Վարդագույն տուն (Բուենոս Այրես)

Վարդագույն տուն (Բուենոս Այրես) Կասա Ռոսադա[1][2][3] (իսպ.՝ La Casa Rosada, բառացի — Վարդագույն տուն[3][4] ինչպես նաև — Նախագահական տուն[5]): Արգենտինայի նախագահի պաշտոնական նստավայր, որը գտնվում է Բուենոս Այրեսի կենտրոնում, Պլասա դե Մայո հրապարակի արևելյան կողմում։ Թեև Կասա Ռոսադան նախագահի աշխատավայրն է, նա ապրում է Կինտա դե Օլիվոսում, քաղաքին մոտ։ Շինությունը գտնվում է Բալկարկե 50 հասցեում, Մոնսերատում, պատմական Մայիսյան հրապարակի դիմաց։ Նրա բնորոշ գույնը վարդագույնն է և համարվում է Բուենոս Այրեսի ամենանշանավոր շենքերից մեկը։ Շենքում կա նաև «Կառավարական տուն» թանգարան, որում ներկայացված են երկրի նախագահների գործունեությունները։ 1942 թվականին այն հայտարարվեց Ազգային պատմական հուշարձան։

Պատմություն խմբագրել

 
Կասա Ռոսադայի սկզբնական տեսք.
 
Պալատի առաջին հայտնի լուսանկարը, արված 26 հոկտեմբերի 1898.[6]

Կասա Ռոսադա պալատի շինարարությունը սկսվել է 16-րդ դարի վերջում։ Դեռևս 1594 թվականին Խուան դե Գարայի քաղաքը հիմնադրվելուց անմիջապես հետո, այս վայրում կառուցվեց Խուան-Բալթասար բերդը։ 1713 թվականին վերակառուցվել է Սան Միգուի ամրոցը, որը դարձավ Իսպանիայի գաղութային իշխանությունների նստավայրը։ 1825 թվականին նախագահ Բերնարդինո Ռիվադավիայի հրամանով ամրոցը ձևավորվեց նեոկլասիկ ոճով և մնաց Բուենոս Այրեսի իշխանության նստավայրը մինչև 1857 թվականը, երբ Մաքսային միության կառուցման համար ապամոնտաժվեց նախագահ Խուստե Խոսե դը Ուրուկայի հրամանով։ Վերակառուցվել է իտալական ոճով Էդվարդ Թեյլորի կողմից և դարձել քաղաքի ամենամեծ շենքը[7]։ 1862 թվականին նախագահի պաշտոնի հաստատմամբ, նրա նստավայրը դարձավ պահպանված ամրոցը։ Բարտալոմե Միտրե և Դոմինգո Սարմենտոյի գահակալության ժամանակահատվածում բակը և բակի դարպասները ներկված էին մուգ շագանակագույն և վարդագույն գույներով, որը պետք է դառնար երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների հաշտեցման խորհրդանիշ ` ունիտարիստների և ֆեդերալիստների, որոնց գույները համապատասխանաբար սպիտակը և կարմիրն էին։ 1873 թվականին, նախագահի նստավայրի կողքին Կառլ Կիլբերգի կողմից կառուցվեց Կենտրոնական փոստային բաժանմունք կայսերական ոճով։ 1882 թվականին Հուլիո Ռոկայի հրամանով նախագահական նստավայրը ձևավորվեց փոստային ոճով, Էնրիկե Աբերգիի կողմից, որը 1884 թվականին Ֆրանչեսկո Տամբուրինին դրանք համադրեց իտալական ոճով։ Շենքը շենքին միանալու էր կամրջով, որի մուտքը սկսվելու էր Բալկարսե փողոցով։ Շինարարական աշխատանքները սկսվեցին 1886 թվականին և ավարտվեց 1890 թվականին Ավենիդա Ռիվադավիա պողոտայի շենքի ընդլայնման հետ։ Դա վերջ դրեց այն ամենին ինչ մնացել էր հին բերդից։ Պահպանվել են միայն մի քանի պատ և պատուհան, որը ներկայացված է թանգարանում։ 1898 թվականին մաքսատունը քանդելուց հետո իր տեղում կառուցվել է պալատի արևելյան թևը[8]։ Այսքանով ավարտվում է ամրոցի կառուցումը։ 1910 թվականին ֆրանսիացի ճարտարապետ Նորբերտ Մայլարթը շենքի արևելյան հատվածում կառուցեց Ձմեռային այգին ` առաջին հարկում գտնվող պատկերասրահի տեսքով։ Ապակե տանիքը ապահովված էր երկաթե սյուներով, այստեղ կան տնային բույսեր, սեղան, հյուսված աթոռներ և գորգեր։ Այս այգին շինության մի մասն էր կազմում, որի կառուցումն իրականացվել էր նախագահ Ռոկե Սայենս Պենայի կողմից։ Նա միակ նախագահներ էր, որն ապրել է Կասա Ռոսադայում, իր հիվանդության պատճառով, քանի որ չէր կարողանում շարժվել։ 1927 թվականին այգին փակվեց։

 
Շենքի ոչնչացումը 1938թվականին.

