«Վատ ուսուցչուհին» (անգլ.՝ Bad Teacher), ռեժիսոր Ջեյք Քեզդանի ամերիկյան կատակերգությունը, որը թողարկվել է 2011 թվականի հունիսի 17-ին։ Գլխավոր դերակատարներն են Քեմերոն Դիասը և Ջասթին Թիմբերլեյքը[5]։

Վատ ուսուցչուհին
անգլ.՝ Bad Teacher
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Թվականհունիսի 17, 2011[1] և հունիսի 23, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյկ Կեզդան
ՊրոդյուսերJimmy Miller?
Սցենարի հեղինակLee Eisenberg? և Gene Stupnitsky?[3]
ԴերակատարներՔեմերոն Դիաս[3], Ջասթին Թիմբերլեյք[3], Լյուսի Փանչ[3], Ջեյսոն Սիգել[3], Ջոն Մայքլ Հիգինս[3], Մոլի Շենոն[3], Քեյթլին Ռոշել Դևր[3], Թոմաս Լենոն[3], Էրիկ Սթոունսթրիթ[3], Nadie?, Ֆիլիս Սմիթ[3], Դեյվ Ալլեն[3], Քեթրին Նյուտոն[3], Ջամիլիան Արմենանտե[3], Նաթ Ֆաքսոն[3], Դևիդ Փայմեր[3], Փոլ Ֆեյգ[3], Ստեֆանի Ֆերասի[3], Lee Eisenberg?[3], Ջենիֆեր Իրվին[3], Ռոուզ Աբդու[3] և Noah Munck?
ՕպերատորԱլար Կիվիլո
ԵրաժշտությունՄայքլ Էնդրյուս
ՄոնտաժTara Timpone?
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Լոս Անջելես
ԿինոընկերությունColumbia Pictures և Radar Pictures
Տևողություն92 րոպե
Բյուջե20 000 000 $[4]
Շահույթ216 200 000 $
Պաշտոնական կայքէջ

Գովազդային կարգախոսն է՝ «Նրա մոտ ամեն ինչ X+Y=? է՞»:

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սկզբում տրվում է կարճ նախապատմություն, որը ցույց է տալիս դպրոցի ուսուցչուհի Էլիզաբեթ Հոլսիին (Քեմերոն Դիաս)։ Արտահայտիչ կերպով ցույց են տալիս ուսուցչուհու սառնությունը մանկավարժական կոլեկտիվի, ինչպես նաև սովորողների նկատմամբ։ Ուսուցչուհին անփույթ է, կարծես նրան թվում է՝ դպրոցի վերջին տարին է և, առանց երկար մտածելու, հեռանում է իրեն զզվեցրած դպրոցի պատերից։ Նա վերադառնում է իր հարուստ ընկերոջ մոտ՝ ցանկանալով ավելի արագ ամուսնանալ։ Սակայն նա, մոր ճնշման տակ, անսպասելիորեն նահանջում է։ Ընկերը խզել է հարաբերություններն Էլիզաբեթի հետ, և վերջինս ստիպված է նորից երեք ամիս անց վերադառնալ դպրոց։ Այնտեղ նա հանդիպում է նոր ուսուցիչ Սքոթ Դելակորտին (Ջասթին Թիմբերլեյք), որի ծնողները, աշխատելով ժամացույցների բիզնեսի ոլորտում, հարստացել են։ Նրա համակրանքին հասնելու համար Էլիզաբեթը պետք է ցուցադրական զգացմունքներ արտահայտեր, բացի այդ, նա այրվում է կրծքի մեծացման վիրահատություն կատարելու ցանկությամբ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է 9300 դոլարից ոչ շատ պակաս գումար։ Մոռանալով արհամարհական վերաբերմունքի մասին, որը նա ցուցաբերում էր իր դասերի և խնամարկյալների նկատմամբ, նա ձգտում է նուրբ լարով կառուցել իր դասարանը, և դրա համար այն դասղեկը, որի դասարանը հանրակրթության թեստի համար ավելի շատ միավորներ կհավաքի, կստանա կլորիկ գումար։

