Վասիլ Ստուս
Վասիլ Ստուս (ուկրաիներեն՝ Василь Семёнович Стус, հունվարի 6, 1938[1], Ռախնովկա, Գայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 4, 1985[2][1], Պերմ-36, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պոետ, այլախոհ, քաղբանտարկյալ։ Ուկրաինայի հերոս (2005, հետմահու)։
Վասիլ Ստուս ուկրաիներեն՝ Василь Стус | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1938[1] |
Ծննդավայր | Ռախնովկա, Գայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1985[2][1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Պերմ-36, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, իրավապաշտպան, թարգմանիչ, գրող և գրական քննադատ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Դոնեցկի ազգային համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Q78481069? |
Զավակներ | Dmytro Stus? |
Vasyl Stus Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1938 թ. կոլեկտիվացման հետևանքով աղքատացած գյուղացու ընտանիքում։ 1965 թ. Սերգեյ Փարաջանովի ֆիլմի հանրային ցուցադրության ժամանակ հանդես է գալիս ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ, ինչից հետո վտարվում է Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից։
1972 թ. ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության մեղադրանքով, յոթ տարի անցկացրեց Մորդովիայի և Մագադանի կալանավայրերում։ Եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ։ 1980 թ. ձերբակալվեց երկրորդ անգամ և նույնիսկ բանաստեղծությունները տուն ուղարկել նրան արգելում էին։ Մահացել է 1985 թ.՝ կարցերում, հացադուլի ընթացքում։
Բազմաթիվ բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է։ Բանաստեղծություններում հաճախ է շոշափում ազատության, առ հայրենիք սիրո թեմաները Դիմելով ուկրաինական ժողովրդին՝ պոետն ասում է.
Կասեմ որդիդ եմ ու ծունկի կգամ, |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Վասիլ Ստուսի հիշատակին. Ռազմիկ Մարկոսյան
- Վասիլի Ստուսի պոեզիան` հայերեն
- Стихи. С украинского. Перевод А. Купрейченко
- Цветок на камне (аудиокнига) — Василь Стус
- Второй украинский покос: Василь Стус
- СТУС Василь Семенович
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Ստուս» հոդվածին։ |