Վատիկանի թանգարանները (իտալ.՝ Musei Vaticani), Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում։ Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ, և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները։

Վատիկանի թանգարաններ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Վատիկան
ՏեղագրությունՎատիկան
Կազմված էMuseo Chiaramonti?, Վատիկանի պատկերասրահ, Պիո-Կլեմենտինո թանգարան, Anima Mundi?, Gregorian Egyptian Museum?, Gregorian Etruscan Museum?, Gregoriano Profano Museum?, Museo Pio Cristiano?, Museo filatelico e numismatico?, Vatican Historical Museum?, Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու և Museum of Vatican Apostolic Library?
Ղեկավարության նստավայրՎատիկան
ՀասցեViale Vaticano 6, I-00192 Roma
Հիմնադրվել է1506
ՀիմնադիրՀուլիոս II
Այցելուներ1 612 530 մարդ (2021)[1]
ՏնօրենBarbara Jatta?[2]
Կայքmuseivaticani.va(իտալ.)(ֆր.)(անգլ.)(իսպ.)(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
Վատիկանի թանգարանների դիրքը

Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին։ Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով։ 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում[3]։

Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները համարվում են աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը[4]։

Պատմություն խմբագրել

 
Վատիկանի քարտեզը
 
Վատիկանի թանգարանների ոլորապտույտ աստիճանավանդակը

Վատիկանի թանգարանների պատմությունը սկիզբ է առնում մի մարմարե քանդակից՝ «Լաոկոոնը և իր որդիները», որը գնվել էր 500 տարի առաջ և հայտնաբերվել 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի մոտակայքում գտնվող խաղողի այգիներից մեկում։ Հուլիոս II-ը Ջուլիանո դա Սանգալլոյին և Միքելանջելո Բուոնարոտտիին, ովքեր աշխատում էին Վատիկանում, ուղարկեց այդ հայտնագործությունն ուսումնասիրելու։ Նրանց խորհրդով պապն անմիջապես գնեց այդ քանդակը այգու տիրոջից։ Հռոմի պապը «Լաոկոոնը և իր որդիները» քանդակը դրեց հանրային ցուցադրության այն հայտնաբերելուց ուղիղ մեկ ամիս անց։

Հռոմի պապերն առաջիններից էին, որ իրենց պալատների արվեստի հավաքածուները բացեցին հանրության առաջ՝ այդպիսով նպաստելով արվեստի պատմության և մշակույթի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը։ Այսօր Վատիկանի թանգարաններն իրենցից ներկայացնում են տարբեր հայրապետական թանգարանների և պատկերասրահների համալիր՝ Կլեմենտ XIV (1769-1774 թթ.) և Պիոս VI (1775-1799 թթ.) պապերի հովանու ներքո։

Քրիստոնեական թանգարանը (լատին․՝ Museum Christianum) հիմնվել է Բենեդիկտոս XIV-ի կողմից, և որոշ Վատիկանի հավաքածուներ կազմավորել են Լատերանի թանգարանը, որը 1854 թվականին Պիոս IX-ը հիմնել է հրամանագրով[5]։

Լատերանի աշխարհիկ թանգարանը ընդարձակվել է 1854 թվականին Պիոս IX պապի (1846-1878 թթ.) օրոք։ Այն բաղկացած է հնադարյան քանդակներից (հիմնականում սարկոֆագներ) և հին քրիստոնեական բովանդակությամբ արձանագրություններից։ 1910 թվականին սուրբ Պիոս X պապի (1903-1914 թթ.) օրոք ստեղծվեց Եբրայերեն փորագրությունների անկյունը։ Թանգարանի այդ հատվածը պարունակում է 137 արձանագրություններ Հռոմի հին եբրայական գերեզմանատներից[6]։

Թանգարանների մաս են կազմում նաև Գոբելենների պատկերասրահը՝ 15-17-րդ դարերի տարբեր գոբելենների հավաքածուն, Քարտեզների պատկերասրահը, Սոբիեսկու սենյակը, Նիկողայոս V-ի (1447-1455 թթ.) կապելլան, Սիքստինյան կապելլան՝ Սիքստիոս IV պապի անունով, Բորջիաների տունը, Վատիկանի պինակոտեկան և Առաքելա-ծագումնաբանական թանգարանը։

