Վանանդ (գետ)

գետ Ադրբեջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)

Վանանդի գետ (նաև՝ Տրունյաց, Դհռնիս, Վանանդ, Տեռնիս), գետ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Հանդիսանում է Արաքսի ձախակողճյան վտակը։ Ակիզբ Է առնում Բազմառի լեռան մոտ 3400 մ բարձրության վրա գտնվող ձորակներից և մայր գետին միանուն Օրդուբադ քաղաքից արևմուտքմ։ Ունի 29 կմ երկարություն և համանուն ձորահովտով հոսելով, Դաստակ գյուղի մոտ միախառնվում է Արաքս գետին։ Գետը իր Տրունյաց անվանումից բացի միջին հոսանքում գտնվող Վանանդ գյուղի անունով կոչվել է նաև Վանանդ գետ, իսկ ստորին հոսանքում Դաստակ գյուղի անունով՝ Դաստակ գետ[1][2]։

Վանանդ
Բնութագիր
Երկարություն29 կմ
Ավազանի մակերես91 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲազմառի
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 754 — 804 էջ։
  2. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։