Վամպիր (նկար, Մունկ)

Էդվարդ Մունկի նկար

«Վամպիր» (նորվ.՝ Vampyr), հայտնի է նաև որպես «Սեր և ցավ» (գերմ.՝ Liebe und Schmerz), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի  կտավներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1893 թվականին։ Այս կտավը ստեղծվել է հընթացս «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի։ Այսօր պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի Էդվարդ Մունկի թանգարանում:

Վամպիր
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1893
բարձրություն77,5 սանտիմետր[1]
լայնություն98,5 սանտիմետր[1]
ուղղությունէքսպրեսիոնիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄունկի թանգարան
հավաքածուՄունկի թանգարան
https://munch.emuseum.com//en/objects/4807/vampyr կայք
Ծանոթագրություններ
 Vampire by Edvard Munch Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Վամպիր» ստեղծագործության մեջ Էդվարդ Մունկը նկարել է շիկահեր մի կնոջ, ով գրկել է խոնարհված մի տղամարդու։ Տղամարդու դեմքը կնոջ կրծքերին է և միայն կողքից է նա երևում։ Կինը շրթունքներով տղամարդու պարանոցն է համբուրում։ Այսպիսի սյուժեն երկակի իմաստներով է հանդես գալիս.

  • Կինը գրկելով՝ մխիթարում է իր սիրեցյալ տղամարդուն
  • Փորձում է սնվել տղամարդու կենսական ուժերով՝ ինչպես որ արյունածուծ վամպիրները։

Մունկի արվեստի գիտակներն ու հետազոտողները հանգում են այն եզրակացության, որ «Վամպիր» ստեղծագործությունում պատկերված է վառ արտահայտված «Մադոննայի և պոռնիկի» կոմպլեքս-զուգակցությունը և վախը կանացի սկզբի հանդեպ։ Ի դեպ այս կոմպլեքսը Էդվարդ Մունկի շատ այլ ստեղծագործություններում է երևում, որի վառ օրինակը համարվում է «Տիրամայրը»։

Մունկի մասին իր հիշողություններում Ռոլֆ Սփենսերը հիշում է հետևյալ խոսքերը, որոնք Մունկը ասել է նոր ամուսնացած ընտանեկան զույգին. «Նա դարձավ կարծես մի շիլա։ Նա պետք է շատ շտապ ազատվեր կնոջ բանտարկող ձեռքերից։ Նա կպավ կնոջ կրծքերին՝ կինը սարսափելի էր։ Իսկ տղամարդու աչքերը դատարկ են, իսկ դեմքը՝ մոխրագույն»։ Այս քաղվածքը բավականին մանրամասնորեն նկարագրում է կտավի սյուժեն[2]։ Գոյություն ունի ևս մեկ քաղվածք (Էդվարդ Մունկի օրագրերից վերցված), որը հրապարակել է Մունկի թանգարանի պաշտոնական կայքը։ Ըստ կայքի Ռոլֆ Սփենսերի խոսքերը նմանություններ ունեն իրենց քաղվածքի հետ, սակայն տարբերությունները մեծ են՝ այն է. «Նա խոնարհեց գլուխը կնոջ կրծքերին։ նա զգաց, թե ինչպես է արյունը հոսում կնոջ արյունատար անոթներում։ Լսում էր կնոջ սրտի բոլոր զարկերը։ Տղամարդը զգաց կնոջ շրթունքների հակումը իր պարանոցին, որի պատճառով ամբողջ մարմնով մեկ դող անցավ ու ծնվեց ցանկասիրություն և տղամարդը կնոջը ավելի մոտ բերեց իրեն»[3]։

Նկարագիր խմբագրել

«Վամպիր» ստեղծագործության մեջ տղամարդու կերպարի համար որպես բնորդ հանդես է եկել գերմանա-շվեդա-ֆիննական գրող, դրամատուրգ, սցենարիստ Ադոլֆ Պաուլը։ Իսկ կինը հատուկ վարձված մի մոդել էր։ Ադոլֆ Պաուլը հիշում է, որ նկարի ստեղծման շարժառիթը Մունկի մոտ ինքնաբերական է առաջացել։ Նա հիշում է, որի մի անգամ հյուր է գնում Էդվարդ Մունկի մոտ, երբ նկարիչը ստեղծագործում էր. «Նա նկարում էր...մոդելին...կրակե-շիկակարմիր մազերով, որոնք թափվել էին հոլանի ուսերին, կարծես արյուն լինեին։ -Կանգնի՛ր,- հրամայեց ինձ Էդվարդ Մունկը,- գնա նրա մոտ ու ծունկի իջիր,- հրամայեց նա,- կախի՛ր գլուխդ նրա դիմաց։ -Կինը առաջ եկավ դեպի ինձ և փաթաթվելով՝ շուրթերը բերեց դեմի պարանոցս և վարսերով պարուրեց ինձ։ Մունկը սկսեց նկարել և արդյունքում ծնվեց նրա «Վամպիր» ստեղծագործությունը»[4]։

Առաջին անգամ Էդվարդ Մունկի «Վամպիր» ստեղծագործությունը հասարակության համար ցուցադրվեց 1893 թվականի աշնանը՝ «Սեր և ցավ» վերնագրով։ իսկ նկարի «Վամպիր» անվանումը պատկանում է Ստանիսլավ Պշիբևսկուն։

Ինչպես Մունկի շատ նկարներ, այնպես էլ «Վամպիր» ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ է նկարվել ու վերանկարվել։ Նկարիչը կատարել է նաև գրաֆիկական աշխատանքներ այս նկարի հիման վրա։ Գոյություն ունի նաև «Վամպիր» ստեղծագործության վիմագրությունը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1988 թվականի փետրվարին «Վամպիր» ստեղծագործության կրկնօրինակներից մեկը գողացան Մունկի թանգարանից։ Սակայն, բարեբախտաբար, այն գտնվեց նույն տարվա մեջ և հետ բերվեց թանգարան։
  • 2008 թվականին այս կտավի 4-րդ՝ ավելի ուշ ստեղծած տարբերակը վաճառքի հանվեց անգլիական Սոթբիս աճուրդի տան կողմից։ Արդյունքում այն վայրկյանների ընթացքում վաճառվեց 38.2 միլիոն ամերիկյան դոլարով։ Դա այդ պահին Մունկի նկարների համար ամենաբարձր գինն էր[5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://foto.munchmuseet.no/fotoweb/archives/5013-Malerier/Arkiv/MM.M.00292_20230817.tif.info
  2. Рольф Стенерсен. Эдвард Мунк. Издательство «Искусство», 1972
  3. «Munch-museet — The Frieze of Life: Vampire». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  4. «Vampire II на сайте собрания Гундерсена». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Edvard Munch work sells for record £25m. Telegraph.co.uk