Վահե Գաբրիելյան

հայ դիվանագետ

Վահե Վազգենի Գաբրիելյան (մայիսի 16, 1965(1965-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն։

Վահե Գաբրիելյան
Ծնվել էմայիսի 16, 1965(1965-05-16) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
ԾնողներՎազգեն Գաբրիելյան
Ժենյա Քալանթարյան

Կրթություն խմբագրել

  • 1972-1982 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
  • 1982-1989 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, որի ավարտական կուրսն անց է կացրել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դեյվիդսոն քոլեջում։
  • 1989-1993 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի ասպիրանտուրայում։
  • Սովորել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992 թ-ից ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս
  • 1994-2003 թ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
  • 2003 թվականից ունի դոցենտի կոչում (ԵՊՀ)։
  • 2012-2013 թթ. դասավանդել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
  • 2016-2017 թթ. դասավանդել է Հայ-ոռւսական (սլավոնական) համալսարանում։
  • 1993-1994 թթ. և 1997-2003 թթ. եղել է ՀՀ նախագահի թարգմանիչ։
  • 1994-1998 թթ. արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժիններում՝ երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար, կատարել է ՄԱԿ-ի բաժնի վարիչի պարտականություններ։
  • 1996-1998 թթ. որպես թարգմանիչ աշխատել է նաև ՀՀ սահմանադրական դատարանում։
  • 1998-2003 թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։
  • 2003 թ. մարտին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում առաջին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2010 թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2012 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2010 թ. հուլիսից ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրենն է։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան

Այլ գործունեություն խմբագրել

1992-1998 թթ. հանդես է եկել որպես համաժամանակյա և հաջորդական թարգմանություններ կատարող թարգմանիչ։

Անգլիայի Արտոնագրված լեզվաբանների ինստիտուտի անդամ է։

Լուսանկարների երկու` «Բրիտանիա» (Երևան, 2009 թ. և Ստեփանակերտ, 2010 թ.) և «Արցախ» (Երևան, 2011 թ. և Ստեփանակերտ, 2012 թ.) անհատական ցուցահանդեսների հեղինակ է։

Հեղինակն է "Artsakh: the People and Land of Karabakh" (2011 թ.) և "Armenian Heritage and UNESCO" (2017 թ.) գրքերի, ունի տպագրված գիտական հոդվածներ և թարգմանություններ։

2018 թ. ստեղծված «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ» առցանց հանրագիտարան նախագծի հեղինակն է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եղբայրը։

Նախորդող
Կասյա Աբգարյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
Վահե Գաբրիելյան

1998-2003
Հաջորդող
Աշոտ Քոչարյան
Նախորդող
Արմեն Սարգսյան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահե Գաբրիելյան

2003 թ. մարտ – 3 հունիսի 2010 թ.
Հաջորդող
Կարինե Ղազինյան
Նախորդող
{{{Նախորդող}}}
Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահե Գաբրիելյան

2005 թ. դեկտեմբեր – 12 մարտի 2012 թ.
Հաջորդող
Կարինե Ղազինյան

Ծանոթագրություններ խմբագրել