Վասիլ Լևսկի (բուլղար․՝ Васил Левски, հին բուլղարերենով Василъ Лѣвскій[2], իսկական անունը՝ Վասիլ Իվանով Կունչև[3] (բուլղար․՝ Васил Иванов Кунчев), հուլիսի 18, 1837[4], Կառլովո, Բուլղարիա - Փետրվարի 18, 1873, Սոֆիա, Օսմանյան կայսրություն), բուլղարացի քաղաքական գործիչ, հեղափոխական, Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Բուլղարիայի ազգային հերոս, հայտնի է որպես «ազատության առաքյալ» (բուլղար․՝ Апостола на свободата)։ Մշակել և իրագործել է օսմանյան լծից հայրենի երկիրն ազատագրելու նպատակով համաժողովրդական հեղափոխական շարժում ծավալելու և ապստամբություն կազմակերպելու գաղափարախոսությունն ու մարտավարությունը, երկրով մեկ ստեղծել է հեղափոխական գաղտնի կոմիտեների լայն ցանց ու հեղափոխական կազմակերպություններ։ Իրեն հետապնդող թուրքական իշխանությունների ձեռքն ընկնելուց խույս տալու նպատակով գործել է կեղծանուններով. հիսունից ավելի ծածկանուն է օգտագործել, ներկայացել է նաև իբրև հայ՝ Հովհաննես անունով (ի դեպ, Լևսկի ծածկանունն էլ կազմել է՝ հիմքում դնելով лев = առյուծ արմատը)։ Օսմանյան իշխանություններին հաջողվել է ձերբակալել Լևսկուն։ Նրան կախաղան են հանել Սոֆիայում։

Վասիլ Լևսկի
բուլղար․՝ Васил Левски
Դիմանկար
Ծնվել էՀուլիսի 18, 1837 թ.
ԾննդավայրԿառլովո, Բուլղարիա
Մահացել էփետրվարի 18, 1873(1873-02-18)[1] (35 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա,
Օսմանյան կայսրություն
(ներկայիս Բուլղարիա)
ԳերեզմանQ65224613?
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրոնՈւղղափառ քրիստոնյա
Մասնագիտությունհեղափոխական, հոգևորական և քաղաքական ակտիվիստ
Ծնողներհայր՝ Ivan Kunchev Ivanov?, մայր՝ Gina Kuncheva?
Ստորագրություն
Изображение автографа
 Vasil Levski Վիքիպահեստում

2007 թվականին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության նախաձեռնությամբ երկրով մեկ անցկացված հարցման արդյունքներով Վասիլ Լևսկին ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն բուլղարացի։ Նա իր կյանքը նվիրաբերել է հանուն ազատ Բուլղարիայի, որտեղ բոլոր մարդիկ՝ անկախ իրենց դավանանքից ու ազգային պատկանելություննից, հավասարապես օգտվեն ազատություններից ու իրավունքներից[5][6]։ Բուլղարիայում և բալկանյան այլ երկրներում կանգնեցված են Վասիլ Լևսկու բազմաթիվ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազում փողոցներ, հրապարակներ, հիմնարկ-ձեռնարկություններ ու կազմակերպություններ։

Վաղ տարիներ խմբագրել

Լևսկին սովորել է «փոխադարձ ուսման» դպրոցում, որտեղ ընդունված էր Բելլ-Լանքաստերյան համակարգը, ազգային զարթոնքի տարիներին այդպիսի դպրոցները մեծ մասսայականություն էին վայելում Բուլղարիայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. Унджиев 1980, էջ. 53
  3. Family name also transliterated as Kunčev, Kountchev, Kuntchev, etc.
  4. Vassil Levski
  5. «Идеи за свободна България». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), 170 години.
  6. Crampton 2007, էջ. 422

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վասիլ Լևսկի հոդվածին