Վայքլեֆ Ժան (անգլ.՝ Wyclef Jean, հոկտեմբերի 17, 1969(1969-10-17)[1][2][3], Կրուա դե Բուկե), ամերիկացի երաժիշտ։ Կարլոս Սանտանայի, Avici-ի և Ալեշանդրե Պիրեսի հետ 2014 թվականի Բրազիլիայի մրցաշարի փակման արարողության ժամանակ կատարել են ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը։

Վայքլեֆ Ժան
Ի ծնե անունանգլ.՝ Nel Ust Wyclef Jean
Նաև հայտնի է որպեսWyclef Jean
Ծնվել էհոկտեմբերի 17, 1969(1969-10-17)[1][2][3] (54 տարեկան)
Կրուա դե Բուկե
Երկիր Հայիթի
Ժանրերհիփ հոփ, reggae fusion?, նեո սոուլ, սոուլ, ժամանակակից R&B, փոփ-ռեփ, Բաչատա, compas?, փոփ, ռեգգի, դենսհոլլ, Էթնիկ երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, orchestral pop?, Miami bass? և EDM
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, իրավապաշտպան, կիթառահար և ակտիվիստ
Գործիքներկիթառ և վոկալ[4]
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ, Վալիսբերգի ավագ դպրոց և Five Towns College?
ԱնդամակցությունFugees
Պարգևներ
Grand Officer of the National Order of Honor and Merit
Կայքwyclef.com
 Wyclef Jean Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 17-ին և մանկությունն անցկացրել է Հայիթիում։ Անվանակոչվել է ի պատիվ միջնադարյան բարեփոխիչ Ջոն Վիկլիֆի։ Երբ Վայքլեֆը 10 տարեկան է եղել, իր ընտանիքը տեղափոխվել է Բրուքլին[5], իսկ ավելի ուշ` Նյու Ջերսի։

Երաժշտական կարիերան սկսել է The Fugees հիփ-հոփ տրիոյում, որտեղ նրա գործընկերներն էին Լորին Հիլլը և իր զարմիկը` Ժանա Պրաս Միշել։ The Fugees Blunted դեբյուտային ալբոմը «Billboard Hot 100»-ում 49-րդ հորիզոնականն է զբաղեցրել և աշխարհում վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակ։ Այն իրենց ամենաբարձր ձեռքբերումն է եղել։

1997 թվականին Վայքլեֆը թողարկեց առաջին սոլո ալբոմը` «The Carnival»: 2000 թվականին դուրս եկավ երկրորդ սոլո ալբոմը The Ecleftic: 2 Sides II a Book, որը ձայնագրվել էր հրավիրված կատարողների, այդ թվում Յուսսու Ն'Դուրի, Earthի, Wind & Fireի,, Քեննի Ռոջերսի, Դուեյն Ջոնսոնի և Մերի Ջեյ Բլայջի։ Բլայջի հետ Վայքլեֆը թողարկել է «911» սինգլը։ 2000 թվականին MTV Europe Music Awards նոմինացվել է «Լավագույն հիփ-հոփ արտիստ» կոչմանը[6]։

2006 թվականին Շակիռայի հետ դուետում ձայնագրել է պարային կոմպոզիցիա` «Hips Don’t Lie». որը գլխավորել է աշխարհի հիթ-շքերթների մեծամասնությունը, այդ թվում նաև Billboard Hot 100-ը։

2010 թվականին նա ծրագրել էր մասնակցել Հայիթիի նախագահական ընտրություններին[7], սակայն Հայիթիի կառավարությունը հրաժարվեց գրանցել նրան։

Սկավառակագրություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • Нэшвилл (սերիալ) (2012-2013 թվականներ)
  • Black November (2012 թվական)
  • Redline (2007 թվական)
  • Full Clip (2006 թվական)
  • One Last Thing... (2005 թվական)
  • Третья смена (2005 թվական)
  • Dirty (2005 թվական)
  • Стрельба (2002 թվական)
  • Carmen: A Hip Hopera (2001 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.time.com/time/world/article/0,8599,2012369,00.html
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  4. Montreux Jazz Festival Database
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  6. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/953286.stm
  7. http://www.gazeta.ru/culture/2010/08/06/a_3405152.shtml

Արտաքին հղումներ խմբագրել