Վարազ (Վարազդատ Սամվելյան)

հայ քանդակագործ, նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազ (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարազդատ Սամվելի Սամվելյան (Վարազ) (ապրիլի 24, 1917(1917-04-24), Երևան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1995(1995-11-07), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ քանդակագործ, նկարիչ։

Վարազ
Վարազդատ Սամվելի Սամվելյան
Ծնվել էապրիլի 24, 1917(1917-04-24)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 7, 1995(1995-11-07) (78 տարեկան)
Վախճանի վայրըՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938)
ՈւսուցիչՖեռնան Լեժե
Ստեղծագործություն(ներ)Սասունցի Դավիթ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գրող

Կենսագրություն խմբագրել

1938 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։

1939 թվականին մասնակցել է Խալխին Գոլի և Հայրենական պատերազմներին, գերվել է, փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը։

Աշակերտել է Ֆ. Լեժեին և Ա. Լոտին։ 1946 թվականից բնակվել է ԱՄՆ-ում (1957 թվականից՝ Ֆրեզնոյում)[1]։

2010 թվականի սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Արթիկ (Հայաստան) քաղաքում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Վարազ Սամվելյանի անունով կառուցել է մշակույթի կենտրոն[2][3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Վարազի քանդակներին բնորոշ են դինամիզմը, թարմ արտահայտչամիջոցները[4]։

Հեղինակ է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործերի, հուշագրությունների։ Մտերիմ է եղել Վիլյամ Սարոյանի հետ։

Գեղանկարներ խմբագրել

  • «Ծովափ Նիս քաղաքում»[5]
  • «Ձիերը ծովափին»[6]
  • «Մայիսի 1-ը Փարիզում»[7]
  • «Պատերազմի արհավիրքը»[8]
  • «Ծովափ»[9]

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Ֆրանսիա
  • Կոլումբիա
  • Ճապոնիա
  • ԱՄՆ
  • Մեքսիկա

Գործերը ցուցադրվել են սեփական՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Ֆրեզնո)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Հայաստան» Հիմնադրամն ամերիկահայ նկարիչ Վարազ Սամուելյանի անվան Մշակույթի կենտրոն է կառուցում Հայաստանում
  3. Վարազ Սամուելյանի անվան Մշակույթի կենտրոն(չաշխատող հղում)
  4. «Վարազ-նկարիչ, քանդակագործ, գրող». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Ծովափ Նիս քաղաքում», Վարազդատ Սամվելյան
  6. «Ձիերը ծովափին», Վարազդատ Սամվելյան
  7. «Մայիսի 1-ը Փարիզում», Վարազդատ Սամվելյան
  8. «Պատերազմի արհավիրքը», Վարազդատ Սամվելյան
  9. «Ծովափ», Վարազդատ Սամվելյան