1937 թվականին նախագահ Ագուստին Պ. Խուստոնի նախաձեռնությամբ, իր ժամանակի մտավորականների ընդհանուր կարծիքը հաշվի առնելով, որոշեց, որ շենքը պետք է լիովին քանդի և դրա փոխարեն Ավենդա դե Մայո պողոտան երկարացվի մինչև Պուերտո Մադերոյի տարածք[9]։ 1938 թվականի սկզբին հին փոստային և հեռագրային շենքի մասի քանդումը սկսվել է Վիկտորիա փողոցում (ներկայիս Իպոլիտո Իրիգոյենա փողոց), դրանով իսկ նվազեցնելով շենքի հարավային կողմը 17 մետրով։ Սակայն 1938 թվականի փետրվարին նախագահ դարձավ Ռոբերտո Մարսինո Օրտիսը, ով ապրիլին որոշեց դադարեցնել շենքի քանդումը և հրամայեց վերակառուցել ճակատը Վիկտորիա փողոցում։

 
Вход с проспета Авенида Ривадавия, 1890 год (Foto: Sociedad Fotográfica Argentina de Aficionados).

1955 թվականին ռազմական բողոքի ակցիաների ժամանակ, որը նախագահ Խուան Դոմինգո Պերոնի դեմ էր, ռմբակոծեցին շենքը մեծ կորուստներ պատճառելով։   Հրամանատար Նեստոր Նորիգանի հրամանով շենքի վրա ռումբ նետեցին, որը լիովին քանդեց Ձմեռային պարտեզը։ Ի վերջո այն փոխարինվեց գրասենյակներով։ 1942 թվականին, Պասեո Կալոն փողոցի ջրի խողովակաշարի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել է հին մաքսատան կառույցի հատվածներից։ Որոշվեց այն հին ամրոցի մնացորդների հետ ինտեգրել 1957 թվականին բացված պատմական թանգարան (Կասա Ռոսադայի թանգարան), որտեղ պահպանվում էին նախկին նախագահների իրեր ինչպիսիք են` գոտիներ, գրքեր, կահույք[9]։ Նախկին բերդի մնացորդները մասնակիորեն պեղվել են 1991 թվականին և ներառված են Կասա Ռոսադա թանգարանում։ Այս ժամանակահատվածում շենքը օգտագործվել է որպես «Էվիտա» ֆիլմի համար նախատեսված տարածք։ Այստեղ նկարահանվել են նաև Մադոննան և Անտոնիո Բանդերասը։ Նկարահանման անձնակազմը անձամբ է թույլտվություն խնդրել նախագահ Կառլոս Սուալ Մենամայից, Մադոննայի «Մի լացիր ինձ համար Արգենտինա» երգի տեսահոլովակը Կասա Ռոսադայում նկարահանելու համար։ 1998 թվականին նախագահը հանձնարարեց մասնագետների խումբին վերականգնել շենքի հիմնական տեսքը, մասնավորապես, նրանք փնտրում էին վարդագույնի բնօրինակ երանգ, սակայն 1989 թվականից ի վեր շենքը ստացավ գունատ տոն `ներկերի սխալ ընտրության պատճառով[10]։ Եվ, վերջապես, ներքին շինությունում փոփոխություններ են կատարվում, ինչպես նաև վերականգնվում է Բլանկոյի դահլիճը[11]։ Մենեմի հեռանալուց հետո վերականգնման աշխատանքները դադարեցին տնտեսական ճգնաժամի պատճառով և վերանորոգման աշխատանքները կանգնեցին ավելի քան երեք տարի[12]։

 
В период между 1999 и 2006, Ճակատը ներկված է ինտենսիվ վարդագույն գույնով .
 
Տեսարան հարավից հյուսիս .

Միայն Նեստոր Կիշների նախագահության ժամանակ վերակառուցման աշխատանքները վերսկսվեցին։ 2006 թվականին նա սկսեց նախագիծ[13] ըստ որի պետք է ներկվեր երեք կողմերի արտաքին մակերևույթը, վերակառուցվեր և հեռացվեր բուսականութոյւնը[14]։ Բացի այդ 2001 թվականի դեկտեմբերին հեռացրեց այն ինչ թողել էր Ֆերնանդո դե լա Ռուին շենքում։ Կոլումբոսի այգին միացվեց Կասա Ռոսադա այգուն, ստեղծելով հակասություններ, քանի որ այն հասարակական վայր էր[15][16]։ Աշխատանքները շարունակվեցին նախագահ Քրիստին Ֆերնանդեսի օրոք, որը, բացի դահլիճները վերակառուցելուց և քսաներորդ դարում լաքապատ նկարները վերականգնելուց, բացեց մի շարք թեմատիկ սրահներ `նվիրված Արգենտինայի մշակույթի և պատմության տարբեր ոլորտներին[17]։

Ժամանակակից վիճակ խմբագրել

Ներկայումս պալատի տեսարժան վայրերը ներառում են.

