Վասիլի Միխայլովիչ Իվանչուկ (ուկրաիներեն՝ Василь Михайлович Іванчук, ծնվ.՝ 1969, մարտի 18, Կոպիչինցի, Տերնոպոլի մարզ, ՈՒԽՍՀ), շախմատիստ, գրոսմայստեր, Ուկրաինայի 90-ականների ուժեղագույն շախմատիստ։ 1989 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է աշխարհի թիմային երկրորդ առաջնությունում։ 2001 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում հաղթել է աշխարհի թիմային հինգերորդ առաջնությունում։ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2001-2002 թվականների ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից։ Համաշխարհային օլիմպիադայի քառակի չեմպիոն՝ 2 անգամ ԽՍՀՄ հավաքականի (1988, 1990) և 2 անգամ՝ Ուկրաինայի կազմում կազմում (2004, 2010)։ Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ։

Վասիլի Միխայլովիչ Իվանչուկ
Василь Михайлович Іванчук
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվմարտի 18, 1969(1969-03-18)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա քաղաք Կոպիչինցի, Տերնոպոլի մարզ
ԿոչումԳրոսմայստեր (1988)
Միջազգային վարպետ (1987)
Առավելագույն վարկանիշ2787 (հոկտեմբեր 2007 թվական)
Ներկայիս վարկանիշ2611
ՖԻԴԵ համար14100010
365chessVassily_Ivanchuk
Chesstempo համար92401
ICCF համար92401
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2018 և Ի՞նչ որտ՞եղ ե՞րբ
ԱնդամակցությունSK Rockaden և KSK 47 Eynatten
Պարգևներ և մրցանակներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան և Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
 Vasyl Ivanchuk Վիքիպահեստում

2010-ին սկսեց հետաքրքրվել շաշկիով։ 2015 թվականին մասնակցում է միջազգային շաշկու իր առաջին մրցաշարին՝ Heerhugowaard Open 2015 թ.-ին, որտեղ խաղում են 25 միջազգային գրոսմայստերներ։

Կենսագրություն խմբագրել

Իվանչուկի հայրը՝ փաստաբան է, մայրը՝ ֆիզիկայի ուսուցչուհի։ Շախմատ խաղալ Իվանչուկը սկսել է չորրորդ դասարանից։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Օլեգ Կալինինը, ում հետ նա սկսել է աշխատել 1979 թվականից Տերնոպոլի "Ավանգարդ" շախմատային ակումբում։ 1985 թվականին Իվանչուկը հաղթել է ԽՍՀՄ-ի պատանիների շախմատի առաջնությունը և զբաղեցրեց երրորդ տեղը Ուկրաինայի առաջնությունում։

Ավարտել է Լվովի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը։ 1990-ական թվականների սկզբին Իվանչուկը դառնում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը։1988 և 1990 թվականներին Իվանչուկը ԽՍՀՄ-ի կազմում դառնում է շախմատի Օլիմպիադայի չեմպիոն։

1991 թվականին Իվանչուկը մտնում է Ուկրաինայի հավաքականի կազմի մեջ։ Ուկրաինայի հավաքականի հետ միասին Իվանչուկը հաղթում է աշխարհի թիմային առաջնությունը 2001 թվականին Երևանում և շախմատի օլիմպիադան 2004 թվականին (Մալյորկա, Իսպանիա)։ Ուկրաինայի հավաքականը եռակի, որտեղ խաղացել է Վասիլի Իվանչուկը, դարձել է շախմատի օլիմպիադայի մրցանակակիր։ Եռակի անգամ Իվանչուկը հաղթել է սուպերտուրնիրը Լինարեսում (Իսպանիա)1989, 1991 և 1995 թվականներին։ 2004 թվականին Իվանչուկը հաղթել է Եվրոպայի առաջնությունը, որը անցկացվել է Անտալիայում (Թուրքիա)։ Լավ մարզավիճակում Վասիլի իվանչուկը հաղթել է Կապաբլանկայի հուշամրցաշարը Հավանայում(Կուբա) 2005 թվականի մայիսին - 12 հնարավորից վաստակելով 9,5 միավոր։ 2007 թվականի նոյեմբերին Իվանչուկը հաղթել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որը անցկացվել է Մոսկվայում։

Շախմատիստների մեջ Իվանչուկին անվանում են "ՄԵԾ ՉԱԿԻ" (Big Chucky)։

1991 թվականին Վասիլի Իվանչուկն ամուսնացավ, նրա առաջին կինը դարձավ Ալիսա Գալյամովան-հայտնի շախմատիստ-գրոսմայստեր, նրանք ունեն երեխա, սակայն մի քանի տարի անց նրանք ամուսնալուծվեցին։2007 թվականին գրոսմայստերը կրկին ամուսնացավ։ 2007 թվականի հոկտեմբերին համաշխարհային վարկանիշային ցուցակում Վասիլի Իվանչուկը զբաղեցնում էր երրորդ տեղը 2776 վարկանիշով հեմ մնալով Վիշվանաթան Անանդից և Կրամնիկից։ 2007 թվականին, Իվանչուկը հաղթեց ամենաուժեղ միջազգային մրցաշարը երբևէ իրականացված անկախ Ուկրաինայի տարածքում։ 2010 թվականի նոյեմբերին Իվաչուկը Ուկրաինայի հավաքականի կազմում հաղթում է 39-րդ շախմատի օլիմպիադան, որն անցկացվել է Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան)։