2006 թվականի հոկտեմբերին նշվեց թանգարանների հիմնադրման 500-ամյակը, և Վատիկանի բլրի ստորերկրյա գերեզմանատան պեղումները բացվեցին հանրության առաջ[7]։

Պինակոտեկա խմբագրել

Մինչ այն պահը, երբ Պիոս XI պապը հրամայեց կառուցել պատկերասրահին հարմար շինություն, այն գտնվում էր Բորջիաների տանը։ Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1932 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ ճարտարապետն էր Լուկա Բելտրամին[8]։ Թանգարանի նկարներից են՝

  • Ջոտտոյի «Ստեֆանեսկի եռապատկերը»,
  • Օլիվուչչիո դի Չիկարելլոյի «Միզերիկորդիա օպերաները»,
  • Ռաֆայելի «Մադոննա դի Ֆոլինյոն», «Օդդիների խորանանկարը» և «Փոխակերպումը»,
  • Լեոնարդո դա Վինչիի «Սան Ջիրոլամոն անապատում»,
  • Կարավաջոյի «Հիսուսի խաչից իջեցնելը»,
  • Պերուջինոյի «Մադոննան և երեխան հրեշտակների հետ» և «Սուրբ Ֆրանցիսկոս ալ Պրատոյի հարությունը»,
  • Ֆիլիպինո Լիպպիի «Մարսուպինի թագադրումը»։

Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու խմբագրել

Վատիկանի թանգարանների ժամանակակից կրոնական արվեստի հավաքածուն պարունակում է նկարներ և քանդակներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Կառլո Կառան և Ջորջիո դե Կիրիկոն։

Քանդակների թանգարան խմբագրել

Թանգարանների խումբն ընդգրկում է մի քանի քանդակների թանգարան, որոնք գտնվում են Cortile del Belvedere-ի շուրջ։

Պիո-Կլեմենտինո թանգարան խմբագրել

 
Վատիկանի թանգարանների նոր ցուցասրահը
 
Օգոստոս կայսեր արձանը

Թանգարանն իր անվանումն ստացել է երկու պապերի՝ Կլեմենտ XIV-ի և Պիոս XIV-ի անուններից։ Կլեմենտ XV-ի մտահղացումն էր ստեղծել մի նոր թանգարան Իննոսենտ VIII-ի Բելվեդերե պալատում, ուստի և սկսեց վերանորոգման աշխատանքները[9]։

Կլեմենտ XIV պապը հիմնեց Պիո-Կլեմենտինո թանգարանը 1771 թվականին, և սկզբում այն պարունակում էր վերածննդի և անտիկ դարաշրջանի գործեր։ Թանգարանը և հավաքածուն ընդարձակվեցին Կլեմենտի հաջորդի՝ Պիոս VI-ի կողմից։ Այսօր, թանգարանն ընդգրկում է հունական և հռոմեական քանդակագործների բազմաթիվ գործեր։ Նշանավոր պատկերասրահներն են՝

