Վանս (ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço) համայնք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի Գրաս շրջանի Վանս կանտոնում[1]։

Համայնք
Վանս
ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես39,23 կմ²
ԲԾՄ322 մետր
Բնակչություն19241 մարդ (2012)
Խտություն490,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06140
06157
Պաշտոնական կայքvence.fr
Վանս (Ֆրանսիա)##
Վանս (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Վանս համայնքը գտնվում է Ալպերի նախալեռնային շրջանում, Սեն Պոլ դե Վանս գյուղի և ծովափնյա Կան սյուր Մեր առողջարանի հյուսիսում։

Համայնքի մակերեսը կազմում է 39,23 կմ², բնակչությունը՝ 18 931 մարդ[2][3] (2006), աճի տենդենցով 19 241 մարդ[4] (2012), խտությունը՝ 490,5 մարդ/կմ²։

Պատմություն խմբագրել

Վանսի տարածքում բնակում էին դեռ նոր քարի դարից։

Մ․թ․ա․ 1-ին դարում Վանսի շրջանում բնակվում էր ներուզիացիների տոհմը՝ գրավված հռոմեացիների կողմից։ Տոհմի անունը հիշատակված էր Ալպիական հաղթանշանի վրա, կանգնեցված Օգոստոս կայսեր կողմից։

Կոստանդիանոսի կառավարման ժամանակ Վանսը թեմ էր։

Մինչև 11-րդ դարի վերջը Վանսը մնում էր եպիսկոպոսների կառավարման ներքո տեղական նշանակության կրոնի կենտրոնը, որոնց մեջ կային մի քանի սուրբ՝ և ապագա Պալուո պապը, և բարոն դե Վիլնյովը։ Հեղափոխությունից հետո թեմը վերացվել է։

19-րդ դարի վերջից և 20-րդի սկզբից Վանսը Նիսի և Կաննի շնորհիվ դառնում է հայտնի հանգստավայր։ Այնտեղ բնակված գրողներն ու նկարիչները մեծ ներդրում են ունենում Վանսի մշակույթի մեջ։

Բնակչություն խմբագրել

2011 թվականին համայնքի բնակչությունը կազմում էր 19 160 մարդ[5], իսկ 2012 թվականին՝ 19 241 մարդ[4].

1962 1968 1975 1982 1990 1999 2006 2011 2012
7874 9420 11385 13119 15330 16982 18931 19160 19241
Բնակչության աճը[2][6] խմբագրել

Տնտեսություն խմբագրել

2010 թվականին 11799 աշխատունակ բնակչությունից ( 15-64 տարեկան) 8256 -ը տնտեսապես ակտիվ էին, 3543-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 70,0 %, 1999 թվականին՝ 67,8 %): 8256 աշխատունակ բնակչությունից աշխատում էր 7521 (3992 տղամարդ և 3529 կին), 735 համարվում էր գործազուրկ (382 տղամարդ և 353 կին)։ 3543 աշխատունակ, բայց ոչ ակտիվ քաղաքացիներից 1290-ը աշակերտ էին կամ ուսանող, 888-ը՝ թոշակառու, իսկ 1365-ը՝ այլ պատճառներով[7][8]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի տաճարում կա խճանկար, կատարված Մարկ Շագալի կողմից, իսկ մատուռներից մեկը (Ռոզարիա) կառուցել է Անրի Մատիսը։

Հայտնի մարդկանցից Վանսում ապրում ու աշխատում էին Իդա Ռուբինշտեյնը, Դեյվիդ Հերբերթը, Վիտոլդ Գոմբռովիչը, Ալեքսեյ Գրիշենկոն, Ռաուլ Դյուֆին, Ժան Դյուբուֆյեն, Ռենե Շիկելեն, Միհայ Կարոյին, Լուի Աբբիատեն, Արմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 30 августа 2015-ին.
  2. 2,0 2,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 30 августа 2015-ին.
  3. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  4. 4,0 4,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  5. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  6. «Население коммуны Ванс» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 30 августа 2015 года-ին.
  7. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  8. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)

Արտաքին հղումներ խմբագրել