Վասիլ Իլյոսկի

մակեդոնացի գրող

Վասիլ Իլյոսկի (մակեդոներեն՝ Васил Иљоски, դեկտեմբերի 20, 1902(1902-12-20), Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - նոյեմբերի 1, 1995(1995-11-01), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի գրող, դրամատուրգ, պրոֆեսոր, մակեդոնական գրականության կարևորագույն ներկայացուցիչներից, Մակեդոնիայի գրողների միության հիմնադիրներից, Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1967)։

Վասիլ Իլյոսկի
Ծնվել էդեկտեմբերի 20, 1902(1902-12-20)
ԾննդավայրԿրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էնոյեմբերի 1, 1995(1995-11-01) (92 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
 Vasil Iljoski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վասիլ Իլյոսկին ծնվել է 1902 թվականին Կրուշևոյում[1]։ Մանուկ հասակում տեղափոխվել է Կումանովո, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Հորն օգնել է իրենց ընտանեկան բիզնեսում, սակայն այն չի ընդունել որպես իր ապագա մասնագիտություն։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Կարիերայի սկզբում աշխատել է Կումանովոյի քաղաքային վարժարանում։ Եղել է Սկոպյեի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պրոֆեսոր[1]։

Վասիլ Իլյոսկու «Դասալիքը» պիեսը, որը հայտնի է որպես «Lenče Kumanovče», 1928 թվականին բեմականացվել է Սկոպյեի թատրոնում և համարվում է մակեդոներեն գրված առաջին պիեսներից մեկը։

 
Վասիլ Իլյոսկու արձանը Արվեստի կամուրջի վրա

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակ է բազմաթիվ դրամաների, կատակերգությունների, էսսեների։

  • «Դասալիքը» - "Бегалка", տպագրվել է 1926 թվականին[2] and it is known as "Lenče Kumanovče"
  • «Չորբացի Տեոդոս» - "Чорбаџи Теодос", տպագրվել է 1937 թվականին[3]
  • «ՈՒսանողի արկածները» "Ученичка авантура", տպագրվել է 1939 թվականին
  • «Գրասենյակ գործազուրկի համար» "Биро за безработни"
  • «Գրի՛ր, Պանչե» - "Пиши, Панче", տպագրվել է 1947 թվականին
  • «Երկուսը մեկի դեմ» - "Два спрема еден", տպագրվել է 1952 թվականին
  • «Պատիվ» - "Чест" տպագրվել է 1953[4]
  • «Կուզման Կապիդան» - "Кузман Капидан", տպագրվել է 1954 թվականին
  • "«Հայր և որդի» - "Син и татко", տպագրվել է 1955. թվականին
  • «Արյունոտ քար» - "Окрвавен камен", տպագրվել է 1968 թվականին
  • «Հարսանիք» - "Свадба", տպագրվել է 1976 թվականին
  • «Մահ հանուն կյանքի» - "Смрт за живот", տպագրվել է 1988 թվականին
  • «Երիտասարդ որդիներ»- "Млади синови"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Сталев, Георги (1995). Нада Манојловиќ (ed.). Литература (Macedonian). Скопје: Просветни дело. էջեր 118–124.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Begalka, Vasil Iljoski» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Čorbadži Teodos, Vasil Iljoski» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Čest, Vasil Iljoski» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Իլյոսկի» հոդվածին։