  • Հունական խաչի պատկերասրահ (Sala a Croce Greca)՝ Կոնստանտին Մեծի դստեր և մոր՝ Կոնստանտինայի և Հեղինեի սարկոֆագներով։
  • Շրջանաձև պատկերասրահ(Sala Rotonda), որը, կառուցված լինելով Պանթեոնի տեսքով, ցուցադրում է անտիկ շրջանի անգնահատելի նմուշներ՝ հատակի մանրանկարներ, շրջանը գծանշող անտիկ արձաններ՝ ներառյալ Հերկուլեսի բրոնզե արձանը։
  • Արձանների պատկերասրահը (Galleria delle Statue) պարունակում է բազմաթիվ նշանակալի արձաններ՝ ներառյալ «Քնած Արիադնեն» և «Մենանդրոսի» կիսանդրին։ Այնտեղ է նաև «Բարբերինի մոմակալը»։
  • Կիսանդրիների պատկերասրահում (Galleria dei Busti) բազմաթիվ հնադարյան կիսանդրիներ են ցուցադրված։
  • Դիմակների պահարան (Gabinetto delle Maschere) անվանումը ծագում է պատկերասրահի հատակի մանրանկարից, որտեղ երևում են հնադարյան թատերական դիմակներ։ Պատերի երկայնքով կարելի է տեսնել որոշ հայտնի արձաններ, ինչպես օրինակ «Երեք քարիտուհիները» իտալ.՝ Tre Grazie։ Նրանցից մեկը հյուսել է կյանքի թելը, երկրորդը սնուցել է այն, իսկ երրորդը՝ կտրել։ Նրանք ստեղծվել էին Զևսի կողմից (հռոմեական տարբերակը՝ Յուպիտեր իտալ.՝ Giove
  • Մուսաների սրահը (Sala delle Muse) պարունակում է Ապոլոնի և 9 մուսաների արձանների խումբ` հայտնաբերված Տիվոլիում գտնվող վիլլաներից մեկում 1774 թվականին, ինչպես նաև նշանավոր հույն և հռոմեացի անտիկ քանդակագործների արձաններ։ Կենտրոնում է գտնվում Belvedere Torso քանդակը, որով հիանում էին Միքելանջելոն և վերածննդի դարաշրջանի այլ ներկայացուցիչներ[10]։
  • Կենդանիների սրահն (Sala degli Animali) ընդգրկում է կենդանիների բազմաթիվ հնադարյան քանդակներ։
 
Զբոսաշրջիկները Վատիկանի թանգարաններից մեկում

Կիարամոնտի թանգարան խմբագրել

Թանգարանն անվանակոչվել է Պիոս VII պապի պատվին (ում ազգանունը Կիարամոնտի էր մինչև պապ ընտրվելը), ով հիմնել է այն 19-րդ դարի սկզբին։ Թանգարանը բաղկացած է հսկայական կամարաձև պատկերասրահից, որտեղ ցուցադրվում են մի շարք արձաններ, սարկոֆագներ և եզրազարդեր։ Ռաֆայել Ստերնի կողմից կառուցված նոր ցուցասրահը (իտալ.՝ Braccio Nuovo)պարունակում է նշանակալից քանդակներ, ինչպիսիք են Prima Porta Augustus-ը, Doryphorus-ը և «Նեղոս գետը»։ Լապիդարիա պատկերասրահը (իտալ.՝ Galeria Lapidaria) Կիարամոնտի թանգարանի մի մասն է՝ ավելի քան 3000 քարե հուշատախտակներով և արձանագրություններով, որը հանդիսանում է իր տեսակի մեջ ամենամեծ հավաքածուն։ Ինչևէ, այն բացվում է միայն հատուկ թույլտվությամբ՝ սովորաբար ուսումնական նպատակներով։

Գրիգորիոսի էտրուսկյան թանգարան խմբագրել

Բացվել է 1836 թվականին Գրիգորիոս XVI պապի կողմից, ունի 8 պատկերասրահ և ցուցադրում է էտրուսկների քաղաքակրթության կարևոր նմուշներ, որոնք ձեռք են բերվել հնագիտական պեղումների ժամանակ[11]։ Դրանք ներառում են սկահակներ, սարկոֆագներ, բրոնզե իրեր և «Գիլելմի հավաքածուն»[12]։

Գրիգորիոսի եգիպտական թանգարան խմբագրել

Թանգարանը պարունակում է հսկայածավալ նմուշներ Հին Եգիպտոսից[13]։ Դրանք ներառում են պապիրուսներ, «Գրասսի հավաքածուն», կենդանիների մումիաներ և հատվածներ հայտնի «Մեռյալների գրքից»[14]։