  • Ռիվադավիայի աշխատասենյակ - Նախագահի աշխատավայր, որը կոչել են ի պատիվ առաջին նախագահի։
  • Կիսանդրիներ դահլիճ, որտեղ ցուցադրվում են Արգենտինայի օրինական ընտրված նախագահների կիսանդրիները (վերջինը 2003 թվականին Ռաուլ Ալֆոնսի կիսանդրին էր)
  • Պալատի թանգարանը, որը գտնվում է Սան Միգելի պահպանված շենքում։

Դահլիճներ խմբագրել

Սպիտակ սրահ (Բլանկոյի սրահ) խմբագրել

 
Սպիտակ սրահ, գտնվում է երկրորդ հարկում

Սպիտակ սրահի հատակը կաղնուց է, որը 1903 թվականին բերվել է Բելգիայից։ Այն վերականգնվել է Մայիսյան հեղափոխության 100 ամյակի տոնակատարության համար, ուստի այնտեղ և հարևան դահլիճներում տեղի ունեցավ տոնական ընթրիք` միջազգային առաջնորդների մասնակցությամբ։ Դահլիճի դիզայնը ստեղծվել է ճարտարապետ Ֆրանչեսկո Տամբուրինիի կողմից։ Ըստ նրա նախագծի սյուները համաչափ հեռավորության վրա են գտնվում։ Դահլիճի կենտրոնում կախված է Բուենոս Այրեսում «Կասա Ազառետո Հնոս» առևտրի տան պատրաստած բրոնզե ջահը` ոսկեգույ գույնով։ Այն կշռում է 1250 կգ և ունի 192 լամպ։ Դահլիճում տեղադրվել են նաև բազմաթիվ լամպեր։

 
Սպիտակ սրահի ջահ, կշռում է 1250 կգ և ունի 192 լամպ

Դահլիճի առաստաղի վրա իտալացի նկարիչ Լուիջի դե Շերիի ստեղծագործությունն է, որը ստեղծվել է 1910 թվականին Մայիսյան հեղափոխության 100-ամյակի պատվին։ Այս պատկերը Արգենտինայի պատմության մեջ երկու հիմնական պահերի հիշատակության պատմություն է. 1816 թվականի Հեղափոխություն և 1816 թվականի Հուլիսի 9-ի, Արգենտինայի Անկախության հռչակագրի ընդունման օր։ Դահլիճի կենտրոնում գտնվում է Երկիր մոլորակի մարմարե քանդակը, որի հեղինակն է իտալացի քանդակագործ Էտորե Քսինեմեսը։ Քանդակի գլխավերևում ազգային զինանշանի ձևով բրոնզե վահան է տեղադրված։ Նրա վերևում երկու հրեշտակներ են, որոնց ձեռքին պահված են փառքի շեփորներ։ Այս զարդարանքը սկզբնական շրջանում եղել է <<Փարիզյան անտառ>> սրահում (Forest de París): Աջ անկյունում Սան Մարտինի կիսանդրին է, որը ստեղծվել է ֆիլիպինյան քանդակագործ Ֆելիքս Պարդո դե Տավերայի կողմից։ Ձախ անկյունում Մանուել Բելգրանոյի կիսանդրին է, որը պատրաստել է քանդակագործ Խուան Կառլոս Ֆերրարո Արխենտին։

Կապույտ սրահ (Salón Azul) խմբագրել

 
Կապույտ սրահ, գտնվում է նկուղում

Գտնվում է Կասա Ռոսադայի նկուղում։ Դահլիճը պարունակում է տարբեր ազգային արվեստագետների, տարբեր ոճերի և գեղատեսիլ միտումների ստեղծագործություններ։ Օրինակ, արգենտինյան լանդշաֆտները, որոնք պատկերված են տեղական արվեստագետների կողմից, ներկայացնում են Արգենտինայի տարբեր տարածքներ։ Հավաքածուն բաժանվում է դասակարգումների։ Դահլիճը միատարր է ճարտարապետության մեջ, պատերը կապույտ են, կան ոսկե նախշեր, հրաշալի ջահ և փայտե փորագրված սեղան` ոսկե նրբատախտակով։

Արգենտինայի մտավորականների և գրողների դահլիճ խմբագրել

 
Արգենտինայի մտավորականների և գրողների դահլիճ, գտնվում է երրորդ հարկում

Դահլիճը բացվել է 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ։ Այս դահլիճը հրավիրում է Ձեզ ծանոթանալ ազգային մշակույթի մեծ ներկայացուցիչներին։ Այստեղ ներկայացված են Ռաուլ Սկալաբրինի Օրտեսայի, Արթուրո Դժարետչայի, Խորխե Լյուիս Բորխեսայի, Ալեխանդրո Պիզարնիկայի, Մարիյա Թլենի Ուոլշի, Ռոդոլֆո Ուոլշայի, Խուլիո Կարտասարիայի, Մարիանո Մորենոյի, Խուան Բաուտիստ Ալբերտի, Դոմինգո Ֆաուստինո Սարմենտոյի, Լեոպալդո Մարչալայի և այլոց դիմանկարները։ Այն համարվում է արգենտինացիների պատմական, մշակութային և քաղաքական ժառանգության մի մաս կազմող տղամարդկանց և կանանց հարգանքի տուրք։ Այս դահլիճը հագեցած էր ամեն ինչով, որոնք անհրաժեշտ էին պաշտոնական կառավարության գործողությունների լուսաբանման համար։

