Վաշինգտոնի մայր տաճար (անգլ.՝ Washington National Cathedral), Սուրբ Պողոս-Պետրոս տաճար կամ Վաշինգտոնի մայր տաճար, Ամերիկայի Միացյալ Նահանգների անգլիական եպիսկոպոսական եկեղեցու հիմնական տաճար, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Տաճարի շենքը՝ կառուցված նեոգոթական ոճով, իր մեծությամբ համարվում է աշխարհում վեցերորդը, իսկ ԱՄՆ-ում՝ երկրորդը[11]։ 1907 թվականի սեպտեմբերի 29-ին՝ տաճարի հիմքի առաջին քարը դնելիս, ներկա է եղել նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Շինարարությունը տևել է 83 տարի, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1990 թվականին, որին ներկա է գտնվել նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը։ Մայր տաճարը գտնվում է բողոքական եպիսկոպոսական տաճարի հիմնադրամի վերահսկողության ներքո, որը հենց այդ նպատակով է ստեղծվել այն պահից, երբ 1893 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը որոշեց սկսել տաճարի շինարարությունը։ Շենքը գտնվում է Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Մասաչուսեթս և Վիսկոնսին պողոտայի խաչմերուկում։ Ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ 2011 թվականի օգոստոսի 23-ի երկրաշարժի հետևանքով շենքի աշտարակներից մեկի երեք գագաթները քանդվել են, իսկ չորրորդը՝ թեքվել[12]։

Վաշինգտոնի Մայր տաճար
անգլ.՝ Washington National Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[6][1][5][…]
ՏարածաշրջանMount Saint Alban?[2][6][7][…]
Հասցե3101 Wisconsin Ave NW, Washington, DC 20016[8][9]
ԴավանանքԵպիսկոպոսյան եկեղեցի[6][5][4]
ԹեմEpiscopal Diocese of Washington?[4]
Հիմնական ամսաթվերը1910[5][6][1][…]
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[3], National Treasure?[10] և District of Columbia Inventory of Historic Sites?[5]
ՆվիրվածՊետրոս առաքյալ և Պողոս առաքյալ
ՃարտարապետGeorge Frederick Bodley?[1][2][3] և Philip H. Frohman?
ՊատվիրողProtestant Episcopal Cathedral Foundation?[2][4]
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա[1][2][5][…]
Հիմնադրված1910[5][6][1][…]
Բարձրություն91,7 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Washington National Cathedral Վիքիպահեստում
cathedral.org(անգլ.)

Ճարտարապետություն խմբագրել

 
Տաճարի՝ երգչախմբի համար նախատեսված հատվածի տեսքը

Մայր տաճարի վերջնական տեսքը նման է գոթական միջնադարյան ճարտարապետական ոճերի խառնուրդի։

Շինարարական աշխատանքների համար հիմնական շինանյութը կենտրոնական Ինդիանայի քարհանքերից տարված թեթև շագանակագույն ավազաքարն է եղել։ Ժամանակակից նյութերը օգտագործվել են միայն հեծանների և ծպեղների համար, որոնք պատրաստված են փայտից և պողպատից։ Բացի այդ, զանգերը պահող կառույցների և արևմտյան աշտարակների հատակների համար օգտագործել են բետոն։

Ամբիոնը կամ գրակալը փորագրված են Քենթերբերիի տաճարի քարերից, իսկ եպիսկոպոսի ամբիոնը պատրաստված է Գլաստոնբերիի վանահոր կողմից տրամադրած քարից։ Զոհասեղանը պատրաստված է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Սողոմոնի քարհանքերից տարված ավազաքարից, որտեղի քարով նաև Սողոմոնի տաճարն է կառուցվել։ Զոհասեղանի առջևի հատակին դրված է Սինայ լեռան վրա գտնվող Մովսեսի մատուռից բերված տասը քար, որոնք խորհրդանշում են Տասը պատվիրանները։

Ավելի քան 200 ապակե խճանկար պատուհաններից ամենահայտնին, այսպես կոչված, «Տիեզերական պատուհանն» է, ի պատիվ Ապոլոն (ծրագիր)ի, որն իր մեջ ներառում է խճանկարի կենտրոնում տեղադրված լուսնաքարի մի կտոր։

Հայտնի մարդկանց գերեզմաններ խմբագրել

 
«Տիեզերական պատուհան» Ապոլոն տիեզերանավի հետագիծ՝ Երկիր-Լուսին-Երկիր

Վաշինգտոնի մայր տաճարը և նրա կոլումբարիումը հանդիսանում են մի շարք հայտնի ամերիկացիների գերեզմանատուն։

ԱՄՆ-ի մյուս նախագահների հուղարկավորության արարողությունից առաջ Մայր տաճարում անցկացվել էն սգո արարողություններ.

Գեյերի պսակադրություն խմբագրել

 
Վուդրո Վիլսոնի գերեզման

2013 թվականի հունվարի 12-ին տաճարի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է նույն սեռական զույգերին պսակադրելու պատրաստակամության մասին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1980-ական թվականներին National Geographic ամսագիրըը երեխաների շրջանում անցկացրել էր «լավագույն գարգոյլա» մրցույթը, որտեղ հաղթող մասնակցի նկարած գարգոյլան պետք է տեղադրվեր տաճարում[13]։ Երրորդ տեղում հայտնվել էր ԱՄՆՆեբրասկա նահանգի Կարնի քաղաքից Քրիստոֆոր Ռեյդերը, ով նկարել էր Դարթ Վեյդերին և Աստղային պատերազմները[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 StructuraeRatingen: 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Society of Architectural Historians SAH ArchipediaChicago, IL, [Charlottesville, Va.], London: Society of Architectural Historians, University of Virginia Press, 2012. — ISBN 978-0-8139-3348-1
  3. 3,0 3,1 3,2 National Register Information System
  4. 4,0 4,1 4,2 4,3 About UsPECF.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 DC Historic SitesDC Preservation League.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Encyclopædia Britannica
  7. Timeline
  8. Google Maps — 2005.
  9. Contact Us
  10. https://savingplaces.org/places/washington-national-cathedral
  11. WNC: Facts and Figures.(չաշխատող հղում)
  12. Lenta.ru: Америка: Из-за землетрясения Вашингтонский собор лишился шпилей
  13. 13,0 13,1 Darth Vader Grotesque // Extreme Craft.
  14. «Darth Vader at the National Cathedral | StationStart.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.