Վարանդա, գետ Արցախում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայից՝ 1780 մ բարձրությունից, Արաքս է թափվում ծովի մակարդակից 90 մ բարձրության վրա։ Երկարությունը 81,2 կմ է, ջրհավաք ավազանը՝ 501,2 կմ²։ Սնումը հիմնականում անձրևային (59%) և ստորերկրյա (31%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 50%-ը։ Տարեկան միջին ծախսը 0,67 մ³/վ է (Կարմիր Շուկա գյուղ), հոսքը՝ 21,2 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Վարանդա
Բնութագիր
Երկարություն81,2 կմ
Ավազանի մակերես501,2 կմ²
Ջրի ծախս0,67 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրցախի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
ԵրկիրԱրցախ
ԵրկրամասՄարտունու շրջան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։