Եվա Պերոնի դահլիճ խմբագրել

 
Եվա Պերոնի սրահ, գտնվում է երկրորդ հարկում

Այս սենյակը գտնվում է այնտեղ, որտեղ ժամանակին եղել է փոխնախագահի սենյակը։ Այստեղ են անցել Եվա Պերոնի առավել նշանակալից պահերը` հասարակական և անձնական կյանքից։ Այստեղ գտնվում են փաստաթղթեր, արվեստի գործեր և կանանց լուսանկարներ, ովքեր նշանակալից դեր են խաղացել Արգենտինայի պատմություն մեջ։ Այն Եվայի կողմից օգտագործվում էր որպես գրասենյակ, երբ Եվա Պերոնը համարվում էր <<Պերոն>> հիմնադրամի ղեկավար։ Դահլիճը բաղկացած է երկու մասից` ճաշասենյակ և հյուրասենյակ։ Ճաշասենյակն ունի մեծ փայտե սեղան և 28 աթոռներ, որոնք կաղնուց են, երկու տպավորիչ նույն տեսակի հայելիներ և բյուրեղապակյա լուսամփոփներ բրոնզե ջահակներով։

Արգենտինացի գիտնականների դահլիճ խմբագրել

 
գիտնականների դահլիճ, գտնվում է երկրորդ հարկում

Արգենտինացի գիտնականների դահլիճը բացվել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին և նախկինում ծառայել է որպես շքամուտք։ Այստեղ գտնվում է երեք հայտնի գիտնականների դիմանկարներ, որոնք Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են գիտության բնագավառում` Բերնարդո Ալբերտո Ուսայ, Սեզարա Միլշտեյն և Լուիս Լելուար, ինչպես նաև առողջապահության նախկին նախարար Ռամոն Կարրիլլոյի և Սալվադոր Մազզայի դիմանկարները։

Հարավային սրահ խմբագրել

 
Հարավային դահլիճ, գտնվում է երկրորդ հարկում.

Դահլիճը կապված է մի կողմից Վիտրաժների պատկերասրահի հետ, մյուս կողմից Սպիտակ սրահի հետ։ Լինելով Սպիտակ սրահի կողքին, երբեմն նա կատարել է այս դահլիճի շարունակության գործառույթը։ Նրա ճարտարապետական և էսթետիկ տեսքը մնացել է գրեթե անփոփոխ։ Այս դահլիճի տեսքն ավելի խիստ է, քան Սպիտակ սրահինը, ունի սյուներ և առաստաղի խճանկար, ինչպես նաև դեկորատիվ տարրեր։ Նրա սյունները հարուստ կերպով զարդարված են ռելիեֆային գունավոր մոտիվներով։ Առաստաղից կախված է բյուրեղյա ջահ, բյուրեղյա տարրերով և դրանից բացի պատին տեղադրված են պտուտակներ։

Հյուսիսային սրահ խմբագրել

 
Հյուսիսային սրահ, գտնվում է երկրորդ հարկում.

Այս սենյակ մուտք գործելու համար հարկավոր է անցնել Սպիտակ սրահով։ Երկար ժամանակ օգտագործվել է կառավարության հանդիպումների համար և, հետեւաբար, հայտնի է «Համաձայնագրի» դահլիճ անունով։ Հաշվի առնելով, որ դա իր հիմնական գործառույթն է, կահույքը համարվում է իրավիճակի ամենակարևոր բաղադրիչը։ Պատրաստվել է 1949 թվականին վիկտորիանական կարմիր ծառից։ Դահլիճի երկայնքով կան հին ռադիատորներ, որոնք տաքացնում են դահլիճը։ Պատմականորեն, նախկին նախագահների կիսանդրիները զարդարել են այս դահլիճը։ Այսօր նրանք գտնվում են «Փառքի» սրահում։ Այսօր Հյուսիսային սրահը հիմնականում օգտագործվում է հանդիպումների համար։

Բնիկ ժողովուրդների դահլիճ խմբագրել

 
Սրահի մուտք

Այս սենյակը բացվեց 2014 թվականի ապրիլի 14-ին և փոխարինեց Կոլումբոսի դահլիճին։ Այն գտնվում է կառավարության շենքի առաջին հարկում, Ռիո դե լա Պլատայի դիմաց և ունի գեղեցիկ տեսարան դեպի Կոլումբոսի հրապարակ։ Վերականգնման ընթացքում վերականգնվել է առաստաղը, ինչպես նաև մանրահատակը։ Ընդարձակ հյուրասենյակում պատերը և սյուները ներկված են այն գույնով, որը խորհրդանշում է երկիրը։ Պատերին պարունակում են գրաֆիկական վահանակներ, որոնք ժամացույցի ձևով ներկայացնում են Արգենտինայի տարբեր ժողովուրդների պատմությունը։ Գորգերը կարմիր են և ունեն հնդկական տեսք, ինչպես նաև աթոռները։ Գտնվելով կենտրոնում կարելի է տեսնել աղյուսակ, որը հիշեցնում է խաչ։ Այս վայրում գտնվում է ժամանակակից ինտերակտիվ համակարգ, որի միջոցով սենսորային էկրաններով և ականջակալով, այցելուն կարող է մուտք գործել և աուդիո-վիզուալ նյութեր տեսնել երկրի բնիկների մասին։ Բացի այդ, այստեղ մեծ թվով հնագիտական աշխատանքներ կան, որը նվիրաբերվել է Ազգագրական թանգարանի կողմից։

Մարտին Ֆիերոյի սրահ խմբագրել

 
Մարտին Ֆիերոյի սրահ.

