Վահիկ Լևոնյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահիկ (Հայկ) Հմայակի Լևոնյան (հունիսի 15, 1923(1923-06-15), Գնիշիկ, Հայաստան[1][2] - հունիսի 27, 1945(1945-06-27), Սլուցկ, Բոբրույսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] և Բեռլին, Գերմանիա[2]), հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ավագ սերժանտ։ Խորհրդային Միության հերոս (հունիսի 27, 1945

Վահիկ Լևոնյան
հունիսի 15, 1923(1923-06-15) - հունիսի 27, 1945(1945-06-27) (22 տարեկան)
ԾննդավայրԳնիշիկ, Հայաստան[1][2]
Մահվան վայրՍլուցկ, Բոբրույսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] կամ Բեռլին, Գերմանիա[2]
ԳերեզմանQ124657486?
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի
Կոչումավագ սերժանտ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1] Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վահիկ Հմայակի Լևոնյանը ծնվել է 1923 թվականին Եղեգնաձորի Գնիշիկ գյուղում։ Սովորել է գյուղի 7-ամյա դպրոցում, ավարտել է Երևանի ակումբա-գրադարանային տեխնիկումը։ 1941-1942 թվականներին աշխատել է շրջանային պիոներ տան վարիչ, Գնիշիկ գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի ուսուցիչ[3]

1942 թվականի փետրվարին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականի փետրվարին ուժեղ մարտեր են տեղի ունեցնում Ռոստովում։ Լևոնյանի հրետանու հաշվարկը ոչնչացրել է թշնամու մի զրահամեքենա, երկու տանկ, իսկ Ազովի ծովում խորտակել է մի նավ։ Մարտերում ցուցաբերած արիության համար Լևոնյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Այդ նույն թվականին Վահեն ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հետապնդելով նահանջող թշնամուն, մեր զորքերը ազատագրել են եղբայրական Բելոռուսիան, Լեհաստանը և մոտեցել են Բեռլինին։ Մարտերում ցուցաբերած արիության համար Լևոնյանը 1944 թվականի դեկտեմբերին պարգևատրվել է Կարմիր աստղի, իսկ 1945 թվականի մարտին՝ Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով։ 1945 թվականի ապրիլի վերջերին մեր զորքերը համառ մարտեր են մղել Բեռլինի մոտ՝ Կուններսդորֆ բնակավայրի մոտ։ Այլևս չունենալով ռազմամթերք, հրամանատարի գլխավորությամբ անցել են ձեռնամարտի ու ճեղքել շրջապատման օղակը։ Այդ մարտում ոչնչացվել է մոտ 150 գերմանացի, երկու տանկ, երկու զրահամեքենա և ռազմական այլ տեխնիկա։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի հունիսի 27-ի հրամանագրով հրանոթի հրամանատար, ավագ սերժանտ Վահե Լևոնյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1945 թվականի հուլիսի 27-ին Բելոռուսիայի Սլուցկ քաղաքի մոտ մարտական առաջադրանք կատարելիս դարանակալած թշնամու գնդակից Լևոնյանը զոհվել է[3]։ Թաղված է Սլուցկ քաղաքում[4]։

Հիշատակ խմբագրել

 
Հերոսի կիսանդրին նրա անունը կրող դպրոցի բակում

Ծննդավայրում տեղադրված է Լևոնյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ադիբեկ Գրիգորյան)։ Հետագայում Գնիշիկ գյուղը տեղափոխվել է Արփի։ Գնիշիկցիները իրենց հետ տարել են Լևոնյանի կիսանդրին և դրել նորակառույց դպրոցի բակում, որը կրում է իր անունը[3]։ Նրա անունով անվանակոչված փողոցներ կան Սլուցկ և Եղեգնաձոր քաղաքներում։ Ամեն տարի կազմակերպվում է հերոսի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշար, որին մասնակցում են տարբեր թիմեր Վայոց ձորի մարզից[5]։

Վահիկ Լևոնյանի կիսանդրի խմբագրել

Լևոնյանի կիսանդրին ի սկզբանե տեղադրվել է նրա ծննդավայր Գնիշիկ գյուղում (1956)։ Կիսանդրին պատրաստվել է գրանիտից, պատվանդանը` բազալտից։ Կիսանդրու հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ադիբեկ Գրիգորյանն է։ Հուշարձանն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (11.12/3)[6]:

1960 թվականին Գնիշիկ գյուղի բնակիչները հաստատվում են Արփի գյուղում` իրենց հետ տեղափոխելով նաև Վահիկ Լևոնյանի արձանը և տեղադրում դպրոցի անմիջական հարևանությամբ[7]։

Հերոսություն խմբագրել

1945 թվականի ապրիլի 30-ին Կումերսդորֆ գյուղի (Բեռլինից 40 կմ հարավ) շրջանում Վահիկ Լևոնյանի հրետանային հաշվարկը շրջապատման մեջ էր ընկել։ Լևոնյանը կազմակերպել էր շրջանաձև պաշտպանություն։ Ուղիղ նշանառության կրակով և անձնական զենքերով հրետանավորները դիմահար գնդակահարել են հակառակորդի հետևակին և տանկերին։ Նա իր հաշվարկով հետ է մղել 14 հակագրոհ, ոչնչացրել 2 տանկ, 2 զրահամեքենա, 80 զինվոր և 5 սպա։ Երբ փամփուշտները և զինամթերքը վերջացել են, հաշվարկով ձեռնամարտի է բռնվել, ճեղքել շրջապատումը և միացել իր զորամասին։ Լևոնյանն անձամբ ոչնչացրել է 4 և գերել 2 զինվոր։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Կումերսդորֆ գյուղի մոտ մղված մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար հրանոթի հրամանատար ավագ սերժանտ Վ. Հ. Լևոնյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945 թվականի հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի և Փառքի 3-րդ աստիճանի, Կարմիր աստղի (Հր. 28-րդ Բանակ,  № 44, 2.12.44, № 929650) շքանշաններով, «Ոսկե աստղ» և «Արիության համար» մեդալներով։

Պարգևներ խմբագրել

  • Խորհրդային Միության հերոս (1945)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 481.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  4. «ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԻԿ ՀՄԱՅԱԿԻ». archive.is. 2015 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. hushardzantest. «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահիկ Լևոնյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահիկ Լևոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592