Վաշինգտոն Սքվեր կամար, մարմարե հաղթակամար։ Կառուցվել է 1892 թվականին Նյու Յորքի Ստորին Մանհեթենի հարևանությամբ գտնվող Գրինվիչ Վիլիջի Վաշինգտոն Սքվեր պարկում։ Այն նշանավորում է 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնի, որպես Միացյալ Նահանգների նախագահի, երդմնակալության արարողության հարյուր ամյակը և ձևավորում է Հինգերորդ պողոտայի հոյակապ հարավային սահմանը։

Վաշինգտոն Սքվեր կամար
Տեսակհաղթակամար
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՎայրՎաշինգտոն Սքվեր պուրակ
ՓողոցՀինգերորդ պողոտա
Շինանյութtuckahoe marble?
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Սպիտակ Տուկահո մարմարից կառուցված Վաշինգտոն Սքվեր կամարը, մոդելավորվել է Սթենֆորդ Ուայթի կողմից 1806 թվականին կառուցված Փարիզի Հաղթական կամարի հիման վրա (իսկ այն մոդելավորվել է Տիտոսի հաղթակամարի հիման վրա)։ Այն ունի 77 ֆուտ (23 մ) բարձրություն։ Պատնեշները կառուցված են 30 ոտնաչափ (9.1 մ) հեռավորության վրա, իսկ կամարի բացվածքը 47 մետր (14 մ) բարձրություն ունի։ Կամարի կենտրոնի պատկերագրությունը ամփոփված է պատերազմի և խաղաղության պատկերներով։ Ֆրիզի վրա կան 13 խոշոր աստղեր և 42 փոքր աստղեր ներկայացված մեծատառ «W»-ի հետ։ Կամարի խոռոչները պարունակում Վիկտորիայի քանդակներ։ Վերին հարկի մակագրությունը կարդացվում է այսպես.

  Թույլ տվեք մեզ մշակել արժեգին, ըստ որի իմաստնությունն ու ազնվությունն են կարող հատուցում ստանալ Let us raise a standard to which the wise and the honest can repair. Ելքը Աստծո ձեռքերում է։
- Վաշինգտոն
 

Արևելյան պատնեշի հյուսիսային հատվածը կրում է Հերմոն Ատկինս Մակնիլի Ջորջ Վաշինգտոնի քանդակը որպես գլխավոր հրամանատար, Ֆեյմի և Վալորի (1914-16 թվականներ) ուղեկցությամբ, որտեղ նախագահի ձախ թևում Ֆաման է, իսկ աջում` Վալորը։ Արևմտյան պատը Ա. Սթիրլինգ Կոլդերի (Ալեքսանդր Կոլդերի հայրը) Ջորջ Վաշինգտոնի քանդակն է որպես նախագահ, Իմաստության և արդարության ուղեկցությամբ (1917–18 թվականներ) աջ թևում Արդարությունը, ձախում` Իմաստությունը[1]։ Վերջին քանդակի մեջ ձեռքը պահում է լատիներեն դարձվածքով գիրք Exitus Acta Probat («վերջը ներում է արարքը»)։ Այս քանդակները սովորաբար վերաբերում են Վաշինգտոնին պատերազմի ժամանակ և Վաշինգտոնին խաղաղության ժամանակ առանձին վերցրած։ Այս քանդակները և արվեստի մյուս հատվածների մեծ մասը կատարվել են Պիկիրիլի եղբայրների կողմից[2]։

Պատմություն խմբագրել

1889 թվականին Հինգերորդ պողոտայի վերին մասում, Վաշինգտոն Սքվեր պարկի հենց հյուսիսում տեղական գործարար և բարերար Ուիլյամ Ռեյլանդեր Ստյուարտի (1852-1929) կողմից կառուցվել է փայտե հուշարձան։ Ստյուարտն ապրում էր Վաշինգտոնի հրապարակի հյուսիս, 17 հասցեում, և նա իր ընկերներից հավաքեց 2,765 դոլար, ֆինանսավորելու աշխատանքը։ Ժամանակավոր կամարն այնքան հայտնի էր, որ երեք տարի անց կանգնեցվեց քարե կամար, որը կառուցվել է ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի կողմից[3]։

Արևելյան պատնեշի համար փորման ժամանակ հիմքից 10 ոտնաչափ (3.0 մ) հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, դագաղը և 1803 թվականին թվագրված գերեզմանաքարերը[4]։ Կամարը բացվել է 1895 թվականին։ 1918 թվականին հյուսիսային կողմին ավելացվել է Վաշինգտոնի երկու արձան։

Նախկինում Վաշինգտոն Սքվերի կամարը լայնատարած ծածկվում էր փոշեցրիվ-նկարչության գրաֆիտիով։ Այն մաքրվել և վերականգնվել է 1980-ականներին։

Կամարը հաճախ օգտագործվում է որպես Նյու Յորքի համալսարանի ոչ պաշտոնական խորհրդանիշ, քանի որ շրջապատող շենքերը պատկանում են հաստատությանը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Washington as President Արխիվացված 2007-11-08 Wayback Machine from museumplanet.
  2. Reynolds, Donald Martin, Monuments and Masterpieces: Histories and Views of Public Sculpture in New York City, Macmillan Publishing Company, New York 1988 359-361
  3. Buescher, John. "Architectural Homage." Teachinghistory.org. Accessed 12 July 2011.
  4. Geismar, Joan H., Washington Square Park: Phase 1A Archaeological Assessment Արխիվացված 2007-07-03 Wayback Machine, New York City Department of Parks and Recreation, August 2005. Accessed October 1, 2007. See page 24 of the cited document (page number 30 in the attached PDF.)

Արտաքին հղումներ խմբագրել