Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Սեդրակյան (այլ կիրառումներ)

Վարդան Ժորժիկի Սեդրակյան (1967, օգոստոսի 20, Երևան), հայ էպոսագետ։ 1998 թվականից զբաղվել է ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգերի էպոսների, հեքիաթների և առասպելների հետազոտությամբ և վերլուծությամբ։

Վարդան Սեդրակյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1967(1967-08-20) (56 տարեկան)

2013 թվականին 14 տարով ազատազրկվել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու գործով[1]։ 2020 թվականի մայիսի 27-ին դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին որոշում է կայացվել[2]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 20-ին Երևանում։

  • 1984 թ. ավարտել է №103 միջնակարգ դպրոցը։
  • 1984 թ. ավարտել է №6 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։
  • 1984 թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։
  • 1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։
  • 1992 թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–Շինարարական ինստիտուտը։
  • 1998 թ-ից զբաղվում է հայկական էպոսի ուսումնասիրությամբ։
  • 1998 թ. Օլեգ Բաբայանի հետ միասին, «Ար» հեռուստաընկերությունում ներկայացրել է «Սասնա Ծռեր-Ի՞նչ է լինելու վերջը» հաղորդաշարը։
  • 1999 թ. զբաղվում է աշխարհի մյուս ժողովուրդների էպոսների և կրոնների ուսումնասիրությամբ։
  • 2000 թ. «Պրոմեթևս», 2001 թ. «Արմենիա» և 2004 թ. «Ար» հեռուստաընկերություններում բազմիցս ներկայացրել է հայկական էպոսի և արդի իրականության համեմատական վերլուծություններ։
  • 2004 թ. «Հ-1» հեռուստընկերության «Հայեր» հաղորդաշարում հանդես է եկել երկու մենախոսություններով՝ «Տնտեսությունը հայոց էպոսում» և «Հայկական և ռուսական էպոսները» թեմաներով։
  • 2005 թ. Երկու՝ «Հայկական էպոս» և «Հայկական և պարսկական էպոսների կապերը» թեմաներով հանդես է եկել Թեհրանի հայկական համայնքի առջև։
  • 2006 թ. նույն թեմաներով հարցազրույց է տվել «Ռադիո Հայ» ռադիոընկերությանը։
  • 1988–2007 թ. սմսագրերում և թերթերում հրատարակել է իր պատմվածքներն ու ուսումնասիրությունները, տվել տասնյակից ավելի հարցազրույցներ էպոսի և քաղաքականության թեմաներով։ Բազմիցս դասախոսություններ է ունեցել դպրոցներում, ինստիտուտներում, հասարակական կազմակերպություններում և կուսակցություններում։
  • 2006 թ. Հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծո» գիրքը, որտեղ առաջին անգամ ներկայացրել է հայ-ռուսական և հայ֊անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։
  • 2007 թ. մասնակցել է Ազգային Ժողովի ընտրություններում և հավաքելով 5525 ձայն, տանուլ է տվել։
  • 2013 թ. փետրվարի 18-ին մասնակցել է Հայաստանի նախագահի ընտրություններին և ստացել է ձայների 0.42% կամ 6203 ձայն։
  • 2013 թ. մարտի 5-ին կալանավորվեց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով[3]։ Դատապարտվել է ազատազրկման՝ 14 տարի ժամկետով։
  • 2020 թ. մայիսի 27-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • DEUSVULT!! - Կամոքն Աստծո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  2. Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
  3. news.am

Արտաքին հղում խմբագրել