Պետական պարգևներ խմբագրել

Մարզական արդյունքներ խմբագրել

թվական քաղաք մրցաշար + = արդյունք հորիզոնական
1989 Լինարես Միջազգային մրցաշար 1
Բիլ Միջազգային մրցաշար 1
1991 Լինարես միջազգային մրցաշար 6 0 7 9½ 13ից 1
1995 Լինարես միջազգային մրցաշար 1
2006 Ֆորոս 1-ին միջազգային մրցաշար 3 0 8 7 11ից 2
2007 Մոնրեալ 8-րդ միջազգային մրցաշար 5 0 4 7 9ից 1
Ֆորոս 2-րդ միջազգային մրցաշար 4 0 7 7½ 11ից 1
2008 Վեյ Կան Զե 70-րդ միջազգային մրցաշար 1 0 12 7 13ից 5-6
Մորելիա/Լինարես 25-րդ միջազգային մրցաշար 2 3 9 6½ 14ից 6
Սոֆիա միջազգային մրցաշար 6 0 4 8 из 10 1
Ֆորոս 3-րդ միջազգային մրցաշար 4 1 6 7 из 11 2
Սոչի 2-րդ Գրան-Պրի 2 2 9 6½ 13ից 8-9
Մոսկվա 3-րդ Տալի հուշամրցաշարը 3 0 6 6 9ից 1
Բիլբաո 2 6 2 3 10ից 4
Նանկին 1ին միջազգային մրցաշար 1 3 6 4 10ից 5-6
2009 Վեյկ-ան-Զե 71-րդ միջազգային մրցաշար 2 4 7 5½ 13ից 11-14
Լինարես 26-րդ միջազգային մրցաշար 2 0 12 8 14ից 2
Նալչիկ 4-րդ Գրան-Պրի 1 3 9 5½ 13ից 12-14
Սոֆիա 5-րդ միջազգային մրցաշար 1 5 4 3 из 10 6
Բազնա 3-րդ միջազգային մրցաշար 4 0 6 7 из 10 1
Բիլ 42-րդ միջազգային մրցաշար 2 1 7 5½ 10ից 3
Ջերմուկ 5-րդ Գրան-Պրի 4 0 9 8½ 13ից 1
Մոսկվա 4-րդ Տալի հուշամրցաշարը 2 0 7 5½ 9ից 2-3
Խանտի-Մանսիյսկ 3-րդ աշխարհի գավաթ
1ին խաղ ընդդեմ   Բեզգոդովի
2-րդ խաղն ընդդեմ Ու. Սօի
 
2
0
 
0
1
 
0
1
 
2միավոր 2հնարավորից
½միավոր 2հնարավորից
2010 Վեյկ-ան-Զե 72-րդ միջազգային մրցաշար 2 1 10 7 13ից 6-7
Հավանա 45-րդ Կապաբլանկայի հուշամրցաշար 4 0 6 7 10ից 1
Խանտի-Մանսիյսկ 39-րդ օլիմպիադա 7 1 2 8 10ից
2011 Խանտի-Մանսիյսկ Շախմատի աշխարհի գավաթ 2011 12 4 10 17 26ից 3
2012 47-րդ Կապաբլանկայի հուշամրցաշար 3 0 7 6½ 10ից 1
2014 Էդմոնտոն 9-րդ Միջազգային մրցաշար 7 0 2 8 9ից 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4][5]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1986 2390 2475 2475 2390
1987 2475 2480 2480 2475
1988 2535 2625 2625 2535
1989 2635 2660 2660 2635
1990 2665 2680 2680 2665
1991 2695 2735 2735 2695
1992 2720 2720 2720 2720
1993 2710 2705 2710 2705
1994 2710 2695 2710 2695
1995 2700 2740 2740 2700
1996 2735 2730 2735 2730
1997 2740 2725 2740 2725
1998 2740 2730 2740 2730
1999 2714 2702 2714 2702
2000 2708 2719 2716 2719 2708
2001 2717 2731 2731 2731 2731 2717
2002 2717 2711 2711 2709 2717 2709
2003 2699 2704 2710 2710 2710 2699
2004 2716 2716 2715 2705 2716 2705
2005 2711 2739 2752 2748 2752 2711
2006 2729 2731 2734 2741 2741 2729
2007 2750 2729 2762 2787 2787 2729
2008 2751 2740 2781 2786 2786 2740
2009 2779 2746 2703 2756 2739 2779 2703
2010 2749 2748 2741 2739 2754 2764 2764 2739
2011 2764 2779 2776 2768 2765 2775 2779 2764
2012 2766 2764 2764 2769 2769 2769 2771 2763 2766 2771 2763
2013 2758 2758 2757 2757 2755 2753 2733 2731 2731 2733 2731 2731 2758 2731
2014 2739 2739 2753 2753 2753 2738 2735 2744 2726 2726 2726 2715 2753 2715
2015 2715 2731 2731 2731 2733 2733 2728 2726 2726 2726 2720 2710 2733 2710
2016 2710 2710 2710 2710 2710 2710 2728 2723 2722 2722 2733 2747 2747 2710
2017 2752 2751 2732 2732 2738 2738 2729 2728 2727 2732 2729 2726 2752 2726
2018 2726 2731 2713 2708 2708 2710 2710 2710 2710 2710 2714 2717 2731 2708
2019 2713 2713 2698 2677 2677 2691 2684 2686 2686 2686 2679 2690 2713 2677
2020 2698 2698 2678 2678 2678 2678 2678 2678 2678 2678 2678 2678 2698 2678
2021 2678 2678 2678 2678 2678
2022 2678 2673 2678 2673
2023 2664 2656 2655 2667 2672 2664 2653 2625 2672 2625
2024 2623 2625 2625 2623


Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
  2. http://ratings.fide.com/toparc.phtml?cod=117
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 OlimpBase
  4. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  5. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Գրքեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Իվանչուկ» հոդվածին։