Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան

ռազմական համալսարան Սոֆիայում

Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան (բուլղար․՝  Национален военен университет "Васил Левски"), բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն Բուլղարիայում, որը տեղակայված է Վելիկո Տիռնովոյում։ Թեև բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը ստացել է 1924 թվականին, համալսարանը 1878 թվականին հիմնադրված Ռազմական ուսումնարանի ժառանգորդն է, որը դարձնում է իրեն Բուլղարիայի ամենահին ԲՈՒՀը։ Համալսարանը կրում է բուլղարացի քաղաքական գործիչ, հեղափոխական, Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժման մասնակից և Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի անունը։

Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան
Национален военен университет "Васил Левски"
Տեսակռազմական ակադեմիա, համալսարան և դպրոց
Նախկին անվանումներՌազմական ուսումնարան, Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան, Բարձրագույն ռազմական համազորային ուսումնարան
Հիմնադրված էնոյեմբերի 26, 1878 և 1878[1]
Անվանված էՎասիլ Լևսկի
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՎելիկո Տիռնովո
Կայքnvu.bg
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան (Բուլղարիա)##
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան (Բուլղարիա)
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան, Բուլղարիա
 Vasil Levski National Military University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Դեռ 1878 թվականի ամռանը Բուլղարիայի ռուսական ժամանակավոր կառավարությունը Պլովդիվում սկսել է ռազմական ուսումնարանի ստեղծման նախապատրաստումը[2]։ 1878 թվականի սեպտեմբերի 6-ին ռուսական գվարդիայի կապինակ Նիկոլայ Նիկոլաևիչ Ֆլեյշեր հրապարակյել է ուսումնարանի № 1 հրամանը։ Բեռլնինյան տրակտատի ստորագրումից հետո նոյեմբերի 19-ին ուսումնարանը տեղափոխվել է Սոֆիա, որտեղ 1878 թվականի նոյեմբերի 26-ին կայացել է ռազմական ուսումնական հաստատության օծումը և պաշտոնական բացումը։ Այսօր այդ ամսաթիվը համալսարանի պաշտոնական տոնն է։ Սկզբնապես ուսումնարանը տեղակայվել է նախկին թուրքական հիվանդանոցում, որտեղ այժմ գտնվում է Կենտրոնական ռազմական ակումբը։ 1892 թվականին այն տեղափոխվում է քաղաքի հարավարևելյան հատվածում գտնվող հատուկ կառուցված շենք, որում այսօր տեղակայված է Ռակովսկու անվան ռազմական ակադեմիան։ Ռազմական ուսումնարանը Բուլղարիայի բանակի կյանքում կարևոր դեր է խաղացել, քանի որ նրանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բանակում ծառայող գրեթե բոլոր սպաները պատրաստվել են այնտեղ։

1924 թվականին ուսումնարանը ստացել է մասնագիտացված համալսարանի կարգավիճակ։ 1945 թվականին այն անվանափոխվել է Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան։ 1946 թվականին նրանից առանձնացել է Գեորգի Բենկովսկիի անվան ժողովրդական ռազմա-օդային ուսումնարանը, իսկ 1948 թվականին՝ Գեորգի Դիմիտրովի անվան ժողովրդական ռազմա-հրետանային ուսումնարանը։ 1958 թվականին Ժողովրդական ռամզական ուսումնարանը Սոֆիայից տեղափոխվել է Վելիկո Տիռնովո։ 2002 թվականին այդ երեք հիմնական ռազմական ուսումնարանները կրկին միավորվել են Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարանի մեջ։

