Վավերագրական գրականություն

Վավերագրական գրականություն, գրականության ինքնուրույն տեսակ, որի օբյեկտիվ հիմքն ու առարկան փաստերի, փաստաթղթերի, իրական դեմքերի ու դեպքերի ճշմարտապատում աշխարհն է։ Վավերագրական գրականությունը ակունքներով ու զարգացման ուղիներով կապվում է գիտության, արվեստի, փիլիսոփայության, հրապարակախոսության, սոցիոլոգիայի և հոգևոր գործունեության այլ ոլորտների հետ։ Համաշխարհային գրկ․ հարուստ է Վավերագրական գրականության տարատեսակներով՝ քաղաքական, փիլիսոփայական հրապարակախոսական պամֆլետ ու ֆելիետոն, հուշագրություններ, օրագրեր, ճամփորդական նոթեր, ակնարկներ՝ բարքագրական ակնարկ, ակնարկ-էսսե, գրական դիմանկար։ Հաճախ վավերագրական գրականության դրսևորում են համարվում նաև ամսագրերը, լուսանկարները, դասագրքերը, ճանապարհորդական գրքերը, գծագրերը և գծապատկերները։

Հայ գրականությունը նույնպես հարուստ է Վավերագրական գրականությամբ հին տարեգրություններից, վարքագրություններից, ճամփորդական նոթերից մինչե գրականության դասական ու ժամանակակից շրջաններին բնորոշ վավերագրությունները՝ օրագիր, հուշագրություն, ինքնակենսագրական վեպ, պատմվածք, ակնարկ, ֆելիետոն, պամֆլետ, գրական դիմանկար։ Վավերագրական գրականության օրինակներ են թողել Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Րաֆֆին, Միքայել Նալբանդյանը, Հակոբ Պարոնյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նայիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը և ուրիշներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 298