Վան Վեյ

չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ

Վան Վեյ, Մո Ցզե (699, Յունձի - 759 կամ օգոստոս 761[1], Չանյան), չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ։ Ստացել է կոնֆուցիական կրթություն։ Ծառայել է արքունիքում։ Եղել է կայսերական հրամանագրերի խմբագիր ու գրաքննիչ։ «Բնապատկերային քնարերգություն» ուղղության հիմնադիրներից է։ Բանաստեղծ և բնանկարիչ Վան Վեյը իր ոտանավորներում նրբորեն է արտահայտել բնության հազիվ նշմարելի գույներն ու երանգները («Ակացիաներով արահետը» և այլն)։ Սոցիալական մոտիվներ կան իդեալական պետության մասին բանաստեղծի երազանքներում։ Վան Վեյը հեղինակ է պատմական թեմաներով երկերի («Սի իշխանի այրին» և այլն), ձևով կատարյալ բանաստեղծությունների, որոնք ժողովրդականություն են վայելել դեռևս հեղինակի կյանքի օրոք, դարձել երգեր (օրինակ, «Կարմիր բակլա»-ն)։ Վան Վեյը միագույն բնանկարչության հիմնադիրն է։ Նկարազարդումներ է կատարել մետաքսի և պատի վրա։ Պահպանվել են նրա ստեղծագործությունների պատճենները («Ձյունապատ լեռներ», Գուգուն թանգարան, Պեկին, «Ձևելուց հետո», մասնավոր հավաքածու, Ճապոնիա

Վան Վեյ
Դիմանկար
Ծնվել է699
ԾննդավայրՅունձի
Մահացել է759 կամ օգոստոս 761[1]
Մահվան վայրՉանյան
ՔաղաքացիությունՏան հարստություն[2]
Գիտական աստիճանՑզինշի (721)
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, երաժիշտ և գեղագիր
Ծնողներհայր՝ Wang Chulian?[2]
Զբաղեցրած պաշտոններնախարար
 Wang Wei Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Վեյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 265