Վարչական դատարանը, մասնագիտացված դատարան է, որն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը։ Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

Կառուցվածք խմբագրել

Վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի և 26 դատավորի կազմով։
Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։
Վարչական դատարանն ունի այլ նստավայրեր մարզերում[1]։

Քննվող գործերը խմբագրել

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ն 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն. 3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը. 2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ դատական օրենսգիրք
  2. ՀՀ վարչական դատավարութան օրենսգիրք