«Վարդակակաչի տենդ» (անգլ.՝ Tulip Fever), 2016 թվականին Միացյալ Թագավորություն-ԱՄՆ համատեղ նկարահանած պատմական դրամա ֆիլմ, որի ռեժիսորն է Ջասթին Չադվիկը։

Վարդակակաչի տենդ
անգլ.՝ Tulip Fever
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրվեպի էկրանավորում, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և մելոդրամա
Թվական2017[1], օգոստոսի 24, 2017[2] և դեկտեմբերի 7, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋասթին Չադվիք[3]
ՊրոդյուսերԱլիսոն Օուեն և Հարվի Վայնշտեյն
Սցենարի հեղինակԹոմ Սթոփարդ և Deborah Moggach?[4]
ԴերակատարներԴեյն ԴեՀան, Ալիսյա Վիկանդեր, Զաք Գալիֆիանակիս, Ջուդի Դենչ, Քրիստոֆ Վալց, Քարա Դելևին, Հոլիդեյ Գրեյնջեր, Մեթյու Մորիսոն, Թոմ Հոլանդեր, Քրեսիդա Բոնաս, Քևին ՄակՔիդ, Դեյվիդ Հերվուդ, Ջեկ Օ'Քոնել[4], Ջոաննա Սկանլան[4], Դուգլաս Հոջ[4], Daisy Lowe?[4], Սեբաստիան Արմեստո[4] և Մայքլ Սմայլի[4]
ՕպերատորԷյգիլ Բրիլդ
ԵրաժշտությունԴենի Էլֆման և Թայլեր Բեյթս
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
Նկարահանման վայրԱվստրիա
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն105 րոպե
Բյուջե25 000 000 $[5]

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 13-ին[6]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել 1630-ական թվականներին Նիդերլանդներում, Ամստերդամում, երբ իր բուռն շրջանն էր ապրում «վարդակակաչի տենդը»։

Ունևոր ծեր վաճառական Կոռնելիս Սենդվուրտը ամուսնանում է երիտասարդ Սոֆիայի հետ, որը վանքի որբանոցի սանուհի էր։ Վաճառականի ամուսնության նպատակը սերունդ ունենալն է։ Սակայն ծեր կնակորույս տղամարդու անխոհեմ քայլը՝ ամուսնանալ որբ աղջկա հետ, ավարտվում է ողբերգությամբ։

Աղքատ երիտասարդ նկարիչ Ժան վան Լոոսը, ում ծերունի Սենդվուրտը հրավիրում է սիրելի կնոջ դիմանկարը նկարելու, սիրահարվում է Սոֆիային։ Չնայած ամուսնու փայփայած հույսերին, որ սերունդ ունենա, Աննայի մոտ այն չի ստացվում։

Իրադրությունը բարդացնում է երկրում տարածված խարդախությունը, որի գլխավոր պատճառը վարդակակաչներն են։ Սոֆիայի դյուրահավատ սիրեկանը նույնպես հայտնվում է այդ խարդավանքների մեջ, որպեսզի «հեշտ փողեր» վաստակի. դրան մասնակցում է նաև Մարիան՝ Սոֆիայի սպասուհին, որի փեսացուն սնանկացած ու արագ հարստանալու մոլուցքով տառապող Ուիլյամն է։

Փորձելով փրկել իրեն և սիրեկանին, Սոֆիան որպես իր առաջնեկ է ներկայացնում Ուիլյամի և Մարիայի երեխային, սակայն խաբեությունը շուտով բացահայտվում է։ Հիասթափված Կոռնելիսը մեկնում է Օստ Ինդիա։ Նա իր կտակով ողջ ունեցվածքը ժառանգում է Մարիային, Ուիլյամին և վերջիններիս դստերը, որին իր երեխան էր կարծում։ Անմխիթար վիճակում գտնվող Սոֆիային ուրիշ ելք չի մնում, քան վերադառնալ մենաստան և կուսակրոնություն ընդունել...

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը պլանավորել էին նկարահանել դեռևս 2004 թվականին։ Ժապավենի ռեժիսորը պետք է լիներ Ջոն Մեդդենը, իսկ գլխավոր դերակատարները Ջուդ Լոուն և Քիրա Նայթլին, սակայն, հարկային օրենսդրության փոփոխումը Մեծ Բրիտանիայում պատճառ դարձավ, որ աշխատանքները դադարեցվեն[16]։

Քննադատություն խմբագրել

«Վարդակակաչի տենդ» կինոնկարը քննադատների կողմից արժանացել է հակասական կարծիքների[17]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 4,4 բալ հնարավոր 10-ից[18]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 38 միավոր՝ հնարավոր 100-ից[19]։

Կինովարձույթում ֆիլմը տապալվում է։ 25 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը հավաքում է ընդամենը 8,4 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt0491203/releaseinfo?ref_=tt_dt_dt#akas
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt0491203/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. https://www.theatlantic.com/entertainment/archive/2017/08/the-long-strange-trip-of-tulip-fever-to-theaters/538569/
  6. «Oscar winner Alicia Vikander looks glam in gothic gown». Daily Mail. 2017 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. Baz Bamigboye (2013 թ․ հոկտեմբերի 31). «BAZ BAMIGBOYE: Colin Firth and 'sea widow' Kate hit choppy waters». Daily Mail. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Kevin Jagernauth (2013 թ․ նոյեմբերի 1). «Dane DeHaan Feeling 'Tulip Fever,' Melisandre Feels 'Incarnate,' Alan Arkin & Amanda Seyfried Have A 'Wonderful Time' & More | IndieWire» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Stuart Kemp (2/8/2014). «Christoph Waltz Picks 'Tulip Fever' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Owen Williams (2015 թ․ հոկտեմբերի 9). «Holliday Grainger Has Tulip Fever» (անգլերեն). Empire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Judi Dench to star in Tulip Fever». BBC News (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. Tina Campbell (2014 թ․ օգոստոսի 20). «Why Harry Styles turned down movie role kissing Cara Delevingne». Metro (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. Yamato, Jen (2014 թ․ ապրիլի 24). «UK Model Cara Delevingne In Talks For 'Tulip Fever' & 'Pan' Roles». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  14. Steve (2014 թ․ հունիսի 11). «Cressida Bonas Cast In New Weinstein Movie Prince Harry's ex sets sights on Hollywood». Royal Fans (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. Team, The Deadline (2014 թ․ հունիսի 17). «Anna Kendrick To Voice Lead In 'Trolls'; David Harewood Joins 'Tulip Fever' Cast». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. «Judi Dench to star in Tulip Fever movie». bbc.co.uk (անգլերեն). BBC. 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  17. Peter Travers (2017 թ․ սեպտեմբերի 1). «'Tulip Fever': This D.O.A. Period Piece Should've Died on the Vine». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. «Tulip Fever» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. «Tulip Fever». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.