Վասիլի Իվանովիչ Չապաև (ռուս.՝ Василий Иванович Чапаев, հունվարի 28 (փետրվարի 9), 1887[1], Բուդայկա, Չեբոկսարսկի ծխական համայնք, Չեբոկսարսկի շրջան, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[2][1], Լբիշչենսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ[1]), խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, պարգևատրվել է երեք անգամ «Գեորգիևյան խաչ», մեկ՝ «Գեորգիևյան մեդալ» և մեկ՝ Կարմիր դրոշի շքանշաններով[3]։ «Կարմիր դրոշ» (1919) շքանշանի դափնեկիր[3]։

Վասիլի Չապաև
ռուս.՝ Василий Иванович Чапаев
հունվարի 28 (փետրվարի 9), 1887[1] - սեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[2][1] (32 տարեկան)
ԾննդավայրԲուդայկա, Չեբոկսարսկի ծխական համայնք, Չեբոկսարսկի շրջան, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԼբիշչենսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումֆելդֆեբել և Կոմդիվ
Հրամանատարն էրQ4030181? և 25th Rifle Division (USSR, 1918-1942)?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Բուգուրուսլանի գործողություն, Բելեբեևսկի գործողություն, Ուֆայի գործողություն և Լբիշենի արշավանք
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան 2-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ և Գեորգիևյան մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1887 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Չեբոկսարսկի շրջանի Բուդայկա գյուղում, շինականի ընտանիքում[4]։ Ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Մայրը չուվաշ էր, հայրը՝ էրզյա (1854—1921)։ Որոշ ժամանակ անց, կյանքի պայմանները բարելավելու նպատակով, Չապաևների ընտանիքը տեղափոխվել է Սամարայի մարզի Բալակովո գյուղ։ Իվան Չապաևը որդուն տեղավորեց տեղի ծխական դպրոց, որի հովանավորն էր իր մեծահարուստ զարմիկը։ Չապաևների ընտանիքում արդեն կային քահանաներ, և ծնողները ցանկանում էին, որպեսզի Վասիլին նույնպես դառնար հոգևորական։

1908 թվականի աշնանը Վասիլին զորակոչվեց բանակ և նրան ուղարկեցին Կիև։ Այնուամենայնիվ, հաջորդ տարվա գարնանը, անհայտ պատճառներով, Չապաևին հեռացրեցին բանակից և տեղափոխեցիn աշխարհազորայինների առաջին խումբ` ըստ պաշտոնական վարկածի, հիվանդության պատճառով։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ գտնվել է Սարատովի հիվանդանոցում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, բանակում չի ծառայել։ Աշխատել է որպես ատաղձագործ։ 1912-1914 թթ. Չապաևը ընտանիքով ապրում էր Մելեկես քաղաքում (այժմ՝ Դիմիտրովգրադ, Ուլյանովսկի մարզ), որտեղ ծնվել է նրա որդին՝ Արկադին[5]։ 1914 թվականի սեպտեմբերի 20-ին Չապաևը ծառայության անցավ Ատկարսկի 159-րդ հրաձգային գնդի պահեստազորում։

Չապաևն Առաջին համաշխարհային պատերազմի ճակատում հայտնվել է 1915 թվականի հունվարից։ 1915 թվականի հուլիսին, ավարտելով ուսումը, ստացել է կրտսեր սերժանտի կոչում, իսկ հոկտեմբերին՝ ավագի։ Պատերազմն ավարտել է սերժանտի կոչումով։

«Ցուցաբերած քաջության» համար պարգևատրվել է II, III և IV աստիճանի «Գեորգիևյան խաչ» և IV աստիճանի «Գեորգիևյան մեդալ» շքանշաններով։

Ազգանվան ծագումը խմբագրել

Վասիլի Չապաևի հարազատ եղբոր՝ Միխայիլի վկայությամբ, «Չապաև» ազգանունն ուներ հետևյալ ծագումը։

Վասիլիի պապը՝ Ստեպան Գավրիլովը փաստաթղթերում գրվել է Գավրիլով։ 1882 կամ 1883 թվականին Ստեպան Գավրիլովն ընկերների հետ փայտ էր դասավորում և նրանց մոտ եկավ թափառաշրջիկ Վենյամինովը։ Նրան ընդունեցին։ Ֆերմայում ավագը Ստեպան Գավրիլովն էր։ Որպես ավագ, նա սովորաբար գոռգրում էր ընկերների վրա, բացականչելով «չեպա՜յ, չեպա՜յ» (վերցրո՜ւ, վերցրո՜ւ)։ Երբ վերջացնում էր աշխատանքը, կապալառուն անմիջապես գումարը չէր տալիս։ Գումարը, որպես ավագ, պետք է ստանար և բաժաներ Ստեպանը։ Ծերունին երկար ժամանակ գալիս էր փողի հետևից։ Վենյամինովը վազում էր Ստեպանին փնտրելով։ Մոռանալով նրա անունը, նա բոլորին հարցնում էր. -Տեսե՞լ եք արդյոք գրյազեվսկի ծերունուն (Գրյազեվո՝ Բուդայկա գյուղի այլ անվանումը), գեղեցիկ, գանգրահեր, անընդմեջ կրկնում է «չապայ»։ Չապայը քեզ գումար չի տա։ Հետո, երբ պապը ստացավ աշխատավարձը, փնտրեց Վենյամինովին, տվեց նրան գումարը և հյուրասիրեց։ Այդպես էլ Ստեպանը ստացավ «Չապայ» մականունը։ Այնուհետև հետնորդներն այն դարձրին իրենց պաշտոնական ազգանունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Чапаев Василий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Чапаев. // Советская Историческая Энциклопедия. Изд. Советская энциклопедия. — М., 1974. — Т. 15. — С. 816.
  4. Ныне — территория Ленинского района города Чебоксары.
  5. Страсти по Чапаю
  6. Экспонаты спальни дочерей (рус.). Дом-музей Василия Ивановича Чапаева.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Չապաև» հոդվածին։