2010 թվականի հոկտեմբերին դահլիճը բացվեց ի պատիվ Խոսե Էռնանդեսի բանաստեղցության հայտնի հերոս Մարտին Ֆիերոյի։ Պատերից մեկի վրա Մարտին Ֆիերոյի ակրիլով նկարված կտավն է Ռիկարդո Կարպանիի կողմից (1990)։ Խոսե Էռնանդեսի աշխատանքը բացահայտվում է յոթ վահանակներում, որոնք արտացոլում են բանաստեղծության հիմնական տեսարանները։ Այս սենյակում դուք կարող եք տեսնել նաև Կարպանիի ստեղծագործությունները, գրող Խոսե Էռնանդեսի դիմանկարը, ոսկերիչ Խուան Կառլոս Պաուլսի ոսկերչությունն ու բրդե վերմակը, որի վրա գործված է ազգային խորհրդանշանը `ստեղծված Արգենտինայի 100-ամյակի պատվին։

Պատկերասրահներ խմբագրել

Պատվո դահլիճ խմբագրել

 
«Երիտասարդ երկրի մեծարում»
 
«Հերոսության զգացում»

Մուտք գործելով Կասա Ռոսադայի գլխավոր մուտքով, դեպի շենքի հյուսիսային կողմը անցնելով, դուք հասնում եք «Փառքի սրահ» կամ «Նախագահի ազգային պատկերասրահ» կոչվող մեծ դահլիճ, որտեղ կա «Երիտասարդ երկրի մեծարում» և «Հերոսության զգացում» խորհրդանիշները պատրաստված `Խոսե Ֆիորավանտիի կողմից։ Հիմնական մուտքին հակառակ գտնվում են ապակե դռներ, որոնք մատնանշում են «Երիտասարդ երկրի մեծարում» խորաքանդակը։ Նկարագրելով Փառքի դահլիճը պետք է անպայման մատնանշել «Կիսանդրիների պատկերասրահը», որտեղ ներկայացված են բոլոր մահացած արգենտինյան նախագահների մարմարե պատկերները։ Առաջին կիսանդրիները ցուցադրվել են այս սենյակում 1883-1884 թվականները, նախագահ Խիլիո Արգենտինա Ռոկայի հրամանով։ Այդ ժամանակից ի վեր, ավանդույթ է դարձել նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ավելացնել կիսանդրին։ Այս կիսանդրիները սկզբնապես տեղադրվեցին Հյուսիսային սրահում, առաջին հարկում, սակայն 1973 թվականին Ալեխանդրո Ագուստին Լանուսեի նախագահության ժամանակ որոշվեց կայսրության պալատում տեղադրել 4022 հրամանով, որը կարգավորում է նախագահի կիսանդրու տեղադրումը `նշելով, թե երբ է դա կատարվել, բայց ոչ թե ավելի վաղ, քան անցած երկու նախագահական տարիները, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Պատվո դահլիճի պատերի և առաստաղի յուրահատուկ դիզայնը կատարվել է տասնիններորդ դարի վերջում, և իտալական ճարտարապետական ազդեցությունը հստակ տեսանելի է։ Առաստաղը զարդարված է ֆրեսկով, որը ավարտվել է 1913 թվականին։ 1980 թվականին ֆրեսկը հանվել է առաստաղից։

Երկդարյա լատինաամերիկյան հայրենասերների պատկերասրահ խմբագրել

 
Երկդարյա լատինաամերիկյան հայրենասերների պատկերասրահ, գտնվում է առաջին հարկում

2010 թվականի մայիսի 25-ին Արգենտինայի 200-ամյակի տոնակատարության կապակցությամբ բացվեց լատինաամերիկյան հայրենասերների պատկերասրահը։ Այն գտնվում է Կոսա Ռոսադայի կենտրոնում և առկա է մայրաքաղաքի հերոսների և քաղաքական գործիչների դիմանկարներ, որոնք տրամադրվում են տարածաշրջանի երկրների կողմից։ 2015 թվականի մայիսի 4-ին, նախկին նախագահ Նեստոր Կիրշների ընտրության հինգերորդ տարեդարձի պատվին, որպես Հարավային Ամերիկայի միության առաջին քարտուղար (UNASUR), պատկերասրահին ավելացվել է Կիրշների և Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավես Ֆրիզի պատկերը։ 2016 թվականին լուսանկարները հեռացվեցին Կասա Ռոսադայից և տեղափոխվեցին «Արգենտինայի երկհարյուրամյա» մատկերասրահ[18]։

