Վատրոսլավ Լիսինսկի (խորվ.՝ Vatroslav Lisinski, հուլիսի 8, 1819(1819-07-08)[1] կամ օգոստոսի 3, 1819(1819-08-03)[2], Զագրեբ, Kingdom of Croatia - մայիսի 31, 1854(1854-05-31)[1][2][3][…], Զագրեբ, Kingdom of Croatia), խորվաթ կոմպոզիտոր, «նոր խորվաթական և հարավսլավոնական երաժշտության հիմնադիր» (ինչպես գրված է նրա շիրիմին)։ Իսկական անունը եղել է Իգանց Ֆուկս (գերմ.՝ Ignaz Fuchs), 1850 թվականին վերցրել է խորվաթական անուն, ազգանուն[4]։

Վատրոսլավ Լիսինսկի
Ի ծնե անունգերմ.՝ Ignaz Fuchs
Ծնվել էհուլիսի 8, 1819(1819-07-08)[1] կամ օգոստոսի 3, 1819(1819-08-03)[2]
Զագրեբ, Kingdom of Croatia
Երկիր Ավստրիական կայսրություն
Մահացել էմայիսի 31, 1854(1854-05-31)[1][2][3][…] (34 տարեկան)
Զագրեբ, Kingdom of Croatia
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դասական երաժիշտ
 Vatroslav Lisinski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վատրոսլավ Լիսինսկին ծնվել է 1819 թվականին Զագրեբում, հրեական ընտանիքում[5][6]։ Միաժամանակ Զագրեբի գերագույն դատարանում աշխատել է որպես գրագիր։ 1838-1842 թվականներին Զագրեբում ուսանել է փիլիսոփայություն և իրավունք, միաժամանակ երաժշտության դասեր է առել երաժշտական դպրոցի տնօրեն Յուրայ Կարլո Վիսներ-Մորգենշտերնի մոտ։ 1841 թվականին հանդես է եկել իր առաջին երաժշտական ստեղծագործությամբ։ Լինսկին հեղինակել է առաջին խորվաթական օպերան՝ «Սեր և չարություն» (խորվ.՝ Ljubav i zloba)[7], Պորին օպերան (1851), ինչպես նաև բազմաթիվ ստեղծագործություններ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար։

 

Լիսինսկին եղել է իլիրիզմ շարժման հիմնադիրներից մեկը. շարժում, որն Ավստրո-հունգարական կառավարման ժամանակաշրջանում կարևորում էր խորվաթական, հարավսլավոնական մշակութային ժառանգությունը։

Մահ խմբագրել

Լիսինսկին մահացել է Զագրեբում 1854 թվականի մայիսի 31-ին։ Թաղված է Միրոգոյ գերեզմանատանը[8]։

Հիշատակ խմբագրել

  • Զագրեբի համերգասրահն անվանվել է Վատրոսլավ Լիսինսկու անունով
  • EuroNight 498/499 Զագրեբն ու Մյունխենը իրար միացնող միջազգային գնացքն անվանվել է Լիսինսկու անունով

Գրականություն խմբագրել

  • Constantin von Wurzbach: Lisinský, Vatroslav. In: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. 15. Theil. Kaiserlich-königliche Hof- und Staatsdruckerei, Wien 1866, S. 238–241 (Digitalisat).
  • Šeper: Lisinski Vatroslav. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 5, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1972, S. 241 f. (odkazy na strany 241, 242).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Lisinský, Vatroslav (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 15. — S. 238.
  3. 3,0 3,1 3,2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  4. Kalogjera-Brkić, Ivana (2009 թ․ հուլիսի 26). «I'm not minister for the money, I already have my millions» (խորվաթերեն). Jutarnji list. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին. «Obiteljskoj lozi po očevoj strani pripada i Vatroslav Lisinski, pristaša ilirskog pokreta, pravim imenom Ignac Fuchs. ("To family line on my father's side belongs Lisinski, a supporter of the Illyrian movement, whose real name was Ignac Fuchs")»
  5. Beus-Richembergh, Goran. «Croatian God German» (խորվաթերեն). Matica hrvatska. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին. «Vatroslav Lisinski, pravim imenom Ignaz Fuchs, bio je njemačko-židovskog podrijetla,... ("Vatroslav Lisinski, real name Ignaz Fuchs, was of German-Jewish origin, ...")»
  6. Polimac, Nenad (2009 թ․ դեկտեմբերի 23). «Titula izdanja godine za blistavo restaurirani film» (խորվաթերեն). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին. «Prvi hrvatski operni skladatelj Vatroslav Lisinski, zapravo zvao Ignac Fuchs i bio je podrijetlom Židov. ("The first Croatian opera composer Vatroslav Lisinski, real name Ignac Fuchs was a Jew by origin.")»
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  8. Gradska groblja Zagreb: Vatroslav Lisinski - pod ilir, Mirogoj RKT-908-PAVVEL-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատրոսլավ Լիսինսկի» հոդվածին։