Վայմար[1] (գերմ.՝ Weimar), շրջանային ենթակայության քաղաք Գերմանիայի Թյուրինգիա մարզում։

Քաղաք
Վայմար
Weimar
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀողԹուրինգիա
Ներքին բաժանումGaberndorf?, Gelmeroda?, Legefeld?, Niedergrunstedt?, Oberweimar?, Ehringsdorf?, Possendorf (Weimar)?, Schöndorf?, Süßenborn?, Taubach?, Tiefurt? և Tröbsdorf?
ՕբերբուրգոմիստրՍտեֆան Վոլֆ
Մակերես84,26 կմ²
ԲԾՄ208 մ
Բնակչություն65 176 մարդ (2010)
Խտություն774 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ03643, Taubach: 036453
Փոստային ինդեքս99401-99441
Փոստային դասիչ99423, 99425 և 99427
Ավտոմոբիլային կոդWE
Պաշտոնական կայքweimar.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)(նիդեր.)
Վայմար (Գերմանիա)##
Վայմար (Գերմանիա)
Վայմար (Թուրինգիա)##
Վայմար (Թուրինգիա)

Բնակչությունը՝ 65,2 հազար մարդ (2010

Պատմություն խմբագրել

XVIII դարի երկրորդ կեսին Վայմարի դուքսերի պալատը դարձել է գերմանական Լուսավորության կենտրոն. 1775—1832 թթ. Վայմարում է ապրել Գյոթեն, 1799-1805 թթ.՝ Շիլլերը։ Այստեղ է իր կյանքի վերջին երեք տարիներն անցկացրել Նիցշեն։

XIX դարում այստեղ բուծվել է որսաշների վայմարյան ցեղատեսակը։

1919 թվականին Վայմարում ազգային սահմանադիր ժողովն ընդունել է երկրի նոր սահմանադրությունը, և այդ նկատառումով էլ Գերմանիայի պատմության 1919-ից 1933 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանն ստացել է Վայմարյան Հանրապետության ժամանակաշրջան անվանումը[2]։

1920 թվականին Վայմարը մտել է նոր կազմավորված Թյուրինգիա երկրամասի կազմի մեջ և մինչև 1946 թվականը մնացել նրա մայրաքաղաքը։

Պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաքը 1998 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[3], հաջորդ տարում էլ հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
  2. bundestag.de
  3. Patrimoine mondial de l'UNESCO : Weimar classique

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Weimarին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 
Վայմար քաղաքի համայնապատկերը