Վարանգալ

քաղաք Հնդկաստանում

Վարանգալ[2] (անգլ.՝ Warangal), հայտնի է նաև որպես Օրուգալու, Տելանգանա Նագարամ և Եկասիլա Նագարամ[3], քաղաք Հնդկաստանի Թելինգանա նահանգում, Վարանգալ շրջանի վարչական կենտրոնը։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 301 մետր է։ Վարանգալը գտնվում է նահանգի մայրաքաղաք Հայդարաբադից 148 կմ հյուսիս-արևելք, բնակչությամբ թվով երկրորդն է նահանգում (Հայդարաբադից հետո)։

Բնակավայր
Վարանգալ
տելուգու՝ వరంగల్
ուրդու՝ ورنگل
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես197,82 կմ²
ԲԾՄ302±1 մետր
Պաշտոնական լեզուտելուգու
Բնակչություն704 570 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ870
Փոստային դասիչ506002
Վարանգալ (Հնդկաստան)##
Վարանգալ (Հնդկաստան)

Պատմություն խմբագրել

Վարանգալ
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
15
 
30
16
 
 
5
 
33
18
 
 
5
 
37
22
 
 
7
 
40
26
 
 
15
 
42
28
 
 
50
 
37
28
 
 
85
 
32
25
 
 
170
 
31
25
 
 
160
 
33
23
 
 
70
 
33
22
 
 
10
 
31
18
 
 
0
 
30
15
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: mustseeindia.com

12-14-րդ դարերում Վարանգալը եղել է Կակաթիայի թագավորության մայրաքաղաքը։ Քաղաքում պահպանվել են շատ հուշարձաններ այդ ժամանակաշրջանից, այդ թվում՝ Վարանգալ ամրոցը, 4 քարե դարպասներ, Շիվա աստծուն նվիրված Սվայամբհու տաճարը և Ռամապպա լճի մոտ գտնվող համանուն տաճարը։ Քաղաքի մշակութային և վարչական նշանակության մասին հիշատակել է Մարկո Պոլոն։

1687 թվականին քաղաքը դարձել է Մեծ մողոլների կայսրության մաս և մնացել դրա կազմում մինչև կայսրության հարավային նահանգների մի մասի բաժանումը և 1724 թվականին Հայդարաբադի անկախ իշխանության ձևավորումը, որը ներառում էր Թելինգանան և ժամանակակից նահանգներ Մահարաշտրայի և Կառնատակայի մի մասը։ Հայդարաբադը բռնակցվել է Հնդկաստանին 1948 թվականին։

Բնակչություն խմբագրել

Վարանգալի կրոնական կազմը[4]
Հինդուիզմ
  
83.41 %
Իսլամ
  
14.39 %
Քրիստոնեություն
  
1.65 %
Այլ*
  
0.55 %
*ներառյալ սիկհականությունը և ջայնիզմը
Վարանգալի բնակչությունը
ՏարեթիվԲնակ․±%
190131 186—    
191148 342+55.0%
192146 791−3.2%
193162 119+32.8%
194192 808+49.4%
1951133 130+43.4%
1961160 000+20.2%
1971210 040+31.3%
1981338 910+61.4%
1991447 657+32.1%
2001530 636+18.5%
2011615 998+16.1%
Աղբյուրներ[5][6]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների` քաղաքի բնակչությունը հասել է 615,998 մարդու, որից 308,509-ը տղամարդիկ են, 307,489-ը՝ կին, 59,195-ը՝ 0-6 տարեկան երեխաներ։ Գրագիտության մակարդակը 82.56% է։ Սեռային հարաբերակցությունը 997 կին է 1000 տղամարդուց, երեխաների շրջանում՝ 948 աղջիկ 1000 տղայից[4]։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ քաղաքի տնտեսության հիմքը։ Ոռոգման համակարգերը կախված են մուսսոնային սեզոնի անձրևներից։ Հիմնական բերքը բրինձը, բամբակը, մանգոն և ցորենն են։ Շրջակա տարածքը ոռոգվում է Գոդավարի գետից ջուր վերցնելու հաշվին[7]։

Քաղաքում տեղակայված է Ասիայում հացահատիկի մեծությամբ երկրորդ շուկան[8]։ Լինելով Թելինգանայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Վարանգալը գրավիչ է ներդրողների համար։ Քաղաքի տեխնոպարկը արդեն գրավել է ՏՏ ոլորտի 4 ընկերությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. District Census Dataset of Andhra Pradesh - Towns(2011)Office of Registrar General & Census Commissioner of India.
  2. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Սովետսկայա էնցիկլոպեդիա, 1989. — С. 93. — 592 с. — ISBN 5-85270-057-6
  3. «YatraSalah.com». {{cite web}}: |archive-url= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  4. 4,0 4,1 «Warangal City Population Census 2011 – Andhra Pradesh».
  5. Gopi, K.N (1978). Process of urban fringe development: A model. Concept Publishing Company. էջ 25. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Iyer, Neelakantan Krishna; Kulkarni, Sumati; Raghavaswam, V. (2007 թ․ հունիսի 13). «Economy, population and urban sprawl a comparative study of urban agglomerations of Banglore and Hyderabad, India using remote sensing and GIS techniques» (PDF). circed.org. էջ 21. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Detailed Profile Of The Project». Irrigation.cgg.gov.in. 2003 թ․ մայիսի 23. {{cite web}}: |archive-url= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  8. «Enumamula Village, Hanamkonda Mandal, Warangal». India Growing. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Wagoner, Phillip B.; Rice, John Henry (2001). «From Delhi to the Deccan: Newly Discovered Tughluq Monuments at Warangal-Sult̤ānpur and the Beginnings of Indo-Islamic Architecture in Southern India». Artibus Asiae. 61 (1): 77–117. doi:10.2307/3249963. JSTOR 3249963.
  • Haig, Thomas Wolseley (1907). Historic Landmarks of the Deccan. The Pioneer Press, Allahabad.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
Վիքիճամփորդն ունի Warangalին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարանգալ» հոդվածին։