Վաչագան Ա, հայտնի է նաև որպես Վաչագան Քաջ, Աղվանքի թագավորության արքա, որը կառավարել է մինչև 301 թվականը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության՝ Վաչագան Քաջը սերվում է Արշակունիների արքայատոհմից։ Մասնավորապես, պատմիչը գրում է[1]

Վաչագան Ա Քաջ
Աղվանից արքա
Իշխանությունանհայտ – 301 թվական
Մահացել է՝301
Երկիր Աղվանք
Ազգությունանհայտ
ՀարստությունԱրշակունիների հարստություն
ՏոհմՊարթև Արշակունիներ
ՀայրՎաղարշ Ե Պարթև
ԵրեխաներՎաչե Արշակունի
ՀավատքԶրադաշտականություն
Թիւ անուանցն յԱռանայ մինչև ցքաջն Վաչագան, որ էր ի մեծ ագգէն Արշակունեաց, չէ յայտ. և գսոցայն ստոյգն թէ յորմէ տոհմէ են, չունիմ ասել։ Եւ որք ըստ կարգի կացին թագաւորք Աղուանից տասն. անուանք են այսոքիկ. Վաչագան քաջ, Վաչէ, Ուռնայր, Յաւչագան, Մերհաւան, Սատոյ, Ասայ, Եսվաղէն, Վաչէ, ապա բարեպաշտն Վաչագան՝ արքայ Աղուանից…
- «Պատմություն Աղվանից աշխարհի», Մովսես Կաղանկատվացի

Վաչագան Ա-ն ի սկզբանե ստանձնել է Բուն Աղվանքնի (որի կազմում Պարսկաստանի վարած քաղաքականության արդյունքում ներառվել էին նաև հայոց Ուտիք և Արցախ նահանգները) վերահսկողությունը։ Հայտնի է, որ վերջինիս պապը եղել է պարսից թագավոր Վաղարշ Զ-ն, մինչդեռ Խորենացու հաղորդմամբ՝ վերջինս ունեցել է հայկական ծագում։ Վաչագան Քաջը գլխավորել է մարզպանական Հայաստանի պայքարն ընդդեմ Սասանյանների լծի։ Շուտով օժանդակություն է ստացել կայսերական Հռոմից՝ կռվելով պարսից արքունիքի սատարմամբ Աղվանից գահին հավակնող Փարասմանի դեմ։ Ամենայն հավանականությամբ, Վաչագանը Աղվանքի գահը ստացել է 298-ին՝ Նվարսակի պայմանագրի կնքումից հետո։ Մահացել է 301 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Վաչեին, ում իշխանությունը սակայն տարածվում էր միայն Բուն Աղվանքի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սվազյան, Հ. Ս. (1972) Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» աղբյուրները. Պատմա-բանասիրական հանդես, համար 3 . էջեր 195-206.