Վահագն Տատրյան

հայ սոցիոլոգ, պատմաբան

Վահագն Տատրյան (անգլ.՝ Vahakn Dadrian, մայիսի 26, 1926(1926-05-26)[1], Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 2, 2019(2019-08-02)[1], Geneseo, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք), ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս։ Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում[3]։

Վահագն Տատրյան
Ծնվել էմայիսի 26, 1926(1926-05-26)[1]
Ստամբուլ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 2, 2019(2019-08-02)[1] (93 տարեկան)
Geneseo, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Բեռլինի ազատ համալսարան և State University of New York at Geneseo?
Գործունեության ոլորտպատմություն և հասարակագիտություն
Ալմա մատերՉիկագոյի համալսարան, Վիեննայի համալսարան, Ցյուրիխի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2] և հայերեն[2]
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Վահագն Տատրյանը ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ՝ Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։ 1990-ական թթ. եղել է Հ. Ֆ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն։ 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրեն։ Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը[4]։

1991 թվականի ապրիլին, Գենեսիոյի պետական համալսարանական քոլեջը հեռացրել է այն ժամանակ քոլեջում սոցիոլոգիայի պրոֆեսոր հանդիսացող Տատրյանին 18-ամյա ուսանողուհու նկատմամբ 1990 թվականի ապրլի 24-ին սեռական ոտնձգության կատարելու մեղադրանքով[5]։

Վահագն Տատրյանը մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին։ Տատրյանի ցանկության համաձայն՝ նրա աճյունը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն և հուղարկավորվեց Երևանի կենտրոնական գերեզմանոցում։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 1998 թ.
  • Վերիտաս ոսկե մեդալ, Հարվարդի համալսարան, 2001 թ.
  • Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալ, 2002 թ.
  • ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալ, 2003 թ.
  • Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուամեդալ, 2003 թ.
  • Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիա, 2005 թ.
  • Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալ, 2005 թ.
  • ՀՀ նախագահի կողմից ոսկե մեդալ, 2009 թ.

Աշխատանքներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Autopsie du Génocide Arménien. Trans. Marc & Mikaël Nichanian. Brussels։ Éditions Complexe, 1995, 266p.
  • Հայկական Ցեղասպանութիւնը խորհրդարանային և պատմագիտական քննարկումներով. Watertown, MA։ Baikar, 1995, 147 էջ։
  • Jenosid Ulusal ve Uluslararasi Hukuk Sorunu Olarak։ 1915 Ermeni Olay ve Hukuki Sonuçlar [Genocide as a problem of national and international law։ The World War I Armenian case and its contemporary legal ramifications]. Trans. Yavuz Alogan. Istanbul։ Belge Uluslararas Yaynclk, 1995, 221p.
  • The History of the Armenian Genocide։ Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Providence, RI & Oxford։ Berghahn Books, 1995, 452p.
  • Historia del Genocidio Armenio: Conflictos Étnicos de los Balcanes a Anatolia y al Cáucaso, Translated by Eduardo A. Karsaclian, Buenos Aires: Imago Mundi, 2008, 448 p.
  • German Responsibility in the Armenian Genocide։ A Review of the Historical Evidence of German Complicity. Watertown, MA։ Blue Crane Books, 1996, 304p.
  • Histoire du génocide arménien։ Conflits nationaux des Balkans au Caucase. Traduit de l'anglais par Marc Nichanian. Paris։ Stock, 1996, 694p.
  • The Key Elements in the Turkish Denial of the Armenian Genocide։ A Case Study of Distortion and Falsification. Cambridge, MA and Toronto։ Zoryan Institute, 1999, 84p.
  • Warrant for Genocide։ Key Elements of Turko-Armenian Conflict. New Brunswick and London։ Transaction Publishers, 1999, 214p.
  • Los elementos claves en el negacionismo turco del Genocidio Armenia։ un estudio de distorsión y falsificación. Translated by Eduardo A. Karsaclian. Buenos Aires։ Fundación Armenia, 2002, 79p.
  • Historia Tis Armenikan Genoktonias [History of the Armenian Genocide]. Athens։ Stokhastis, 2002, 685p.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Վահագն Տատրյան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Times Union - Albany NY». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել