Վասիլի Սեմյոնովիչ Գրոսման (ռուս.՝ Васи́лий Семёнович Гро́ссман, նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1905[1][2] կամ դեկտեմբերի 12, 1905(1905-12-12)[3][4], Բերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1][5] - սեպտեմբերի 14, 1964(1964-09-14)[1][2][6][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5]), ռուս խորհրդային գրող։

Վասիլի Գրոսման
ռուս.՝ Василий Семёнович Гроссман
Ծննդյան անունռուս.՝ Иосиф Соломонович Гроссман
Ծնվել էնոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1905[1][2] կամ դեկտեմբերի 12, 1905(1905-12-12)[3][4]
ԾննդավայրԲերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1][5]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1964(1964-09-14)[1][2][6][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունռազմական թղթակից, լրագրող, գրող, վիպասան, արձակագիր և ճարտարագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան[5]
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԿյանքը և ճակատագիրը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
ԶավակներYekaterina Vasilyevna Korotkova?
 Vasily Grossman Վիքիպահեստում

Առաջին վիպակը՝ «Գլյուկաուֆ»-ը (1934), պատկերում է Դոնբասի ածխահատների կյանքը։ «Ստեպան Կոլչուգին» քառահատոր վեպը (1937-1940) ռուսական բանվոր դասակարգի կյանքի համայնապատկերն է։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի շարքերում։ Զինվորական թերթերում, հատկապես «Կրասնայա զվեզդա»-ում տպագրել է ակնարկներ («Գլխավոր հարվածի ուղղությունը» և այլն)։ «Ժողովուրդն անմահ է» (1942) վեպը պատերազմական թեմայով առաջին ծավալուն գործն է։ «Հանուն արդար գործի» (1952) անավարտ վեպի գաղափարական հիմքը խորհրդային ժողովրդի բարոյական ուժն է, բարոյալքված ֆաշիզմի կործանումը։ 1961 թվականին ռուսերենի է թարգմանել Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» վեպը։

Գրոսմանը բազմիցս եղել է Հայաստանում, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, գրել «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը լույս է տեսել հետմահու (1966

Վասիլի Գրոսմանը հայերեն խմբագրել

  • Գլխավոր հարվածի ուղղությունը (ակնարկ), Ե., Պետհրատ, 1943, 41 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մ. Զաքարյան։
  • Ստալինգրադի ճակատամարտը, Ե., Պետհրատ, 1943, 69 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վահե Միքայելյան։
  • Ժողովուրդն անմահ է (դրվագներ Հայրենական պատերազմից), Ե., Հայպետհրատ, 1949, 250 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ժ. Հարությունյան։
  • Հանուն արդար գործի (վեպ), Ե., Հայպետհրատ, 1958, 843 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Աշիկ Ղազարյան։
  • Բարին ընդ ձեզ (տպավորություններ Հայաստանից), Ե., «Հայաստան», 1966, 111 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ռաֆայել Ավագյան։
  • Կյանք և ճակատագիր (վեպ), Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2014։ Ռուսերենից թարգմ.՝ Ներսես Աթաբեկյան։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Գրոսման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 236