Պատմություն խմբագրել

Գրիգորիոսի եգիպտական թանգարանը (իտալ.՝ Museo Gregoriano Egiziano) բացվել է 1839 թվականի փետրվարի 2-ին։ Գրիգորիոս XVI պապը մեծ կարևորություն էր տալիս թանգարանի ստեղծմանը, քանի որ նա կարծում էր, որ եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելը հույժ կարևոր է ոչ միայն գիտության համար, այլ նաև՝ հին կտակարանը հասկանալու[15]։

 
Նեղոսը պառկած, 1-2-րդ դարեր

Վատիկանի պատմության թանգարան խմբագրել

Վատիկանի պատմության թանգարանը (իտալ.՝ Museo storico vaticano) հիմնադրվել է 1973 թվականին Պողոս VI պապի պահանջով[16] և սկզբնական շրջանում գտնվում էր Վատիկանի այգիներում։ 1987 թվականին այն տեղափոխվեց Լատերանի առաքելական պալատ և բացվեց 1991 թվականի մարտին։

Վատիկանի պատմության թանգարանում են գտնվում 16-րդ դարից մինչև ներկայիս պապերի նկարները, 16-17-րդ դարերի պապական զինվորների վերաբերյալ ուշագրավ նմուշներ և պապական ծիսակարգերի վերաբերյալ հին կրոնական անձնական իրեր։ Ներքևի հարկում ցուցադրված են նաև պապին պատկանող փոխադրամիջոցներ (իտալ.՝ papamobili)` կառքեր և ավտոմեքենաներ՝ ներառյալ Հռոմի պապերի առաջին մեքենաները[17]։

Նկարների հավաքածուներ խմբագրել

Այցելուներ խմբագրել

Մոտավորապես 6 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ։ Այս ցուցանիշը 3 անգամ ավելի մեծ է 30 տարի առաջ գրանցված թվերից[18]։


Հերթ թանգարանների մուտքի մոտ


Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը Վատիկանի թանգարաններն անվճար են հանրության համար։ Հիմնականում մարդիկ ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել մուտք գործելու համար։ Շաբաթվա մյուս օրերին անհատական կամ խմբակային տոմսեր գնելու համար կարելի է օգտվել օնլայն տոմսարկղից, որոնք թույլ են տալիս ամբողջովին շրջանցել հերթերը։

Տես նաև խմբագրել

 
Թանգարանների նախկին մուտքը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  2. Barbara Jatta, una donna ai vertici dei Musei Vaticani (իտալ.) // la RepubblicaRoma: GEDI Gruppo Editoriale, 2016. — ISSN 0390-1076; 2499-0817
  3. http://museu.ms/highlight/details/105664/the-most-visited-museums-in-the-world
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  5. Herbermann, Charles, ed. (1913). «Christian Museums» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  6. http://mv.vatican.va/3_EN/pages/z-Info/MV_Info_NotizieStoriche.html
  7. Barbara McMahon in Rome. «Guardian.co.uk». Guardian. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Pinacoteca». Mv.vatican.va. 1932 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Bertoldi, Susanna (2011). The Vatican Museum: Discover the history, the works of art, the collections. Vatican city: sillabe. էջեր 46, 96. ISBN 978-88-8271-210-5.
  10. Montebello, Philippe De; Kathleen Howard (1983). «Sala delle Muse». The Vatican: Spirit and Art of Christian Rome. Metropolitan Museum of Art. էջեր 178–180. ISBN 9780870993480.
  11. «Museo Gregoriano Etrusco». Mv.vatican.va. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  12. http://mv.vatican.va/3_EN/pages/MGE/MGE_Sala09.html
  13. «Gregorian Egyptian Museum». Mv.vatican.va. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  15. http://www.newadvent.org/cathen/07006a.htm
  16. Guida ai musei e alla Città del Vaticano. Ediz. inglese (Italian). Edizioni Musei Vaticani. 1986. ISBN 978-88-86921-11-4. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Museo Storico Vaticano (San Giovanni)». 060608.it. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  18. Tully, Shawn (2014 թ․ օգոստոսի 14). «This Pope Means Business». Fortune. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատիկանի թանգարաններ» հոդվածին։