Վայրի ցուլ
Վայրի ցուլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Վերնաընտանիք Ցուլեր
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ
Ցեղ Իրական ցուլեր
Տեսակ Վայրի ցուլ
Լատիներեն անվանում
Bos taurus Linnaeus, 1758
Ենթատեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Վայրի ցուլ ավելի հայտնի է որպես Տուր (լատին․՝ Bos taurus), իրական ցուլերի դասին պատկանող տեսակ, որ մտնում է սնամեջ եղջերավորների ընտանիքի մեջ, որի կազմի մեջ են մտնում ներկայիս տնային ցուլերին նախորդող վայրի ենթատեսակները, ինչպես նաև ընտելացված ենթատեսակները։ Լայն իմաստով, վայրի ցուլ անվանումը վերաբերվում է նաև մյուս ոչ ընտելացված ցուլերի տեսակներին, որոնք մտնում են ցուլերի ենթաընտանիքի մեջ։ Տուր անվանումով չափահաս արու ցուլերի զանգվածը հասնում է 600-1700 կիլոգրամ, երկարությունը մոտ 3 մետր է կազմում, իսկ մարմնի բարձրությունը հասնում է 120-ից 130-170 սմ[1]։

Վայրի ցուլերի ավելի հայտնի ենթատեսակը և ռուսական ու արևմտյան կովերի անմիջական նախնին տուրն է (Bos taurus primigenius), որը տարածված է եղել Եվրասիայում և անհետացել է XVII դարի սկզբին։ Տուրի անունը երբեմն որպես հոմանիշ է օգտագործվում վայրի ցուլերի ամբողջ տեսակի համար։ Հնդկական զեբուն և նմանատիպ ցեղատեսակները գալիս են Bos taurus indicus ենթատեսակից և առանձնացել են իրենց մերձարևելյան և եվրոպական բարեկամներից մոտավորապես 300-ից 600 հազար տարի առաջ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ զեբուն նույնիսկ կարելի է առանձնացնել այլ տեսակի մեջ (Bos indicus)։ 1994 թվականին կատարված գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ արդիական կովերը չեն պատկանում նույն տոհմական գծին։ Ընտելացման գործընթացը տեղի է ունեցել տարբեր վայրերում և տարբեր պոպուլյացիաների մեջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. van Vuure, T. (Cis) (2005). Retracing the Aurochs – History, Morphology and Ecology of an extinct wild Ox. Sofia-Moscow: Pensoft Publishers. ISBN 954-642-235-5.