Վաղարշակ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Համբարձումի Սահակյան (սեպտեմբերի 15, 1906, Փայաջուկ, Սալմաստի գավառ, Իրան - ապրիլի 24, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երգիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։
Վաղարշակ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | 1906 սեպտեմբերի 15 Փայաջուկ |
Մահացել է | ապրիլի 24, 1978 Երևան | (տարիքը 71)
Ժանրեր | ժողովրդական, աշուղական |
Մասնագիտություն | երգիչ |
Ամուսին | Սիրվարդ Մեսրոպյան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ընդհանուր կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա սովորել է Լենինականի երաժշտական ստուդիայում, աշակերտել Նիկողայոս Տիգրանյանին, Դանիել Ղազարյանին։ 1933 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար[1]։ 1938 թվականից երգել է Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլում (1942 թվականից՝ անսամբլի ղեկավար)։ Որպես երգիչ, հայ աշուղական երաժշտության ոճական տարբեր ուղղությունների գիտակ էր (կատարումն ուղեկցել է սազի նվագով)։ Ճանաչվել է Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Շիրինի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի և, հատկապես, Ջիվանու արտասանական բնույթի երգերի կատարումով։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վաղարշակ Սահակյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Vagharshak Sahakian Արխիվացված 2019-02-02 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 138)։ |