Վատտեն ծով (գերմ.՝ Wattenmeer), սակավաջուր ծովային տարածք, Նիդեռլանդների, Գերմանիայի և Դանիայի ափերին։ Կազմում է Հյուսիսային ծովի ջրբաժանի մի մասը։

Վատտեն ծով
Wadden Sea*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Գերմանիա
Տիպ բնական
Չափանիշներ viii, ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2009  (33 նստաշրջան)
Համար 1314
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Խորհրդային և ռուսական աշխարհագրական գրականությունում ծովը առանձին չի դիտարկվել, այլ որպես Հյուսիսային ծովի մի մաս։ «Վատտեն ծով» անվանումը օգտագործվում է որպես հասարակ գոյական։ Վատտեն ծովերի այլ նմանատիպ օրինակներ են՝ Սան Ֆրանցիսկո և Ֆանդի ծովախորշերը, Դեղին ծովի կորեական ափը։

2009 թվականին Վատտեն ծովի տարածքի 66% ներառվել է Նիդերլանդների և Գերմանիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Աշխարհագրություն խմբագրել

Մի շարք ծովալճակներ ձգվում են մոտ 500 կմ[1] Նիդերլանդների հարավ-արևմուտքից՝ Դեն Հելդերից դեպի Դանիայի հյուսիս-արևելք՝ Սկալլինգեն գյուղ։ Զբաղեցնում է շուրջ 10 հազար քառ. մետր տարածք։ ներառում է՝ Վադդենզե (նախկին Զյոյդեր Զե ծոցի հյուսիսային մասը), Լաուվերսզե ծոցերը, Էմս, Վեզեր Էլբա գետերի գետաբերանները, Յադեբուզենի ծովախորշը և Հելիգոլանդ ծովախորշի մի մասը։ Առանձնացված է Հյուսիսային ծովի հիմնական ջրբաժանից Ֆրիզիական կղզիների շղթայով։ Հելգոլանդ ծովախորշում Ալտե-Մելլումը, Շարհյորն և Տրիշեն կղզիները ունեն սահմանազատող դեր։

Հյուսիսային ծովի Վատտեն ափը կազմավորվել է 10-14-րդ դարերում, այն բանից հետո, երբ ալեկոծությունների արդյունքում ոչնչացվեցին տորֆային նստվածքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Зенкович В. П. Основы учения о развитии морских берегов. — Москва: Изд. АН СССР, 1962. — 710 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատտեն ծով» հոդվածին։