Սանդուղքներ խմբագրել

Ֆրանսիայի սանդուղք խմբագրել

Այս սանդուղք օգտագործվում է որպես հիմնական մուտք դեպի սրահներ և նախագահական սենյակներ։ Գտնվում է նախագահական պալատի առաջին հարկում։ Աստիճանները ծածկված են «Գոբելեն» արտադրամասի գորգերով, որը գործվել է 1911 թվականին Ալֆրեդո Ռոլլի էսկիզներով։ Գորգի վրա պատկերված է գեներալ Սան Մարտինեսը զինվորական հագուստով, աջ և ձախ մասերում համապատասխանաբար պատկերված են Արգենտինայի ֆլորան և ֆաունան։ Գորգի վրա նաև նշված է, որ այն պաշտոնական նվեր է Ֆրանսիայից Արգենտինային։ Պատերը և առաստաղը Վերածննդի ոճով են արված։ Բրոնզե լապտերը ֆրանսիական են և տեղադրվել են 19-րդ դարի վերջում։

Իտալիայի սանդուղք խմբագրել

Սանդուղքի սկիզբը բրոնզից պատրաստված հուշատախտակ է, որը նվիրել է Իտալիայի Թագավորությունն իր պաշտոնական այցելության ընթացքում, նախագահ Ռոկե Սաենս Պենային ։ Այն խորհրդանշում է երկու երկրների միջև եղած եղբայրություն։ Առաստաղի նկարը պատկերվել է յուրօրինակ կլորությամբ։ Սանդուղքի վերջում այն բրոնզե ձին է, որը տասնութերորդ դարում զարդարել է Լուի XIV- ին պատկանող Մառլի լե Ռոի ամրոցի մուտքը, որը այժմ Փարիզի Լուվրի մի մասն է։

Բակեր խմբագրել

Արմավենու բակ խմբագրել

 
Շատրվան Արմավենու այգում

1904 թվականին տնկված չորս արմավենիները հիմք դարձան բակի անունի ստեղծման համար։ Նրանց շուրջը գտնվում է Կասա Ռոսադայի հյուսիսային սենյակները։ Կենտրոնում ֆրանսիական ծագում ունեցող երկաթից պատրաստված գեղարվեստական շատրվան է, որը ծածկված է ծաղկապատ այգիներով, սպիտակ մարմարե պարագծային ցանկապատով։ Բակի շրջակայքով տեղադրված են պատկերասրահներ։ Պատերը և առաստաղները պատված են դեկորատիվ նկարներով։ Բացի այդ, շարունակում է սկզբնական հատակի վերանորոգումը, որի սալիկները իտալական են։ Ամրոցի սյուների կողմերում հայտնաբերվել են ֆրեսկներ, որոնք բակի գավառական ֆրեսկներն են։ Դրանք տասնյոթերորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին ստեղծված նեո-իրատեսական ժողովրդական երևակայության մասն են կազմում։ Ենթադրվում է, որ այդ մանրանկարները պատրաստվել են Մայիսյան հեղափոխության օրվանից, դարերի տոնակատարությանը նախապատրաստվելու համար։

Ալջիբե բակ խմբագրել

 
Շատրվան

Այս վայրը համարվում է ամենագեղեցիկ շրջանը Կասա Ռոսադայում։ Պալատի հարավային թևում գտնվող այս բակը իր կենտրոնում ունի ջրի բաք, որը 2011 թվականին վերակառուցվել է հսկայական ծաղկամանի, որն ունի ազգային խորհրդանիշ։

Մալվինաս Արգենտինաս բակ խմբագրել

 
Մալվինաս Արգենտինաս բակ

Պալատի առաջին հարկում գտնվող Մալվինաս Արգենտինաս բակը բացվել է 2012 թվականի մայիսի 2-ին, գեներալ Բելգրանոի մահվան 30-րդ տարելիցի օրը, որը զոհվել է Հարավային Ատլանտիդայի հակամարտության ժամանակ 323 նավաստիների հետ միասին։ Բակում կա շատրվան, կապույտ և սպիտակ սալիկներով պատված, երկու առանձին մեծ ծաղկաման` ծաղիկներով և մետաղյա ֆրեսկով, որոնք պատկերում են Ֆոլկլենդյան կղզիները։

Հետաքրքիր վայրեր խմբագրել

Պլասա Կալոն խմբագրել

2007 թվականի դեկտեմբերի 6-ին Պլասա Կալոնի արևելյան ճակատին միացված Կոլումբոսի պուրակը վերակառուցվեց և հանդիսավոր բացվեց։ Վերանորոգման ընթացքում վերականգնվել է մայթերն ու ցանկապատը, որը շրջում է հրապարակի ողջ երկարությամբ։ Այստեղ կա նաև փոքրիկ ջրափոս, որը շրջապատված է տարատեսակ բույսերով։

 
Մայիսյան հրապարակի ռմբակոծության զոհերի հուշարձանը, գտնվում է Պլասա Կալոնում.

Պլասա Կալոնում կա նաև Մայիսյան հրապարակի ռմբակոծության զոհերի հուշարձան։ Հուշարձանը նվիրված է ռմբակոծության զոհերին, որի ընթացքում զինված ուժերը 1955 թվականին հարձակվեցին Կասա Ռոսադայի վրա, երբ նախագահն էր Խուան Դոմինգո Պերոնը։

 
Նախագահի գրասենյակը գտնվում է պալատի առաջին հարկում.

