«Վաճառված հարսնացուն» (չեխ.՝ Prodaná nevěsta), չեխ երգահան Բեդրժիխ Սմետանայի կատակերգական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակը Կարել Սաբինան է։ Համարվում է չեխական երաժշտության նշանակալի նվաճումներից մեկը։ Գրվել է 1863-1866 թվականների ընթացքում, առաջնախաղը տեղի է ունեցել Պրահայի Ժամանակավոր թատրոնում (Prozatímní divadlo) 1866 թվականի մայիսի 30-ին[1]։ Օպերան միանգամից ճանաչում ձեռք չբերեց և լրացվեց հաջորդ 4 տարիների ընթացքում։

Վաճառված հարսնացուն
չեխ․՝ Prodaná nevěsta
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրկատակերգական օպերա
ԿոմպոզիտորԲեդրժիխ Սմետանա
Լիբրետտոյի
հեղինակ
Կարել Սաբինա
Լիբրետտոյի
լեզու
չեխերեն
Գործողությունների քանակ3
ԿերպարներMícha?, Kecal?, Krušina?, Indián?, Esmeralda?, Háta?, Ludmila?, Jeník?, Principál komediantů?, Mařenka? և Vašek?
Ստեղծման տարեթիվ1863—1866 թթ.
Առաջնախաղի տարեթիվ1866 թ. մայիսի 30
Առաջնախաղի վայրՊրահա
Հրատարակման տարեթիվմայիսի 30, 1866
 The Bartered Bride Վիքիպահեստում

Սկզբնապես գրվել է որպես 2 գործողությամբ օպերետ (20 երաժշտական համարներով և երկխոսություններով)։ Արտերկրի օպերային թատրոնների պահանջով Սմետանան ստիպված փոփոխություններ մտցրեց պարտիտուրայի մեջ՝ դարձնելով այն ավելի ընդարձակ։ 1870 թվականին Սանկտ Պետերբուրգում կատարելու համար օպերան բաժանվեց 3 գործողությունների, իսկ երկխոսությունները փոխարինվեցին ռեչիտատիվներով։ Այդ տարբերակով այն արագ ճանաչման և հաջողության հասավ ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prodaná nevěsta». Toulky operou. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին. (in Czech)

Գրականություն խմբագրել

  • Stefan, Paul. Die verkaufte Braut. — Wien/Leipzig/Zürich: Herbert Reichner, 1937.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաճառված հարսնացուն» հոդվածին։