Վայրի մարդ, առասպելական արարած, որը հայտնվում է միջնադարյան Եվրոպայի արվեստում և գրականության մեջ։ Պատկերվել է որպես մազերով կամ բրդով ծածկված և հաճախ մահակով զինված արարած։ Նրա կերպարն օգտագործվել է գերբերում, առաջին հերթին Գերմանիայում։ Գերմանիայի և Իտալիայի վաղ շրջանի փորագրողները (օրինակ՝ Մարտին Շոնգաուերը և Ալբրեխտ Դուրերը) սիրում էին պատկերել վայրի տղամարդկանց, վայրի կանանց և վայրի մարդկանց ընտանիքներ։

Վայրի մարդիկ պահում են գերբերը, Ալբրեխտ Դյուրեր, 1499 (Alte Pinakothek, Munich)

Տերմինոլոգիա խմբագրել

«Վայրի մարդ» արտահայտությունը և նրա ածանցյալները եվրոպական լեզուների մեծ մասում նշանակում են վերանշյալ արարածը[1]։ Անգլիայում նա հայտնի է որպես wild man, Գերմանիայում՝ wilder Mann, Իտալիայում՝ huomo selvatico[2], Ռուսաստանում՝ дивий (дикий) человек[3], Ֆրանսիայում՝ homme sauvage: Կա նաև որոշակի տեղական ձևեր, այդ թվում հին անգլերեն վուդեվասա (հին անգլերեն՝ wudewasa) և միջին անգլերեն «վոդվոս» (wodewose) կամ «վուդհաուս» (woodehouse) բառերը[1]։ Այս անգլերեն տերմինները ենթադրում են կապ անտառի հետ և շարունակում են իրենց գոյությունը ժամանակակից անգլերեն լեզվում, օրինակ՝ գրող Սըր Պելեմ Գրեմվիլ Վուդհաուզի անվան մեջ։ Հին վերին գերամերենում եղել են schrat, scrato կամ scrazo տերմինները, որ ընդգրկվել են լատիներեն բառերի ցանկերում որպես fauni, silvestres և pilosi բառերի թարգմանություններ, որոնք նշանակել են անտառային թավամազ էակներ նման արարածներ[1]։

Տեղական անուններից մի քանիսը ենթադրում են կապ դիցաբանական հերոսների հետ։ Օրինակ, salvan կամ salvang տերմինը, որը տարածված է Լոմբարդիայում և Ալպերի իտալալեզու տարածքներում, ծագում է լատինական Սիլվանուսի՝ ագիների ու գյուղական վայրերի հռոմեական աստծո անունից[1]։ Տիրոլի և գերմանախոս Շվեյցարիայի 20-րդ դարի ժողովրդական բանահյուսության մեջ կար վայրի կին, որ հայտնի էր որպես Fange կամ Fanke․ այդ անունները գալիս են լատիներեն «fauna» բառից, որ ֆավն բառի իգական ձևն է։

Միջնադարյան գերմանական աղբյուրներում վայրի կանայք կոչվում են lamia և holzmoia (մի քանի տարբերակներով)[4]․ առաջին անունը վերաբերում է հունական Լամիա (Lamia) վայրի հրեշին, իսկ վերջինը գալիս է հողի և առատության հունահռոմեական աստվածուհուց Մայայի (Maia) անունից։

Տարբեր լեզուներում ու ավանդությունները հանդիպում են անուններ, որ նման են մահվան իտալական և հռոմեական աստված Օրկուսի (Orcus) անվանը[1]։ Տիրոլում երկար տարիներ վայրի մարդկանց կոչել են Orke, Lorke կամ Noerglein, իսկ Իտալիայի որոշ մասերում նա կոչվել է orco կամ huorco[5]: Ֆրանսերեն «մարդակեր» («ogre») բառը նույն ծագումն ունի, ինչ ժամանակակից գրական լեզվում օգտագործվող օրկեր բառը։

Կերպարի առանձնահատկությունները խմբագրել

 
Վայրի մարդու հերալդիկ պատկեր

Ինչպես և ենթադրվում է վայրի մարդու անունից, նրա հիմնական առանձնահատկություն վայրենի բնույթն է։ «Քաղաքակիրթ» անձինք վայրի մարդկանց ընդունել են որպես վայրի տեղանքներում բնակվող արարածներ և հակադրել են քաղաքակրթությանը։ Ինչպես նշում է Դորոթի Յամամոտոն, վայրի մարդու կողմից բնակեցված «վայրի տեղանքը» իրականում չի մատնանշում մարդկանց անհասանելի վայր, այլ ավելի շուտ քաղաքակիրթ աշխարհի եզրին գտնվող տարածք, որտեղ բնակվում են որսորդներ, հանցագործներ, եկեղեցու կողմից մերժված անձինք, հովիվներ[6]։

Մյուս առանձնահատկություններ մշակվել և փոփոխվել են տարբեր համատեքստերում։ Հին ժամանակներից ի վեր աղբյուրներում որպես վայրի տղամարդկանց բնութագրող հատկանիշ նշվում է թավամազությունը։ XII դարում նրանք գրեթե անփոփոխ կերպով բնութագրվում են իրենց ողջ մարմինը ծածկող մազածածկություն, բացառությամբ ձեռքերի, ոտքերի, դեմքի՝ երկար մորուքից վեր ընկած հատվածի, ինչպես նաև կանանց կրծքի և կզակի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bernheimer, 1979, էջ 42
  2. Bernheimer, 1979, էջ 20
  3. Белова, 1999, էջ 92
  4. Bernheimer, 1979, էջ 35
  5. Bernheimer, 1979, էջ 42–43
  6. Yamamoto, 2000, էջ 150–151
  7. Yamamoto, 2000, էջ 145, 163

Գրականություն խմբագրել

  • Дикие (дивьи) люди / О. В. Белова // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 1999. — Т. 2: Д (Давать) — К (Крошки). — С. 92–93. — ISBN 5-7133-0982-7.
  • «Дивьи люди». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Этимологический словарь славянских языков. Праславянский лексический фонд. — М.: Наука, 1978. — С. 35—36. — 232 с. — ISBN 5-02-010862-6
  • Bernheimer, Richard. Wild men in the Middle Ages. — New York: Octagon books, 1979. — ISBN 0-374-90616-5
  • Yamamoto, Dorothy. The Boundaries of the Human in Medieval Imagination. — Oxford, 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի մարդ» հոդվածին։