Վաշինգտոն Իրվինգ
Վաշինգտոն Իրվինգ (անգլ.՝ Washington Irving, ապրիլի 3, 1783[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 28, 1859[1][2][3][…], Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ռոմանտիկների առաջին սերնդի արձակագիր, ում հաճախ բնորոշում են «Ամերիկյան գրականության հայր» պատվանունով[5]։ Նրա լավագույն գործերից են համարվում «Ռիփ Վան Վինկլ» և «Քնկոտ հովտի լեգենդը» վիպակները։
«Նյու Յորքի պատմությունը» գիրք խմբագրել
1809-ին Իրվինգը հրատարակում է իր առաջին խոշոր գիրքը՝ «Նյու-Յորքի պատմությունը»։ Այստեղ Իրվինգը ձգտում է վերաստեղծել և իդեալականացնել անցյալ դարը։ Գիրքը հագեցած է բարի ու մեղմ հումորով, երբ վերաբերում է շարքային քաղաքացիներին, և թունոտ երգիծանքով, երբ ուղղվում է Նյու-Յորքի քաղաքապետերին։ Նրանցից մեկին Իրվինգը պատկերել է Պիտեր Պնդաճակատ անվամբ։ Այս նահանգապետը աչքի է ընկնում այնպիսի պնդաճակատությամբ, որ մինչև անգամ Նյու Յորքը պաշարողների գնդակները ի վիճակի չէին ճեղքել նրա գլուխը։ Մի այլ կառավարիչ, ընդհակառակը, այնքան թեթևակշիռ է և երերուն, որ մի օր անհետանում է իր ծխամորճի ծխի հետ։ «Նյու-Յորքի պատմությունը» գիրքը հայտնի դարձրեց Իրվինգի անունը[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118555855 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «PAL: Washington Irving (1783—1859)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ XIX դ. արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1989։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն Իրվինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 464)։ |