Վայրկյան, ժամանակի չափման միավոր, Միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական չափման միավորներից մեկը։

Սև ազդանշանի թարթումը տեղի է ունենում մոտավորապես վայրկյանում մեկ անգամ

Նշանակումները խմբագրել

  • հայկականը՝ վ կամ վրկ
  • միջազգայինը՝ s կամ sec (անգլերեն` second բառից)։

Անուն խմբագրել

Անվանումը առաջացել է արևմտահայերեն վայր, վայրիկ բառից, որը արևելահայերենում հետագայում ստացել է այլ` ժամանակի իմաստ։

Սահմանումը խմբագրել

1967 թ. կշիռների և չափերի XIII գլխավոր կոնֆերանսում ձևակերպվել է վայրկյանի հետևյալ սահմանումը՝

Վայրկյանը կայուն վիճակում գտնվող 133Ցեզիումի ատոմի երկու գերբարակ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 9 192 631 770 պարբերություններին հավասար ժամանակահատվածն է[1]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մեկ վայրկյանի ընթացքում՝

Ատոմային Վ-ի հետ մեկտեղ,աստղագիտության մեջ,գեոդեզիայում և այլ բնագավառներում կիրառվևմ է աստղագիտական Վ.,որի չափը պայմանավորված է [Արեգակի] շուրջը [Երկրի] պտույտի պարբերությամբ և որոշվում է աստղագիտական դիտումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. : «Unit of time (second)». SI Brochure. BIPM. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.