Վասիլ Սարգսյան
Վասիլ Նադոյի Սարգսյան (մարտի 15, 1922, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 19, 1968, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (1943), գվարդիայի կապիտան։ Ավարտել է Ռյազանի հետևակային դպրոցը (1942 թ.), Խորհրդային բանակի զրահատանկային բարձրագույն սպայական դպրոցը (1945)։ 1941 թվականի մայիսին զորակոչվելով կարմիր բանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) սկզբից մասնակցել է Մերձբալթիկայի գործողություններին։ Տանկային 5-րդ բանակի կազմում, որպես դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, մոտոհետևակային գումարտակի հրամանաաար նշանակվելուց հետո՝ Կորսուն-Շևչենկովսկիի շրջանում հակառակորդի խմբավորման շրջապատմանն ու ոչնչացմանը (1944), ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության և արիության համար։ Զորացրվել է 1946 թվականին։
Վասիլ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1922 |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1968 (46 տարեկան) |
Մահվան վայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Օդեսա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Գրականություն խմբագրել
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
- Книга о героях. Ереван, 1985. / стр. 51—52.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 225)։ |