Նախագահական գրասենյակ խմբագրել

Այստեղ ժամանակին նախագահի ճաշասենյակն էր, սակայն 1946 թվականին սկսվեց օգտագործվել որպես գրասենյակ, երբ նախագահը ապրում էր այդտեղ։

Նախագահական վերելակ խմբագրել

 

Այս վերելակը նվեր է Ինֆանտա Իսաբել դե Բուրբոնից Արգենտինայի նախագահին, երբ նա այցելեց Արգենտինա 1910 թվականին։ Այն պատրաստված է կաղնուց, ներսում ունի հայելի և ազգային զինանշան։

Մուտք դեպի Բալկարսե 50 խմբագրել

Ներքին մուտքի դիմաց գտնվող պալատ և բակ տանող մուտքը ձևավորվել և կառուցվել է տարբեր տարիների ընթացքում, տարբեր նախագծերի հիման վրա։

 
Կասա Ռոսադան գիշերը.

Ճարտարապետություն խմբագրել

 
Կասա Ռոսադայի գլխավոր մուտք

Կասա Ռոսադան մի շենք է, որն իր մեջ միավորում է տարբեր ծագման ճարտարապետության տարրեր, օրինակ, ֆրանսիական ծագում ունեցող վերնահարկեր, իտալական լոգարիաներ և պատուհաններ, որոնք մշակվել են ճարտարապետ Արբերգի և Քիլբերգի կողմից `ճարտարապետ Ֆրանչեսկո Տամբուրինիի ազդեցությամբ։ Շենքը բաղկացած է 3 հարկից արևմտյան հատվածում և 4 հարկից արևելյան հատվածում։ Հիմնական ճակատը ունի սիմետրիկ առանցք, սակայն սիմետրիան խախտվել է 1938 թվականին հարավային թևի քանդման արդյունքում։ Բացի այդ, հյուսիսային թևի առաջին հարկում գտնվող լոգարիան հստակորեն տարբերվում է հարավային թևի ֆլորենցիայի ոճով լոգարիայից։ Առկա է զարդերի էկլեկտիկ խառնուրդ, սակայն իտալական Վերածննդի ազդեցությունը գերակշռում է։ Այն պատված էր շիֆերով, որը 1960 թվականին դարձավ բրոնզեպատ։ Վերջին հարյուր տարիների ընթացքում փոփոխվել են տարբեր զարդեր և մոնտաժներ, մասնավորապես, փոխվել են Ազգային վահանի պղնձե ձուլվածքները։

Նկուղ խմբագրել

Այստեղ է գտնվում նկարիչների դահլիճը և Կարպանի սանդուղքը, որը տանում է դեպի առաջին հարկ։ Այս հարկի ավելի վաղ մուտքը անցնում էր Կոլումբոսիի այգով, երեք փակ փայտյա դռների միջով, որոնք այժմ փակ են։ Նկուղում բացի պատկերասրահից գտնվում է նաև Կասա Ռոսադա թանգարանը։ Թանգարանի բոլոր տարածքներն ունեն անմիջական լուսավորություն և օդափոխություն։ Բազմազան հաստության պատերի բնօրինակը կազմված է երկաթից կամ փայտից պատրաստված սալիկներով և փոքր կամարներով։

Առաջին հարկ խմբագրել

Ավենիդա Ռիվադավյա պողոտայի մուտքը տանում է դեպի Փառքի սրահ, որտեղ գտնվում են նախագահների կիսանդրիները։ Այն ծառայում է պատվավոր հյուրի ընդունելության համար։ Հատակը և առաստաղը պատված են եղել տարբեր նկարներով, որը հայտնաբելվել է 1980 թվականին, երբ մաքրվել է 70 տարվա ներկը, որը թաքցնում էր նկարները։ Նախագահների կիսանդրիներն այս վայր տեղափոխելը նախագահ Ալեխանդրո Լանուսեր գաղափարն էր 1973 թվականին։ Այս սենյակը նայում է դեպի Արմավենիների բակ։ Բալկարսե փողոցից երևում է գլխավոր մուտքը։ Բարձր պատերը և մեծ լուսամուտներով պատշգամբները ապահովում են սենյակի բնական լուսավորվածությունը։ Իրիգոյենա փողոցի կողքին գտնվում է բակը, որը նախագծվել է 1873 թվականին։ Այնտեղ գտնվող սանդուղքներից մեկը շենքին օրիգինալ տեսք է հաղորդում, իսկ շատրվանը, որը զարդարված է ծաղիկներով սպիտակ և կապույտ ջուր է շիթում։ Միայն 1938 թվականին է ավելացվել պատը, որը բաժանել է բակը Իրիգոյենա փողոցից։

Երկրորդ հարկ խմբագրել

 
Սպիտակ սրահ. Այն մեծ նշանակություն ունի, քանի որ այն ընդունում է երկրի նախագահի ընդունելությունները, տեղի են ունենում նախարարների և պետական քարտուղարների երդման արարողություններ.
 
Հյուսիսային սրահը, որտեղ գտնվում է նախարարների կաբինետը.

