Վարդուհի Վարդանյան

հայ երգիչ

Վարդուհի Ռուբենի Վարդանյան (հունիսի 27, 1976(1976-06-27), Երևան, Հայաստան - հոկտեմբերի 15, 2006(2006-10-15), Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երգչուհի[2]։

Վարդուհի Վարդանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 27, 1976(1976-06-27)
Երևան, Հայաստան
Երկիր{{{2}}} Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 15, 2006(2006-10-15) (30 տարեկան)
Երևան - Սևան մայրուղի, Հայաստան[1]
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1994-2006
ԼեյբլArmenian Music Center
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքvarduhivardanyan.am

Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։

1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։

1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։

Կրթություն խմբագրել

Կարիերա խմբագրել

  • 1994 թվական՝ «Ջազ-փոփ» խմբի հետ միասին մասնակցել է Սվերդլովսկում կայացած միջազգային մրցույթին և ստացել «գրան պրի»։
  • 1995 թվական՝ սկսել է աշխատել երգի պետական թատրոնում
  • 1996 թվական՝ մասնակցել է երիտասարդ կատարողների "Յալթա - Մոսկվա" տրանզիտին, որտեղ ստացել է մրցանակ լավագույն կատարման համար.
  • 1999 թվական՝ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի.
  • 2000 թվական՝ Բուլղարիայում կայացած "Discovery" մրցույթում ստացել է "գրան պրի" և "հանդիսատեսի համակրանք" մրցանակը
  • 2000 թվական՝ Մակեդոնիայում ստացել է "գրան պրի"
  • 2000 թվական՝ Սլավյանսկի բազար մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2001 թվական՝ Երիտասարդական "Море друзей 2001" միջազգային մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը։

Մահ խմբագրել

Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[1]։

Ընտանիք խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • Խառնաշփոթ (2003), (2006)
  • Только ты (2007)
  • 13 երգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին (2008)
  • Իմն ես (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ». Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Վարդուհի Վարդանյանի մասին տեղեկություն AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել