Վաչե Մամիկոնյան

Հայոց սպարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Մամիկոնյան (3-րդ դար - 335[1] կամ 338[2]), հայ նախարար, Մեծ Հայքի սպարապետ (310-338), Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի իշխանը, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդին, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի և Արտաշեն Մամիկոնյանի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3][4]։

Վաչե Մամիկոնյան
Տարոնի իշխան
մոտ 310 - 338
Նախորդող Արտավազդ Մամիկոնյան
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայք սպարապետ
մոտ 310 - 338
Նախորդող Արտավազդ Մամիկոնյան
Հաջորդող Արտավազդ Մամիկոնյան
 
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 335[1] կամ 338[2]
Դինաստիա Մամիկոնյաններ
Հայր Արտավազդ Ա Մամիկոնյան[1][2]
Զավակներ Արտավազդ Մամիկոնյան, անանուն Մամիկոնյան, Արտաշեն Մամիկոնյան և անանուն Մամիկոնյան (Կամսարական)

Կենսագրություն խմբագրել

Մեծ Հայքի արքա Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավազյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։

Ընտանիքը խմբագրել

Վաչե Մամիկոնյանի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է 4 զավակ․

  • Արտավազդ Մամիկոնյան, հայոց սպարապետ (338-350)
  • Արտաշեն Մամիկոնյան, հայ նախարար
  • անհայտ անունով աղջիկ, Անդովկ Սյունու կինը
  • անհայտ անունով աղջիկ, Արշավիր Կամսարականի կինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
  3. «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 11, 17, 120․
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 394․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 283