Վասիլի Կրեյտան

ռուս քանդակագործ

Վասիլի Պետրովիչ Կրեյտան (ռուս.՝ Василий Петрович Крейтан, ծննդյան անուն՝ Վիլհելմ Ֆերդինանդ Կրետան, գերմ.՝ Wilhelm Ferdinand Kreitan, 1832, Ֆրեդրիկսհամն, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն29 մայիսի (10 հունիսի), 1896, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը։

Վասիլի Կրեյտան
ռուս.՝ Василий Крейтан
Ծնվել էմարտի 24, 1832(1832-03-24)
ԾննդավայրՀամինա, Կյումենլաակսո, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա
Մահացել էմայիսի 29 (հունիսի 10), 1896 (64 տարեկան)
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ
 Vasily Kreitan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Սերմնացան», 1862 թվական, գիպս, Ռուսական պետական թանգարան

Վասիլի Կրեյտանը ծնվել է 1832 թվականին Վիբորգի նահանգի Ֆրեդրիկսհամն քաղաքում, գերմանական ծագմամբ քանդակագործ և փորագրող Պետր Կրեյտանի (Կրետան) ընտանիքում. վերջինս հեղինակել է Փրկչի անձեռակերտ դիմանկարի եկեղեցու սրբապատկերները[1], Սուրբ Պետրոսի ու Պողոսի լյութերական եկեղեցու (Սանկտ Պետերբուրգ) բարձրաքանդակները[2], մասնակցել է Ձմեռային պալատի վերակառուցմանը 1837 թվականի հրդեհից հետո[3]։ Վասիլի Կրեյտանի ավագ եղբայրը՝ Ֆեոդոր Պետրովիչ (Քրիստիան Ֆրիդրիխ) Կրեյտանը (1823-1869), եղել է նկարիչ, քանդակագործ, ավարտել է Գեղարվեստի կայսերական ակադեմիան[4]։

Վասիլի Կրեյտանը նախնական կրթությունն ստացել է Սանկտ Պետերբուրգում՝ Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի լյութերական ծխին կից ուսումնարանում[5]։

1858 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա՝ պրոֆեսորներ Նիկոլայ Պիմենովի ու Պյոտր Կլոդտի քանդակագործության դասարան[6]։ Սովորելու ընթացքում բազմիցս արժանացել է ակադեմիայի խրախուսական մեդալների. 1857 թվականին ստացել է փոքր արծաթե մեդալ բնօրինակից ծեփակերտման համար, 1858 թվականին՝ փոքր արծաթե մեդալ «Համաշխարհային ջրհեղեղ» հարթաքանդակի համար, 1859 թվականին՝ մեծ արծաթե մեդալ բնօրինակից ծեփակերտման համար, իսկ 1862 թվականին՝ փոքր ոսկե մեդալ «Սերմնացան» (ռուս.՝ «Сеятель») քանդակի համար[7] (ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում՝ Միխայլովյան պալատի շքասանդուղքի վրա[8]։

 
Վասիլի Կրեյտանը (նստած, աջից հինգերորդը) Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի անդամների խմբակային լուսանկարում (1863-1864)

1863 թվականին Վասիլի Կրեյտանը Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից իրավունք է ստանում մասնակցելու մեծ ոսկե մեդալի համար անցկացվելիք մրցույթին, որ նվիրված էր Եկատերինա II կայսրուհու կողմից Ակադեմիական կանոնադրության սահմանման հարյուրամյակին ու հաղթողին հնարավորություն էր տալիս վեց տարով որպես կրթաթոշակառու մեկնելու արտասահման։

«տասնչորսի խռովությանը» նախորդած իրադարձություններին Վասիլի Կրեյտանը չի մասնակցել և Ակադեմիայի խորհրդին ուղղված կոլեկտիվ դիմումը չի ստորագրել, սակայն իմանալով 1863 թվականի նոյեմբերի 9-ին Ակադեմիայի խորհրդի նիստում տեղի ունեցած դեպքերի մասին, ի նշան տասներեք նկարիչների հետ համախոհ լինելու, դիմում է ներկայացրել Ակադեմիայից դուրս գալու մասին[9]։

Վասիլի Կրեյտանն իր դիմումի համաձայն ազատվում է ակադեմիայից՝ ստանալով երկրորդ աստիճանի նկարչի կոչում[7] և դառնալով տասնչորսերորդ խռովարարը, որ հետագայում մասնակցում է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադրմանն ու նրա գործունեությանը։

