Վարվառե Սահակյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարվառե Սահակյան (երբեմն՝ Վարվառա, Վարեա Սահակյան, 19-րդ դար - 1934, Բեյրութ, Լիբանան), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1]։

Վարվառե Սահակյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Մասնագիտություն՝ Բժշկուհի
Ծննդյան օր 19-րդ դար
Վախճանի օր 1934
Վախճանի վայր Լիբանան Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ամուսին Ավետիք Սահակյան

Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 1-ին գումարման նախագահ Ավետիք Սահակյանի կինը[1]։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիքում անցել է Հայ հողափոխական դաշնակցության շարքերը։ 1919 թվականի հունիսին անցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1]։ Ընդգրկված է եղել կրթական ծրագրերում[1], եղել է դպրոցական-կրթական, աշխատանքի և խնամատարության հանձնաժողովների անդամ[2]։ Սահակյանը նախաձախնդիր է եղել մանկապարտեզներ և տարրական դպրոցներ բացելու հարցում։ Խորհրդարանի 1919 թվականի նոյեմբերի 28-ի նիստում նա զեկուցել է հանրային կրթության, ըստ իր հայեցողության մանկապարտեզներ բացելու համար։ Առվել ակտիվ է եղել խորհրդարանի Աշխատանքի և խնամատարության հանձնաժողովում, որի անդամները, այդ թվում Վարվառե Սահակյանը, մեծ աշխատանք են կատարել օգնություն ստացողների հավաքագրելու առումով, յուրահատուկ մոտեցում են ցուցաբերել գաղթականներին ու որբերին։ Հանձնաժողովի գործունեության շրջանակներում Սահակյանը քայլեր է ձեռնարկել բնակչությանն աշխատանքի տեղավորելու համար, սակայն այդ ասպարեզում քիչ հաջողություն է ունեցել՝ պայմանավորված աշխատանքի բացակայության, ցածր աշխատավարձերի պատճառով։

Այդ ժամանակահատվածում Վարվառե Սահակյանը մեծ կորուստ է ունեցել. անհրաժեշտ դեղորայքի պակասից մահանցել է նրա զավակը՝ Վիգենը։ Դրան հաջորդել է Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու՝ Ավետիք Սահակյանի բանտարկությունը։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարվառե Սահակյանը, ամուսինը և երկու զավակները (Սուրեն և Արմեն) ոտքով փախել են Թավրիզ, որտեղ Սահակյանների ընտանիքը սոցիալական ծանր կյանքով է ապրել[3]։ Վեց տարի Թավրիզում ապրելուց հետո փոխադրվել են Թեհրան։ Պարսկական իշխանությունները Ավետիք Սահակյանին աշխատանքի են հրավիրել գյուղատնտեսության ոլորտում։ Որոշ ժամանակ Թեհրանում ապրելուց հետո տեղափոխվել են Հարավային Իրան, ապա՝ Իրաք։ Սակայն Իրաքի կլիման չափազանց վատ է անդրադարձել Վարվառե Սահակյանի առողջության վրա, որի պատճառով ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Լիբանան։

Բեյրութում Վարվառե Սահակյանը նորից ներգրավվել է հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին։ 1932 թվականին Վարվառե Սահակյանը կորցրել է մյուս զավակին՝ Արմենակին, մեկ տարի անց՝ ամուսնուն։ Այս հարվածները վերջնականապես քայքայել են Վարվառե Սահակյանի առողջությունը, և նա մահացել է 1942 թվականի հուլիսի 8-ին։ Հետագայում Սահակյանների մյուս որդին՝ Սուրենը, տեղափոխվել է Թեհրան։

Ընտանիք խմբագրել

Ամուսանցած է եղել Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 1-ին գումարման նախագահ Ավետիք Սահակյանի հետ[1]։

Գրականություն խմբագրել

  • Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամավորները. Կատարինե Զալյան-Մանուկյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան, Վարվառե Սահակյան(չաշխատող հղում)
  2. «Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի նիստերի արձանագրութիոններ։ 1918-1920 թթ.», էջ 242, հմմտ. ՀԱԱ, ֆ. 198 ց. 1, գ. 32, թ. 9, շրջ.: «Հայաստանի աշխատաւոր», 1919, 13, 14 օգոստոսի։ հմմտ. «Աշխատանք», 919, 16 օգոստոսի։
  3. Տարագիր, Հայր Աբրահամի մասին (Իր մահւան առթիւ), «Հայրենիք», Բոստոն, 1933, նոյեմբեր, էջ 86։

Արտաքին հղումներ խմբագրել