Սոֆիայի ռազմական ուսումնարանի պետեր խմբագրել

 
Համալսարանի հանրակացարան

Կոչումները համապատասխանում են զբաղեցրած պաշտոնի շրջանին։

# կոչում անուն շրջան
1 կապիտան Նիկոլ Ֆլեյշեր 1 սեպտեմբերի 1878 - 21 մայիսի 1879
2 կապիտան Կոնստանտին Ռևյանկին 31 մայիսի 1879 - 12 հունվարի 1882
3 գնդապետ Առնոլդ Ռեմլինգեն 12 հունվարի 1882 - 19 մարտի 1884
4 գնդապետ Վսեվոլոդ Սախարով 20 մարտի 1884 - 8 հոկտեմբերի 1885
5 ռոտմիստր Անաստատ Բենդերև 10 հոկտեմբերի 1885 - 28 հոկտեմբերի 1885
6 մայոր Պետր Գրուև 23 դեկտեմբերի 1885 - 9 օգոստոսի 1886
7 կապիտան Քրիստոփոր Հեսապչիև 28 օգոստոսի 1886 - 28 հունվարի 1887
8 մայոր Ռաչո Պետրով 28 հունվարի 1887 - 1 հուլիսի 1887
9 մայոր Վրբան Վինարով 24 հուլիսի 1887 - 27 հոկտեմբերի 1887
10 փոխգնդապետ Ստեֆան Պապրիկով 27 հոկտեմբերի 1887 - 5 հունիսի 1891
11 փոխգնդապետ Ռաչո Պետրով 5 հունիսի 1891 - 2 նոյեմբերի 1891
12 փոխգնդապետ Կիրիլ Բոտև 2 նոյեմբերի 1891 - 1 մարտի 1897
12 փոխգնդապետ Պավել Խրիստով 1 մարտի 1897 - 29 մայիսի 1897
13 փոխգնդապետ Միխայիլ Սավով 1 հուլիսի 1897 - 18 մարտի 1903
14 փոխգնդապետ Վասիլ Պետև 21 մարտի 1903 - 4 հունիսի 1903
15 գեներալ-մայոր Ստեֆան Իլև 4 հունիսի 1903 - 9 հունվարի 1904
16 փոխգնդապետ Վասիլ Պետև 9 հունվարի 1904 - 14 մարտի 1905
17 գնդապետ Աթանաս Նազլմով 14 մարտի 1905 - 1 նոյեմբերի 1907
18 գեներալ-մայոր Վիչո Դիկով 2 նոյեմբերի 1907 - 2 ապրիլի 1910
19 գեներալ-մայոր Կիրիլ Բոտև 3 ապրիլի 1910 - 1 հունվարի 1912
20 գնդապետ Նիկոլա Ժեկով 18 մարտի 1912 - 19 սեպտեմբերի 1912
21 գնդապետ Իվան Լուկով 27 սեպտեմբերի 1913 - 9 մարտի 1914
22 գնդապետ Ստեֆան Տասև 9 մարտի 1914 - 10 սեպտեմբերի 1915
23 գնդապետ Գեորգի Ստոյնև 16 սեպտեմբերի 1915 - 12 սեպտեմբերի 1917
24 գնդապետ Աթանաս Կաիշև 17 սեպտեմբերի 1917 - 23 սեպտեմբերի 1918
25 գնդապետ Պետր Միդիլև 29 հոկտեմբերի 1918 - 7 նոյեմբերի 1919
26 գնդապետ Ստեֆան Նոյկով 24 նոյեմբերի 1919 - 13 հունիսի 1920
27 գնդապետ Սլավեյկո Վասիլև 16 հունիսի 1920 - 18 հոկտեմբերի 1920
28 գնդապետ Իլիա Կաբլեշկով 4 նոյեմբերի 1920 - 10 հունվարի 1923
29 գնդապետ Խրիստո Խրիստով 10 հունվարի 1923 - 13 հունիսի 1923
30 գնդապետ Դամյան Վելչև 14 հունիսի 1923 - 5 սեպտեմբերի 1928
31 գեներալ-մայոր Սոտիր Մարինկով 5 սեպտեմբերի 1928 - 30 հունվարի 1929
32 գնդապետ Միխայիլ Յովով 31 հունվարի 1929 - 18 մայիսի 1934
33 գնդապետ Կրում Կոլև 19 մայիսի 1934 - 11 ապրիլի 1935
34 գնդապետ Դիմիտր Ստոյանով 11 ապրիլի 1935 - 28 հոկտեմբերի 1935
35 գնդապետ Վասիլ Բոյդև 28 հոկտեմբերի 1935 - 12 հոկտեմբերի 1936
36 գնդապետ Նիկոլա Հաջիպետկով 12 հոկտեմբերի 1936 - 17 փետրվարի 1937
37 գնդապետ Նիկոլա Միհով 17 փետրվարի 1937 - 19 ապրիլի 1941
38 գնդապետ Ալեքսանդր Պոպդիմիտրով 28 ապրիլի 1941 - 19 սեպտեմբերի 1942
39 գնդապետ Իվան Սապունջիև 19 սեպտեմբերի 1942 - 9 սեպտեմբերի 1944
40 գնդապետ Խրիստո Ստոյկով 10 սեպտեմբերի 1944-1948

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան» հոդվածին։