1869 թվականին ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած դիմանկարային կիսանդրու համար Վասիլի Կրեյտանն ստացել է առաջին աստիճանի նկարչի կոչում[7]։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, տվել մասնավոր դասեր։ Որպես նկարչության ու գծագրության հաստիքային ուսուցիչ աշխատել է Պետերբուրգի 2-րդ ռազմական գիմնազիայում և Պաժերի կորպուսում[5]։ 1870 թվականից մինչև 1891 թվականը ծեփագործություն է դասավանդել Գեղարվեստի խրախուսման կայսերական միությունում[10]։

Քանդակներ խմբագրել

1880 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դուման որոշում է ընդունել Ալեքսանդրովյան այգում տեղադրել գիտության ու արվեստի ականավոր գործիչների մի քանի կիսանդրիներ։ Ստեղծվել է մրցութային հանձնաժողով, որ գլխավորել է ճարտարապետության ու գեղանկարչության պրոֆեսոր Նիկոլայ Բենուան։ Սկզբում նախատեսված էր տեղադրել տասնչորս կիսանդրի, որոնցից վեցը կլինեին շատրվանի մոտ, վեցը՝ Ֆլորայի արձանի և երկուսը՝ Հերակսելի արձանի մոտ[11]։ Մամուլում կարծիք է հայտնվում, թե կիսանդրիների մեծ քանակն այգուն կտա գերեզմանատան տեսք[12]։ Միխայիլ Լերմոնտովի կիսանդրու տեղադրման դեմ «Правительственный вестник» պարբերականի 1892 թվականի օգոստոսի 20-ի համարում իր բողոքն է հայտնել կառավարող Սրբազնագույն սինոդի օբեր-պրոկուրոր Կոնստանտին Պոբեդոնոսցևը[13]։

Վասիլի Կրեյտանի աշխատանքները Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան այգում
 
 
 

1884 թվականին Վասիլի Կրեյտանը մասնակցել է ռուս բանաստեղծ Վասիլի Ժուկովսկու հուշարձանի ստեղծման մրցույթին, որին նրանից բացի մասնակցում էին քանդակագործներ Արտեմի Օբերն ու Ռոբերտ Բախը[14]։ Հաղթող է ճանաչվել Կրյտանի աշխատանքը։ Կիսանդրին բրոնզից ձուլվել է «Ա. Մորան» գործարանում և ցուցադրվել 1886 թվականին՝ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ցուցահանդեսում։ Կիսանդրու համար պատվանդանը նախագծել է ճարտարապետ Ա. Լիտկինը։ Կիսանդրու հետևում քանդակագործի ստորագրությունն է՝ «В. Крейтанъ»։ Հետևի կողմից կա գրություն՝ «Отлитъ на заводѣ А. Моранъ»։
Կիսանդրու բարձրությունը կազմում է 1,15 մետր, պատվանդանի բարձրությունը՝ 2,25 մետր։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1887 թվականի հունիսի 4-ին։

1892 թվականին Վասիլի Կրեյտանը հաղթել է Նիկոլայ Գոգոլի հուշարձանի ստեղծման համար հայտարարված մրցույթում, որին մասնակցում էին նաև քանդակագործներ Նիկոլայ Լավերեցկին, Միխայիլ Պոպովը, Մատվեյ Չիժովը, Ալեքսանդր Օպեկուշինն ու Արտեմի Օբերը[15]։ Վասիլի Կրեյտանն այդ կիսանդրու վրա աշխատել է ակադեմիկոս Պարմեն Զաբելոյի քանդակագործական արվեստանոցում[10]։ Բրոնզե կիսանդրին ձուլվել է Կ. Ա. Բերտոյի ֆաբրիկայում։ Պատվանդանն ստեղծվել է ճարտարապետ Ալեքսանդր Մաքսիմովի նախագծով։ Կիսանդրու ձախ կողմում կա քանդակագործի ստորագրությունը՝ «Лѣпилъ В. Крейтанъ»։ Հիմքում ձուլողի ստորագրությունն է՝ «Отл. К. Берто»։
Կիսանդրու բարձրությունը կազմում է 1,25 մետր, պատվանդանի բարձրությունը՝ 1,90 մետր։
Նիկոլայ Գոգոլի հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1896 թվականի հունիսի 17-ին[16]։

