Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

Վանեվանի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳեղարքունիքի մարզ, Արծվանիստ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակկանգուն
Կազմված էԵկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Եկեղեցի, Գավիթ, Գերեզմանոց և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական տիպվանքային համալիր
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ903 թ
Շինանյութբազալտ և տուֆ
Քարտեզ
Քարտեզ
 Vanevank Monastery Վիքիպահեստում

914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։

980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։

Վանեվանը 13-ից 14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։

Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1871-1880 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
  • Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Սմբատյան Մ., Տեղագիր Գեղարքունիքի Ծովազարդ գաւառի որ այժմ Նոր-Բայազիտ գավառ, Վաղարշապատ, 1895։
  • Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960։
  • Դիվան հայ վիմագրության, պրակ 4, Երևան, 1973։