Երկու մեծ սանդուղքները (այսպես կոչված, Իտալիայի և Ֆրանսիայի աստիճանները) բերում են դեպի հյուսիսային թև` երկրորդ հարկ, որտեղ գտնվում է Սպիտակ սրահը, որը ծառայում է որպես կառավարության կարևորագույն գործնական հանդիպումների անցկացման վայր։ Այստեղ տեղի է ունենում նախարարների և պետական քարտուղարների երդման արարողությունը.Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնում, հատուկ հյուրերի ընդունելություն, միջազգային պայմանագրերի կնքում, ազգի նախագահի ելույթները և երբեմն հրաժեշտ տված ազգային նշանակություն ունեցող անձանց հոգեհանգստի արարողություններ։ Այստեղ է գտնվում նաև նախագահական նստավայրը, այնուհետև արձանագրությունների արարողությունների հին դահլիճը և Հյուսիսային սրահը (նախկին կառավարության նիստերի դահլիճ)։ Շենքի հյուսիսայի թևը կառուցված է Արմավենու այգու շրջակայքով։ Այս հատվածում է գտնվում նաև Եվա Պերոնի դահլիճը, Լատինամերիկյան հայրենասերների պատկերասրահը, սեմինարների անցկացման հանդիսավոր արարողությունի սենյակները, որը բացվել է Քրիստինա Ֆերնանդեսի նախագահության ժամանակ, որի անձնակազմը տեղափոխվել է այլ գրասենյակներ։ Արմավենու բակի շուրջ կառուցվաց երկրորդ հարկը ունի բնական լուսավորվածություն, զարդարված է իտալական մոզաիկաներով։ Վերականգնվել է Քրիստինա Ֆերնանդես Կիրշների նախագահության ժամանակ։

Կասա Ռոսադայի թանգարան խմբագրել

 
1850-ական թվականների Ֆորտա Բուեյնոս Այրես: Ներկայիս Կասա Ռոսադա

Ներկայումս թանգարանը փակ է։ Նմուշներից մի քանիսը գտնվում են Արգենտինայի երկուհարյուրամյա թանգարանում։ Այն ստեղծվել է 1957 թվականի մայիսի 27-ին։ Նրա հավաքածուն բաղկացած է նախագահի անձնական իրերից, դիմանկարներից, փաստաթղթերից, քանդակներից, որոնք ծառայում են որպես երկրի նախագահների անձնական իրեր, ցուցադրվում են իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ պակաս, քան երեսուն տարի։ Նյութերի հավաքածուում պահվում են մի շարք նախագահների, այդ թվում նախագահ Խուլիո Արգենտինա Ռոկայի պահածոները։ Կան նաև սեփական ավտոմեքենաներ, օրինակ Խուլիո Արգենտինո Ռոկային պատկանող «Մայ Լորդ» կաբրիալետը և Իպոլիտ Իրիգոնեային պատկանող ամերիկական մեքենան։ Կահույքի մեջ առանձնացվում է Սանտիագո Դերքի նախագահության ժամանակ օգտագործված բազկաթոռը։ Թանգարանն ունի նախագահներին պատկանող անձնական իրեր, օրինակ Իպոլիտ Իրիգոնեային պատկանող գլխարկ, Բերնարդինո Ռիվադավիաին պատկանող չինական ճենապակի և Խուլիո Արգենտինո Ռոկային պատկանող բացիկներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Заявления для прессы по итогам российско-аргентинских переговоров». Президент РФ. 12 июля 2014. Վերցված է 23 января 2016-ին.
  2. Редкол.: В. В. Вольский и др. Аргентина // Южная Америка. — М.: Мысль, 1983. — С. 193. — 285 с. — (Страны и народы). — 180 000 экз.
  3. 3,0 3,1 Пименова Р. А. Аргентина. — М.: Мысль, 1987. — С. 115. — 130 с. — (У карты мира). — 85 000 экз.
  4. «Путин забил Аргентине». Gazeta.ru. 13 июля 2014. Վերցված է 23 января 2016-ին.
  5. Буэнос-Айрес (город) / О. Биантовская // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 440—442. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  6. «La Plaza de Mayo vallada dispara un debate entre intelectuales». {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  7. «Historia de la Casa Rosada» (իսպաներեն). www.casarosada.gov.ar. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  8. «La Casa de Correos de Buenos Aires» (իսպաներեն). Daniel Schávelzon. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  9. 9,0 9,1 Կաղապար:Cita libro
  10. Demoran arreglos en la Casa Rosada clarin.com, 30 de agosto de 1998.
  11. Invierten $31 millones en la Rosada Արխիվացված 2015-12-08 Wayback Machine lanacion.com, 16 de marzo de 1997.
  12. Gustos criollos: una Casa Rosada bicolor clarin.com, 15.02.2004
  13. Le pintan la cara a la Casa Rosada Արխիվացված 2017-07-30 Wayback Machine lanacion.com, 19 de febrero de 2006.
  14. Ya se puede ver el nuevo color de la Casa Rosada clarin.com, 29 de diciembre de 2006.
  15. Pondrán una reja perimetral a la Casa Rosada por seguridad Արխիվացված 2017-07-30 Wayback Machine lanacion.com, 2 de julio de 2005.
  16. Por primera vez en su historia, la Rosada tendrá jardín propio clarin.com, 23 de abril de 2006.
  17. Cristina arquitecta: remodeló la Casa Rosada con obras por $ 64 millones clarin.com, 9 de marzo de 2012.
  18. «Macri quita los cuadros de Chávez y Kirchner de la Casa Rosada». El País. 2 de febrero de 2016. {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել