Վահրամ Զարյան

պարուսույց, բեմադրիչ, դերասան, մնջախաղ

Վահրամ Զարյան (ֆր.՝ Vahram Zaryan, 20-րդ դար, Շիրակամուտ, Հայաստան), ֆրանսիացի ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեգրաֆ՝ ծագումով հայ։

Վահրամ Զարյան
ֆր.՝ Vahram Zaryan
VahramZaryan...
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՇիրակամուտ, Հայաստան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն

- Ecole International de Mimodrame de Paris Marcel Marceau

- Conservatoire national supérieur de musique et de danse de Paris

- École Internationale de Théâtre Jacques Lecoq, Paris

- Université Sorbonne Nouvelle - Paris 3

- Université Paris Ouest

- Université Paris-VIII

-Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ
Մասնագիտությունարվեստների գործիչ, մնջախաղաց, պարող, ռեժիսոր խորեգրաֆ և պերֆորմանսի վարպետ
Կայքvahramzaryan.com
 Vahram Zaryan Վիքիպահեստում

Նա 2019-ի հունիսին ստեղծված ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ միջազգային փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական տնօրենն է։

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Զարյանը՝ ժամանակակից եվրոպական շարժման թատրոնի վառ ներկայացուցիչներից մեկն է, որն իր կարիերայի ընթացքում իր մեծ լուման է ներդնում արդիական թատերական արվեստի և ժամանակակից պարի զարգացման մեջ։

Վահրամ Զարյանը սովորել է ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից դրամատիկական ստուդիայում (հիմնադիր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Գրիգորյան, ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու Է. Զոհրաբյան), այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի արվեստանոցում։ Նա մասնագիտանում է մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի ժանրում ու դառնում Երևանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասաններից մեկը՝ խաղալով Յուրի Կոստանյանի «Գեներ», Ժիրայր Դադասյանի «Թռիչք» և «Չարի ծաղիկներ» ներկայացումներում։

Վահրամ Զարյանը մեկնում է Եվրոպա և շարունակում իր մասնագիտական ճանապարհը՝ հրավիրվելով Գերմանիա, իսկ այնուհետև Ֆրանսիա՝ Փարիզ։

Նա դասական պարի խորացված մասնագիտական դասընթացների է հաճախում Իվ Կազատիի դասարանում՝ Փարիզի օպերայից, ինչպես նաև կատարելագործում է իր գիտելիքները Փարիզի Բելվիլի արվեստանոցում[1]՝ Իվան Բաչիոչիի հետ ուսումնասիրելով հանրահայտ մեթոդաբան և մնջախաղաց էտիեն Դեկրուի շարժման տեխնիկան։ Վահրամ Զարյանը մասնագիտանում և կատարելագործում է իր արվեստը Փարիզի Մարսել Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում։ Նա Մարսել Մարսոյի վերջին աշակերտն[2] է նրա արվեստի արժանի ժառանգորդն ու նորովի շարունակողը[3]։

Նա վարպետության դասեր է անցնում նաև Արիան Մնուշկինի, Քերոլայն Կարլսոնի և Մորիս Բեժարի հետ։ 2008 - 2012 թվականին Վահրամ Զարյանի գիտահետազոտական աշխատանքները Ֆրանսիայի Սորբոն համալսարանում (fr: Sorbonne Université) և Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայում (fr: Conservatoire national supérieur de musique et de danse de Paris) նվիրված էր Սերգեյ Փարաջանովին և շարժման թատրոնին։ Վահրամ Զարյանը արվեստաբանության թեկնածու է։

Նա Մարսել Մարսոյի դպրոցն ավարտած դերասանների հետ ստեղծում է խումբ՝ «Théâtre Suspendu» («Թատրոն Սուսպենդու»), որը 2007 թվականին Փարիզի «Lavoir moderne Parisien» և Չեխիայի հանրապետությունում «Դիվադլո Նա Պրադլի» Ֆրինժ փառատոնին ներկայանում է մի շարք ներկայացումներով («Sepia Quartet» («Դարչնագույն քառյակ»), «Le Linge» («Լվացքը»))։ Խմբի գործունեությանը զուգահեռ, Վահրամ Զարյանը խաղում է սպիտակ մնջախաղացի դերը Փարիզի Գրանդ օպերայում գալային ներկայացմամբ, հարգանքի տուրք մատուցում կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին՝ խաղալով «Նռան գույնը կամ 7 կոլաժ» ներկայացման մեջ, և Չարլի Չապլինին` խաղալով ֆիլմից հատուկ մշակված ներկայացման մեջ։ Նա Փարիզի Տամբուր Րոյալ թատրոնում Պերգոլեզիի «Լա սերվա պադրոնա» (La Serva Padrona) օպերայում կերտել է Վեսպոնեի դերը։

Վահրամ Զարյան թատերախումբ / Vahram Zaryan Compay խմբագրել

Վահրամ Զարյանը հիմնում է իր թատերախումբը՝ «COMPAGNIE VAHRAM ZARYAN», որի հիմնական գործունեությունը ծավալված է նոր մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում։

Պոետ և դրամատուրգ Ֆլորան Բրակոնի հետ Վահրամ Զարյանը ստեղծում է «Confession» («Խոստովանություն») ներկայացումը, որը ներկայացվում է Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում, ինչպես նաև 2010 թվականին Ծաղկաձորի մնջախաղի միջազգային փառատոնի փակման պաշտոնական արարողությանը։ Այս ամենին հետևում է «ILYA» («ԻԼԻԱ») ներկայացումը, որը հաջողությամբ ներկայացվել է «Cité Universitaire de Paris»-ում և Արևելյան Եվրոպայում։

Ժամանակակից արվեստ խմբագրել

Վահրամ Զարյանը շարունակում է իր կարիերան նաև ժամանակակից արվեստում։ Նա կատարողական արվեստն է ներկայացնում աշխարհի թանգարաններում և ժամանակակից արվեստի պատկերասրահներում։ Նա ներկայացրեց կատարողական արվեստ Էտիեն Դեկրուի դրամատիկ մարմանական մնջախաղի կանոններով՝ միանալով Նինա Շիլդրեսին իր գործը՝ "Rideau Vert"-ը Փարիզի Բեռնարդ Ջորդանի պատկերասրահում ցուցադրելիս 2014.[4]

Ներկայացումներ խմբագրել

  • 2017-2019 : OBLIQUE Contemporary Mime & Music performance[5]
  • 2014-16 ։ La Tête en bas (Vahram Zaryan - Noëlle Châtelet) )
  • 2012 - 2013 ։ Mater Replik
  • 2012 ։ IL Y A
  • 2011 ։ CONFESSION
  • 2011 ։ La Serva Padrona Pergolese
  • 2009 ։ Couleurs de la grenade
  • 2008 ։ Chaplin
  • 2007 ։ Sepia Quartet Théâtre suspendu
  • 2006 ։ Le Linge

Գրականություն / Հոդվածներ խմբագրել

  • Վահրամ Զարյան ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈՅԻ ԱՐՎԵՍՏԻ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ... - 2013 Armenia[6]
  • Վահրամ Զարյան Mater Replik (2012 France)[7]

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Զարյան» հոդվածին։