Որպեսզի հասնի դրան, Էլիզաբեթը դիմում է խաբեության։ Նա ձևանում է որպես լրագրող, հարբեցնում է պաշտոնյային և նրանից գողանում թեստի պատասխանները։ Քննություններից հետո 7-րդ դասարանի աշակերտները պետական կրթության ռեկորդներ են սահմանում, և Էլիզաբեթը ստանում է դրամական պարգև։ Չնայած իր գործընկերների, իսկ հետագայում նաև բարձրագույն ատյանների մոտ ծագած կասկածներին՝ նա հմտորեն հետ է պահում իրեն վերագրվող սաբոտաժի կասկածները։ Արդյունքում նա հրաժարվում է կրծքի մեծացման վիրահատությունից, իսկ Սքոթին իրենից վանում է։ Իր համար հանկարծակիորեն բացահայտում է ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ համակրանքը (Ջեյսոն Սիգել)։ Ավելին՝ նա դպրոցում մնում է որպես մշտական հիմունքներով դաստիարակչական աշխատանքի ուսուցիչ։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Քեմերոն Դիաս Էլիզաբեթ Հոլսի Էլիզաբեթ Հոլսի
Ջասթին Թիմբերլեյք Սքոթ Դելաքորտ Սքոթ Դելաքորտ
Ջեյսոն Սիգել Ռասել Գետիս Ռասել Գետիս ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Լյուսի Փանչ Էմի Բելկովա Էմի Բելկովա
Ֆիլիս Սմիթ Լին Դևիս Լին Դևիս Էլիզաբեթի ընկերուհին
Ջոն Մայքլ Հիգինս դպրոցի տնօրեն Ուոլի Սնար դպրոցի տնօրեն
Ջիլիան Արմենանտե Պավիշիկ օրիորդ Պավիշիկ
Մեթյու Ջ. Էվանս Գարեթ Թիարա Գարեթ Թիարա
Քեյթլին Դևր Սաշա Աբերնաթի Սաշա Աբերնաթի
Էրիկ Սթոունսթրիթ Քյորք Քյորք
Նաթ Ֆաքսոն Մարկ Մարկ
Ստեֆանի Ֆերասի Փաբիշ տիկին Փաբիշ
Քեթրին Նյուտոն Չեյզ Ռուբին Ռոսսի Չեյզ Ռուբին Ռոսսի
Նոա Մանկ Տրիստան Տրիստան
Թոմաս Լենոն Կարլ Հալաբի Կարլ Հալաբի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմում դերի համար քասթինգի է մասնակցել Բրեդլի Քուփերը[6]։
  • Նկարահանումներն անցկացվել են 2010 թվականի մարտին[7]։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է տարատեսակ արձագանքներ։ «Rotten Tomatoes»-ի գրախոսություններում ֆիլմի վարկանիշը 45% է[8]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 47 միավոր՝ ըստ քննադատների 38 գրախոսությունների[9]։

Սիքվել և հեռուստասերիալ խմբագրել

2013 թվականի հունիսի 20-ին Սոնին հայտարարել է այն մասին, որ աշխատում է «Վատ ուսուցչուհին 2» ֆիլմի վրա։ Ընկերությունը Ջասթին Մալենին վարձել է որպես սցենարիստ, առաջին ֆիլմի սցենարի վրա աշխատած Լի Էյզենբերգը և Ջին Ստուպինսկին հանդես են եկել պրոդյուսերների դերում[10]։

2013 թվականի մայիսի 23-ին «CBS» ընկերությունը հայտարարել է լիամետրաժ ֆիլմի մոտիվներով «Վատ ուսուցչուհին» սերիալի թողարկման մասին։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 21:30-ին, բայց 5 սերիա ցուցադրելուց հետո այն հանել են եթերից։ Սակայն նույն տարվա հուլիսին «CBS» հեռուստաալիքով ցուցադրվել են մնացած սերիաները։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Անվանակարգ Առաջադրվածներ Արդյունք
«2011 ALMA Awards»[11] «Լավագույն կինոդերասանուհի - կատակերգություն/երաժշտական» Քեմերոն Դիաս Առաջադրված
«2011 Teen Choice Awards»[12] «Լավագույն կատակերգություն» Հաղթանակ
«Կատակերգական լավագույն դերասան» Ջասթին Թիմբերլեյք Հաղթանակ
«Կատակերգական լավագույն դերասանուհի» Քեմերոն Դիաս Հաղթանակ
«33rd Young Artist Awards»[13] «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դեր - Երկրորդական պլանի լավագույն երիտասարդ դերասան» Մեթյու Էվանս Հաղթանակ
«Գեղարվեստական ֆիլմում լավագույն դեր - Երկրորդական պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի» Քեյթլին Դևր Առաջադրված
«2012 BMI Film & TV Awards»[14] «Film Music Award» Միշել Էնդրյուս Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=badteacher.htm
  5. IMDb — Bad Teacher (2011) — Release dates
  6. Bad Teacher (2011) — Trivia — IMDb
  7. Bad Teacher (2011) — IMDb — Business
  8. Bad Teacher — Rotten Tomatoes
  9. Bad Teacher Reviews, Ratings, Credits, and More at Metacritic
  10. O'Neal, Sean (2013 թ․ հունիսի 20). «Bad Teacher 2 to further explore the badness of teachers». The A.V. Club. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  11. «2011 NLCR ALMA Awards – Nominees» (PDF). almaawards.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. Ng, Philiana (2011 թ․ հուլիսի 19). «Teen Choice Awards 2011: 'Pretty Little Liars,' Rebecca Black Added to List of Nominees». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  13. «33rd Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. Gallo, Phil (2012 թ․ մայիսի 17). «Backbeat: Rolfe Kent Receives Career Achievement Honor at BMI Film and TV Awards». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել