Վասա հարստություն (շվեդ.՝ Vasaätten, լեհ.՝ Wazowie, լիտ.՝ Vaza) վաղ ժամանակակից արքայատոհմ հիմնադրված 1523 թվականին Շվեդիայում, որի ներկայացուցիչները կառավարել են Շվեդիայում 1523–1654 թվականներին, the Ռեչ Պոսպոլիտայում` 1587–1668 թվականներին և Ռուսական թագավորությունում` 1610–1613 թվականներին (տիտղոսը կրել են մինչև 1634 թվականը։ Տղամարդկանց տոհմածառը կտրվեց Յան II Կազիմիրի մահից հետո 1672 թվականին։

Վասա հարստություն
Vasaätten
արքայատոհմ
Երկիր Շվեդիա
Հիմնադրում1523 (1523)
ՀիմնադիրԳուստավ I
Կազմալուծում1672 (1672) (մարված է հայրական գծով)
Անվանված էԳուստավ I

Վասա հարստությունը սերում է 14-րդ դարի շվեդական ազնվական ընտանիքից և տոհմածառի սկիզբ է համարվում Նիլս Կետիլսոնը (մահացել է 1378 թվականին)։ Տոհմի որոշ անդամներ եղել են բարձրաստիճան սպաներ 15-րդ դարում։ 1523 թվականին, երբ փլուզվեց Կալմարյան միությունը, Գուստավ Էրիկսոնը (Վասա) դարձավ թագավոր Գուստավ I և հիմնադրվեց արքայական տոհմը։ Նրա կառավարումը հաճախ կապում են ներկայիս Շվեդիա պետության ձևավորման սկիզբը, որը ներառեց թագավորի հրաժարումը Կաթոլիկ եկեղեցուց Ռեֆորմացիայի ժամանակ և Շվեդական եկեղեցու հիմնադրումը։

Նրա ավագ որդի և իրավահաջորդ Էրիկ XIV-ը գահընկեց արվեց Գուստավի կրտսեր որդի Յուհան III-ի կողմից։ Յուհան III-ը ամուսնացավ լեհ կաթոլիկ արքայազն Կատերինա Յագիելլոնի հետ, որից հետ Վասայի ներկայացուցիչները սկսեցին իշխել նաև Լեհաստանում։

Նրանց կաթոլիկ որդի Սիգիզմունդ III Վազան դարձավ կարճ կյանք ունեցած Լեհ-շվեդական միության ղեկավար. որը 1599 թվականին փլուզեց Յուհանի բողոքական եղբայր Կառլ Վասա թագավորը in the Սիգիզմունդ դեմ պատերազմում։ Տոհմը բաժանվեց բողոքական շվեդական և կաթոլիկ լեհական թևերի, որոնք հակամարտում էին գահի համար հաճախակի պատերազմներում։

Հայտնի բողոքական զորավար և թագավոր Գուստավ II-ի մասնակցությունը Երեսնամյա պատերազմում բերեց Շվեդիայի հզորացմանը և նրան կոչեցին «հյուսիսային առյուծ»։ Սակայն նրա դուստր թագուհի Կրիստինան (1632–1654) գահընկեց եղավ 1654 թվականին, կաթոլիկություն ընդունելուց հետո և արտագաղթեց Հռոմ։ Լեհաստանում Յան II Կազիմիրը գահընկեց եղավ 1668 թվականին։ Նրա մահից հետո Վասա հարստությունը մարեց 1672 թվականին, չնայած Շվեդիայի ներկայիս թագավոր Կառլ XVI Գուստաֆը սերում է Գուստավ I-ից։

Աղբյուրներ խմբագրել

  • Nordisk familjebok. — B. 13. — Stockholm, 1910.