Վաչե Մամիկոնյան (նախարար)

հայ նախարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Մամիկոնյան (4-րդ դար - 379), հայ նախարար Մեծ Հայքում, Տարոնի և Տայքի տեր, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի (338-350) որդին, Արտավազդի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1]։

Վաչե Մամիկոնյան
Տարոնի, Տայքի տեր
376 - 377
Նախորդող Մուշեղ Մամիկոնյան
Հաջորդող Մանվել Մամիկոնյան
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 379
Դինաստիա Մամիկոնյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Արտավազդ Մամիկոնյան
Զավակներ Արտավազդ Մամիկոնյան

Կենսագրություն խմբագրել

376 թվականին, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի սպանությունից հետո, Մեծ Հայքի արքա Վարազդատի (374-378) հրամանով նշանակվում է Մամիկոնյան տոհմի տանուտեր։ 377 թվականին նահապետական իշխանությունը հանձնում է Պարսկաստանից վերադարձած հորեղբոր՝ Արտաշենի որդի՝ Մանվելին։ 379 թվականին մասնակցում է Բագրևանդի ճակատամարտին, որում սպարապետ Մանվել Մամիկոնյանը պարտության է մատնում պարսկական բանակով Մեծ Հայք ներխուժած Մերուժան Արծրունուն։ Պատերազմի ժամանակ, ձիու տակ մնալով զոհվում է Վաչե Մամիկոնյանը։ Մանվել Մամիկոնյանից գաղտնի պատերզմին մասնակցում է նաև Վաչեի որդին՝ պատանի Արտավազդը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 40․