1891 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դուման որոշել է տեղադրել Միխայիլ Լերմոնտովի հուշարձանը նրա մահվան հիսունամյա տարելիցի կապակցությամբ։ 1892 թվականին հայտարարված մրցույթին մասնակցում էին Վասիլի Կրեյտանը, Նիկոլայ Լավերեցկին, Միխայիլ Պոպովը, Մատվեյ Չիժովը, Ալեքսանդր Օպեկուշինն ու Արտեմի Օբերը[17]։ Մրցութային հանձնաժողովը, որ գլխավորում էր Նիկոլայ Բենուան, առաջին մրցանակը շնորհում է Կրեյտանին։ Բրոնզե կիսանդրին ձուլվել է Կ. Ա. Բերտոյի ֆաբրիկայում։ Պատվանդանն ստեղծվել է ճարտարապետ Ալեքսանդր Մաքսիմովի նախագծով։ Կիսանդրու ձախ կողմում կա քանդակագործի ստորագրությունը՝ «Лѣпилъ В. Крейтанъ»։ Աջ կողմում կա գրություն՝ «Отл. К. Берто»։
Կիսանդրու բարձրությունը կազմում է 1,2 մետր, պատվանդանի բարձրությունը՝ 2,25 մետր։
Միխայիլ Լերմոնտովի հուշարձանը բացվել է 1896 թվականի հունիսի 17-ին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Антонов В. В. «Конюшенного ведомства церковь». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд имени Д. С. Лихачева. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Боглачёв С. В. «Лютеранская церковь Святого Петра». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд имени Д. С. Лихачева. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Восстановление Зимнего дворца после пожара 1837 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Крейтан Федор Петрович» (ռուսերեն). Артру.инфо. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  5. 5,0 5,1 Юхименко Е. «Кретан (Kreitan) Василий Петрович (Вильгельм Фердинанд)». Энциклопедия, поселения, документы. Астраханская областная немецкая национально-культурная автономия «Единство». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  6. Крейтанъ, Василій Петровичъ // Новый энциклопедический словарь = Новый Энциклопедическій Словарь / под общей редакцией почётного академика К. К. Арсеньева. — Петроград: Акционерное общество «Издательское дело бывшее Брокгауз—Ефрон», 1915. — Т. XXIII «Котошихинъ — Ламбертъ». — С. 199. — 960 с.
  7. 7,0 7,1 7,2 Крейтанъ (Василій Петровичъ) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / начатый профессором И. Е. Андреевским, продолжается под редакцией К. К. Арсеньева и заслуженного профессора Ф. Ф. Петрушевского. — Санкт-Петербург: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1895. — Т. XVIA «Кояловичъ — Кулонъ». — С. 626. — 960 с.
  8. «Сеятель». Государственный Русский музей (ռուսերեն). Портал Музеи Европы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Цомакион А. И. Что вынес Крамской из Академии художеств // Иван Крамской. Его жизнь и художественная деятельность. — СПб.: Флорентия Павленкова, 1891. — 104 с. — (Жизнь замечательных людей).
  10. 10,0 10,1 «Крейтан Василий Петрович в Энциклопедии Каслинского завода архитектурно-художественного литья» (ռուսերեն). Каслинский завод архитектурно-художественного литья. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Жуковскому В. А., памятник». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд имени Д. С. Лихачева. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «Первый в России памятник М. Ю. Лермонтову» (ռուսերեն). Пятигорский информационно-туристский портал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Ковалевская Е. А. Крейтан Василий Петрович // Лермонтовская энциклопедия / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкинск. Дом) ; науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия» ; гл. ред. В. А. Мануйлов ; редкол.: И. Л. Андроников … [и др.]. — М. : Сов. энцикл., 1981. — С. 233.
  14. Кривдина О. А., Тычинин Б. Б. Жуковский, Василий Андреевич (1783-1852) // Скульптура и скульпторы Санкт-Петербурга. 1703-2007. — СПб.: Logos, 2007. — 767 с. — 1000 экз. — ISBN 978-5-87288-317-3
  15. Кривдина О. А., Тычинин Б. Б. Гоголь, Николай Васильевич (1809-1852) // Скульптура и скульпторы Санкт-Петербурга. 1703-2007. — СПб.: Logos, 2007. — 767 с. — 1000 экз. — ISBN 978-5-87288-317-3
  16. «Гоголю Н. В., памятник». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд имени Д. С. Лихачева. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  17. Кривдина О. А., Тычинин Б. Б. Лермонтов, Михаил Юрьевич (1814-1841) // Скульптура и скульпторы Санкт-Петербурга. 1703-2007. — СПб.: Logos, 2007. — 767 с. — 1000 экз. — ISBN 978-5-87288-317-3
  18. «Лермонтову М. Ю., памятник». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд имени Д. С. Лихачева. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել