Վահագն Ֆելիքսի Ասատրյան (հունվարի 14, 1977, Քասախ, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2020, Հադրութ, Հադրութի շրջան, Արցախի Հանրապետություն), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գնդապետ, հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, «Հայաստանի ազգային հերոս»[1][2][3]։

Վահագն Ֆելիքսի Ասատրյան
հոկտեմբերի 12, 2020(2020-10-12) (տարիքը 43)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քասախ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրցախ Հադրութ, Արցախի Հանրապետություն
ԳերեզմանԵռաբլուր պանթեոն
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակՀատուկ նշանակության զորքեր
ԿոչումՀՀ ԶՈՒ գնդապետ ՀՀ ԶՈՒ գնդապետ
Հրամանատարն էրՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ,
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020),
Պարգևներ ՀՀ ազգային հերոսի կոչում
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Ստորագրություն

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Վահագն Ասատրյանը ծնվել է բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում։ Եղել է ծնողների երկու որդիներից կրտսերը։ Վաղ հասակում մահացել է նրանց հայրը։

1983-1994 թվականներին սովորել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում, 1985-1991 թվականներին՝ Քասախի երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։

Զինվորական կրթություն խմբագրել

1994 թվականին ընդունվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտի զինվորական կոչում և հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն։

Ընդհանուր առմամբ Վահագն Ասատրյանն ավարտել է ռազմական հինգ բուհ։ Զինվորական կրթության և ծառայության ընթացքում իր համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է դարձել 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հրամանատար, Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։ Նա իր զինվորական ծառայության ընթացքում առաջնորդվում էր իր մշակած մի քանի թեզերով, որոնց համաձայն հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած[1]։

Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում խմբագրել

1997 թվականին՝ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո, Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով հետագա ծառայությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում որպես դասակի հրամանատար։ Եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար։ Զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից դարձել է գնդապետ[1]։

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին խմբագրել

Վահագն Ասատրյանը մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։ Զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում[1][3][4]։

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացավ վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվեց զոհված Խաչատրյանի պատվին[1]։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ նա իր ստորաբաժանման հետ ընկավ շրջափակման մեջ։ Նրա հրամանատարությամբ իր ստորաբաժանումը մարտեր վարելով կարողացավ ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ ռազմագործողությունների ընթացքում նրա ստորաբաժանումը տվեց մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ[1]։

Ըստ նրա օգնական Արթուր Մուսաելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել[1]։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

Հուղարկավորություն խմբագրել

 
Վահագն Ասատրյանի գերեզմանը Եռաբլուրում, 16․01․2021թ․

Վահագն Ասատրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Եռաբլուր զինվորական պանթեոնում[1][5]։ Նրա գերեզմանը գտնվում է 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների համար նախատեսված հատվածում։

Պարգևներ խմբագրել

2014 թվականի մայիսի 28-ին՝ «Հանրապետության տոնի» կապակցությամբ Վահագն Ասատրյանը «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[6][7]։

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման[1][3][4]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր, ունի երկու որդի[1][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Ամենահրամանատարը․ 44-օրյա պատերազմի հերոսն այսօր կդառնար 44 տարեկան», (արխիվացված
  2. «Վարչապետը Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու միջնորդություն է ներկայացրել».
  3. 3,0 3,1 3,2 «Վահագն Ասատրյանը՝ հետմահու ՀՀ Ազգային հերոս. նախագահը ստորագրել է հրամանագիրը».
  4. 4,0 4,1 «Միջնորդել եմ գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհել»․ Փաշինյան։
  5. «Ինքն իր զինվորի կողքին էր միշտ»․գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու Ազգային հերոսի կոչում ստացավ, (արխիվացված
  6. 6,0 6,1 «Ով է հերոսի կոչում ստացած գնդապետ Վահագն Ասատրյանը», (արխիվացված
  7. «Զոհված գնդապետի հարազատները խնդրում են՝ ծաղիկների ու ծաղկեպսակների գումարը տրամադրել հիմնադրամին», (արխիվացված