Վանդերբիլթի համալսարան (անգլ.՝ Vanderbilt University), մասնավոր հետազոտական համալսարան[15], գտնվում է ԱՄՆ - ում, Թեննեսսի նահանգում, Նաշվիլլ քաղաքում։ Հիմնադրվել է 1873 թվականին, Կորնելիուս Վանդերբիլթի միջոցներով, և այդ կապակցությամբ էլ համալսարանը անվանակոչել են նրա պատվին (համալսարանի հիմնադրման համար Վանդերբիլթը նվիրաբերել է 1 միլիոն դոլլար, իսկ իր մահից հետո՝ 1877 թվականին , կտակել է ևս 700000 դոլլար)։

Վանդերբիլթի համալսարան
Տեսակմասնավոր համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, դենդրարիում և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1873
ՀիմնադրիրHolland Nimmons McTyeire?
Անվանված էCornelius Vanderbilt?
Ընդհանուր անձնակազմ3358 մարդ
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[1], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Orbital Reef University Advisory Council?[2], IIIF Consortium[3], ORCID[4], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[5][6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], National Humanities Alliance?[8], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[9], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[10], Հետազոտական գրադարանների կենտրոն[11] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[12]
Երկիր ԱՄՆ[13]
Հասցե2101 West End Avenue, Nashville, TN, 37240[14]
Կայքvanderbilt.edu(անգլ.)
Վանդերբիլթի համալսարան (ԱՄՆ)##
Վանդերբիլթի համալսարան (ԱՄՆ)
Վանդերբիլթի համալսարան, ԱՄՆ
 Vanderbilt University Վիքիպահեստում

1950 թվականին Վանդերբիլթի համալսարանը[16] դարձել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ։

Կորնելիուս Վանդերբիլթ

Առանձնահատկություններ խմբագրել

Համալսարանի հիմնական համալսարանական քաղաքը (կամպուս) տեղակայված է Նեշվիլլ քաղաքում և զբաղեցնում է շուրջ 1,3 կմ²։ Համալսարանում սովորում են ավելի քան 12 հազար ուսանողներ ԱՄՆ 50 նահանգներից և ավելի քան 90 արտասահմանյան երկրներից։

2015 թվականին ըստ «U.S. News & World Report» ամսագրի ազգային համալսարանների և դպրոցների վարկանիշի՝ Վանդերբիլթի համալսարանն աղյուսակում զբաղեցրել է 15 - րդ տեղը (2011 թվականին 17 - րդ տեղում էր)։ 2009 թվականին աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի համաձայն համալսարանն աշխարհում զբացնում էր 41-րդ տեղը։ Համաձայն «Times Higher Education» ամսագրի ամենամյա վարկանիշի՝ Վանդերբիլթի համալսարանը 2009 թվականին հանդիսանում էր աշխարհի լավագույն համալսարաններից 51 - րդը, իսկ 2017 թվականին զբաղեցնում էր 108 - րդ տեղը[17]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Համալսարանի և նրա մասնաճյուղերի շրջանավարտների թվում եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների 2 փոխնախագահներ, Ռոդսայի 25 կրթաթոշակառուներ[18], 7 Նոբելյան մրցանակակիրներ, Պուլիտցերի և «Օսկար» մրցանակակիրներ[19], նրանց թվում էին.

  • Ալբերտ Գոռ - ԱՄՆ - ի 45 - րդ փոխնախագահ (1993 - 2001 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր 2007 թվականին։
  • Ջերրի Պառռ - ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ, ով փրկեց նախագահ Ռոնալդ Ռեյգանին։
  • Ուիլյամ Էգլստոն - ժամանակակից ամերիկացի լուսանկարիչ, գունավոր արվեստի լուսանկարչության հիմնադիր։
  • Մուհամմադ Յունուս - բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
 
Կորնելիուս Վանդերբիլթի համալսարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  2. https://blueorigin-static-assets.s3.amazonaws.com/assets/orbital-reef-press-release.pdf
  3. https://iiif.io/news/2023/03/16/NYPL-vanderbilt-estonia-join-consortium/
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  6. https://www.aau.edu/who-we-are/our-members
  7. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  8. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  9. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  10. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  11. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  12. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  13. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  14. IPEDS — 1992.
  15. https://www.usnews.com/best-colleges/vanderbilt-3535. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. https://www.vanderbilt.edu/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2011/world-ranking#!/page/0/length/-1/sort_by/rank/sort_order/asc/cols/undefined. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. https://www.americanrhodes.org/news-elect.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդերբիլթի համալսարան» հոդվածին։