Վարդան Օսկանյան

հայ քաղաքական գործիչ

Վարդան Մինասի Օսկանյան (փետրվարի 7, 1955(1955-02-07), Հալեպ), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախարար (1998-ի ապրիլից մինչև 2008-ի ապրիլի 15)։

Վարդան Օսկանյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի արտաքին գործերի նախարար
 ապրիլ, 1988 - ապրիլի 15, 2008
Նախորդող Ալեքսանդր Արզումանյան
Հաջորդող Էդվարդ Նալբանդյան
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ ՀԱՊՀ (1979), Հարվարդի համալսարան, Թաֆթսի համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 7, 1955(1955-02-07) (69 տարեկան)
Ծննդավայր Հալեպ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Հայրը՝ Մինաս Օսկանյանը ծնվել էր Մարաշի շրջանում, ամուսնացել էր Սրբուհի Արքայնի հետ, որի հայրը դաշնակցական էր, իսկ մայրը՝ Վարդանուշ Մեծատուրյանը՝ Միսաք Մեծարենցի հարազատ հորեղբոր աղջիկը[1]։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1979) և Բոստոնի (ԱՄՆ) Թաֆթս համալսարանը (1983), Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցը (1986 թվականին) և Ֆլետչերի համալսարանի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (1992)։ 1990-1992 թվականներին՝ իր հիմնած «Հայկական միջազգային ամսագիր» (անգլերեն) պարբերականի խմբագիր։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության պետի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ։ 1994 թվականի նոյեմբերից 1997 թվականի հունվարը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։ 1994 թվականից 2008 թվականի ապրիլը, միաժամանակ՝ գլխավորում է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում[2]։

2008-2012 թթ.՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։

2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։

2012 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Փողերի լվացման» գործով[3]։

2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարդան Օսկանյան, Անկախության ճանապարհով: Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից):, Երևան, «Անտարես», 2013, էջ 53 — 284 էջ, ISBN 978-99941-2917-1։
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 38։
  3. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԻ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՄԱՍԻՆ