Kiralık Aşk (թուրքերեն՝ Kiralik Ask), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV հեռուստաալիքով։ Հեռուստասերիալում նկարահանվել են Բարըշ Արդուչը, Էլչին Սանգուն, Սալիհ Բադեմջին, Սինեմ Օզթյուրքը, Ներգիս Քումբասարը և այլք։ Հեռուստասերիալը Թուրքիայում մեծ հեղինակություն է վայելել և շաբաթական մեկ սերիա է ցուցադրվել։ Շաբաթական ռեյտինգում հեռուստասերիալը զբաղեցրել է առաջին հորիզոնականը[2]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչ 2017 թվականի հունվարի 20-ը ցուցադրվել է հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը՝ Star TV-ի եթերում։

Վարձու սեր
թուրքերեն՝ Kiralik Ask
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ կոմեդիա
Երկիր Թուրքիա
ՌեժիսորՄեթին Բալեքօղլու (1-20), Բարըշ Յոշ (21-43), Շենոլ Սյոնմեզ(44-69)
Գլխավոր
դերերում
Բարըշ Արդուչ
Էլչին Սանգու
Սալիհ Բադեմջի
Սինեմ Օզթյուրք
Ներգիս Քումբասար[1]
ՊրոդյուսերՄյուգե Թուրալը Փաք
Մելդա Փերահյա Յալչըն
Մեհմետջան Յուքսել
ՍցենարիստՄերիչ Աչեմի, Դենիզ Չոսքուն
ԵրաժշտությունAlpay Göktekin
Zeynep Alasya
Պատմվածքի վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ69
Էկրաններին էհունիսի 19, 2015-ից հունվարի 20, 2017
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունOrtaks Yapım
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV)
1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Օմերը գեղեցիկ և հաջողակ դիզայներ է։ Նրա կյանքում ամեն ինչ բարեհաջող է դասավորվում, մինչ այն պահը, երբ հարազատները գալիս են այն եզրակացության, որը Օմերին պետք է անմիջապես ամուսնացնել։ Պլանի իրագործման համար՝ նրանք ընտրում են համապատասխան աղջկա, որը, ըստ նրանց, լավագույն թեկնածուն է։ Նա գեղեցիկ, խելացի աղջիկ է, ով վերջերս է վերադարձել Միացյալ Նահագններից։ Սակայն Օմերը պատրաստ չէ բաժանվելու իր ազատ կյանքից։ Նա պահից կախված համբուրում է պատահական մի աղջկա՝ Դեֆնեին։ Օմերը դա անում է միայն նրա համար,որ հասկացնի, թե իբր ինքը սիրեցյալ ունի։ Սակայն այդ քայլը դառնում է նրա հետագա կյանքի ողջ ընթացքը փոխող գործողություն։ Դեֆնեն սկսում է աշխատել՝ որպես Օմերի օգնական։ Նա գիտակցում է, որ սիրում է Օմերին, սակայն չի կարող նրա հետ լինել, քանի որ ինքը ունի գաղտնիք, որը այնքան էլ հաճելի չի լինի Օմերի համար։

Դերասանական կազմ խմբագրել

  • Էլչին Սանգու - Դեֆնե Թոփալ
  • Բարըշ Արդուչ - Օմեր Իփլիքչի
  • Սալիհ Բադեմջի - Սինան Քարաքայա
  • Սինեմ Օզթյուրք - Յասեմին Քայալար
  • Ներգիս Քումբասար - Ներիման Իփլիքչի
  • Սեչքին Օզդեմիր- Պամիր Մարդեն
  • Մյուջդե Ուզման- Սեդա Բերենսել
  • Լեվենթ Յուլգեն - Նեջմի Իփլիքչի
  • Ֆերդի Մերթեր - Հյուլուսի Իփլիքչի
  • Այբերք Աթիլլա - Վարպետ Սադրի
  • Մելիսա Սենոլսուն - Սուդե Իփլիքչի
  • Դևրիմ Յալչըն - Դենիզ Թրամբա
  • Էլիֆջան Օնգուրլար - Ֆիքրեթ Գալո
  • Իսմայիլ Քարագյոզ - Շյուքրու
  • Հանդե Աղաօղլու - Մինե
  • Հիքմեթ Քորմուքչու - Թյուրքան Թոփալ
  • Մելիսա Գիզ Չենգիզ - Էսրա Թոփալ
  • Քերեմ Ֆըրթընա - Իսմայիլ
  • Սանեմ Էլես - Նիհան Թոփալ
  • Օնուր Բյույուքթոփչու - Քորայ Սարգըն
  • Օսման Աքչա - Սերդար Թոփալ
  • Ռագըփ Գյուլեն - Զուբեյիր Թասչալան
  • Սելին Ուզալ - Դերյա
  • Սիմգե Դողանլար - Էջե
  • Լեյլա Լիդիա Թուղութլու - Իզ
  • Օզլեմ Գեզգին - Նազլըջան
  • Էնդեր Սաքալլը - Վեդաթ

Ցուցադրություն խմբագրել

Եթերաշրջան Սերիաներ Եթերաշրջաններ Ժամ Հեռուստաընկերություն և հեռուստաեթերաշրջան
Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ
1 52 Հունիսի 19 2015 Հունիսի 24 2016[3] Ուրբաթ 20:00 2015-16
Star TV
2 17 Սեպտեմբերի 23 2016[4] Հունվարի 20 2017 Ուրբաթ 20:00 2016-17
Star TV

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ֆիլմի մասին dizileroyuncular.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Kiralık Aşk Reytingleri, Reyting Sonuçları». Diziler (թուրքերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Kiralık Aşk Yeni Sezonda Devam Edecek Final Yapmayacak Արխիվացված 2016-05-02 Wayback Machine. dizihaber.tv. Erişim tarihi: 30 Ağustos 2015.
  4. http://www.startv.com.tr/dizi/kiralik-ask/fragmanlar/yeni-sezonuyla-23-eylul-cuma-20-00da-starda